Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս մարդիկ հետևողականորեն քանդում ու ոչնչացնում են հայկական պետականությունը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին հայտարարվեց գերիների վերադարձի մասին: Լուրը հաստատվեց վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով: Սակայն հետո պարզվեց, որ Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը դատարկ է: Ավելի ուշ փոխվարչապետի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը հետաձգվում է: Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը երեկ գերիների վերադարձի շուրջ ստեղծվածը որակեց որպես պրովոկացիա՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին: «Փաստի» հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը տեղի ունեցածը դիտարկեց ավելի գլոբալ խնդրի համատեքստում:

«Հին հայկական ասացվածք կա՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Հիմա ավազակն ավազակին խաբեց, խաբեբան խաբեբային խաբեց: Սա է եղել նախօրեին: Այսինքն, մենք հիմա մի կողմից՝ ականատես ենք հայկական իշխանությունների ապիկարության, անպատասխանատվության և, առհասարակ, անզորության փաստին, մյուս կողմից՝ տեսնում ենք Ադրբեջանի իշխանություններին, որոնք մինչև վերջ շահարկելու են գերիների թեման ու թանկ գին են պահանջելու նրանց համար: Սա է պատկերը, որին մենք ականատես ենք լինում այս ընթացքում: Իրականում ոչ մի նոր բան կամ ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել այն, ինչի մասին նոյեմբերի 9-ից հետո ամիսներ շարունակ խոսվել է»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ «գերիներ՝ տարածքների դիմաց» բանաձևի համար հող է նախապատրաստվում՝ Ա. Ադիբեկյանը նշեց. «Դա չի կարելի բացառել ոչ մի դեպքում, որովհետև, ինչպես նշեցի, Ադրբեջանը շատ թանկ գին է պահանջելու գերիների համար, ինչը կարող է նշանակել տարածքային կորուստներ: Թեպետ հիշեցնենք, որ իրենք տարածքային ձեռքբերումներ ունեցան անգամ առանց գերիների վերադարձի: Քարտեզի որ կետին մատը դրեցին, սուս ու փուս, առանց կրակոցի, առանց գերիների վերադարձի ստացան: Ինչ ուզեցին, ստացան ձրի և առանց նախապայմանների: Հետևաբար, նրանք ակնկալում են, որ այդ միտումն ու դիրքորոշումը շարունակվելու է»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարքագծին՝ Ա. Ադիբեկյանը հավելեց. «Ավելի լայն տեսանկյունից՝ մենք ականատես ենք լինում նրան, թե ինչպես են մի խումբ ավազակներ, մի խումբ ապիկար ու տգետ զանգված քանդում հայկական պետականությունը և մեզ զրկում մեր հայրենիքից: Ականատես ենք լինում մի երևույթի, թե ինչպես է այդ զանգվածը մեզ զրկում մեր պետությունն ունենալու իրավունքից: Մնացած բոլոր իրողությունները բխում են այս հիմնարար փաստից: Փողով է, հոգու կանչով է, ապիկարությունից է, անզորությունից է, թե պարզապես ցանկությամբ, բայց այս մարդիկ հետևողականորեն քանդում ու ոչնչացնում են հայկական պետականությունն ու հայկական պետությունը: Հիմա այդ ամենն արտահայտվում է գերիների հարցում, թե տարածքային կորուստների տեսք է ստանում, մի բան պարզ է՝ այն, ինչ տեսնում ենք, վերոնշյալ գլխավոր խնդրի հետևանքն է: Ասեմ ավելին՝ այս ավազակախումբն օգտագործելու է իր ամբողջ ռեսուրսը, որ մնա իշխանության և շարունակի իր սկսած աշխատանքները: Խոսքը հայկական պետությունն ու հայկական ինքնագիտակցությունն ապամոնտաժելու մասին է»:

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հերթական զորավարժություններին՝ ադրբեջանագետը նշեց. «Նրանք միշտ տարին մի քանի անգամ զորավարժություններ են անում, ինչը նորություն չէ: Նրանց համար պատերազմը չի ավարտվել: Եթե նրանք ասում են, որ պատերազմն ավարտվել է, դա նրա համար է, որ այս հիմարներին քնեցնեն: Նրանց համար պատերազմը կավարտի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը քարտեզից կոչնչանա, և հայերը գնչուների պես կսկսեն թափառել ամբողջ աշխարհով մեկ՝ չունենալով տուն և հենարան: Այն, ինչ պետք է Թուրքիային և Ադրբեջանին, ՀՀ իշխանությունները ջանասիրաբար իրականացնում են: Իրենց բոլոր գործողությունները մեկ նպատակ են հետապնդում, որը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայ ժողովրդի շահերից»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia