Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵԱ. Մրցահարթակ դուրս կգան Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանն ու Արփինե Դալալյանը

SPORT

Մոսկվայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 11-ին Հայաստանը կունենա 3 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը  (+109 կգ):

22-ամյա Արփինե Դալալյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է սկսած 2015 թվականից: 2016 թվականին Նորվեգիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արտաշես Ներսիսյանի գլխավորած թիմի կազմում Արփինե Դալալյանը զբաղեցրել է 6-րդ տեղը երկամարտի 213 կգ արդյունքով: Նույն տարում հռչակվել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթող եւ Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում բավարարվել 7-րդ տեղով երկամարտի 211 կգ արդյունքով: 2016 թվականին Արփինե Դալալյանը մասնակցել է նաեւ Եվրոպայի պատանեկան առաջնությանը եւ գրավել առաջին տեղը՝ երկամարտի 2013 կգ արդյունքով: Իսկ արդեն աշխարհի պատանեկան առաջնությունում 2016 թվականին +69 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: 2017 թվականին Տոկիոյում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը 90 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտի 234 կգ արդյունքով: 2017 թվականին Ալբանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արփինե Դալալյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը +90 կգ քաշայինների պայքարում երկամարտի 228 կգ արդյունքով: 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությունից հետո ծանրորդուհին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում փոխչեմպիոնի կոչումն է նվաճել 232 կգ երկամարտի արդյունքով: Իսկ մեծահասակների աշխարհի առաջնությունում, Թուրքմենստանում բավարարվել է 18-րդ տեղի արդյունքով:

Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դալալյանը +87 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Դալալյանը բարձրացրեց 105, հրում վարժությունում՝ 135 կգ։ Մոսկվայում ավարտվող Եվրոպայի առաջնությում կանանց հավաքականի վերջին ներկայացուցիչը հայտավորվել է 230 կգ-ով: 255 կգ-ի հայտ է ներկայացրել Թուրքիայի ներկայացուցիչ Մելիքե Գունալը, 271 կգ՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քամբելը։ +87 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:50-ին:

+109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնեն օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը։

26-ամյա Գոռ Մինասյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018, 2019 թվականների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016 Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:

2019 թվականի Բաթումիի Եվրոպայի առաջնությունում ոտնաթաթի վնասվածքի պատճառով բավարարվեց փոքր բրոնզե մեդալով՝ պոկում վարժությունում բարձրացնելով 200 կգ: Նա երկամարտում 5-րդն էր՝ 422 կգ։ Նույն տարում Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում Մինաայանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում հավաքելով 460 կգ։ ԱԱ-ից հետո Դոհայում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում աշխարհի փոխչեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց, ապա Բելառուսի Գրոդնո քաղաքում կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված Alexander Cup 2019 մրցաշարում արծաթե մեդալը նվաճեց երկամարտի 410 կգ (190+220) արդյունքով: Գոռ Մինասյանը 2019 թվականին ընդգրկվել է տարվա լավագույն մարզիկների տասնյակում։

Մոսկվայում ավարտվող Եվրոպայի առաջնությունում Գոռ Մինասյանի նախնական հայտը 450 կգ է։

Նույն՝ 450 կգ-ով է հայտավորվել նաեւ Վարազդատ Լալայանը։ 22-ամյա ծանրորդը 2016 թվականի ծանրամարտի Հայաստանի երիտասարդների չեմպիոն է, Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների արծաթե մեդալակիր։ 2016 Մալայզիայում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում երկամարտի 340 կգ (156+184) արդյունքով գրավել է 5-րդ տեղը: 2018 թվականին դարձել է ծանրամարտի Հայաստանի երիտասարդների չեմպիոն։ Նույն տարում ստացել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի» կոչում։

2018 թվականին Լեհաստանում նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Մինչեւ 20 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում (+105 կգ) հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 406 կգ (184+222) արդյունք։ 2019 թվականին Ֆիջիում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությում հռչակվել է չեմպիոն՝ երկամարտի 419 կգ-ով (192+227):

Լալայանը չեմպիոն է դարձել նաեւ 2019 թվականի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում +109 կգ քաշային կարգում։ Նա 3 կգ-ով գերազանցել  է մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի ռեկորդն այս քաշային կարգում՝ երկամարտում հասցնելով 424 կգ-ի։ Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը բարձրացրել է 194 կգ, հրում վարժությունում՝ 230 կգ։ Երկու վարժություններում էլ նա բարելավել է այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները։ 2021 թվականի Հայաստանի առաջնությունում Լալայանը 430 կգ-ով գրավել է երրորդ տեղը։

Մոսկվայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում ոսկե մեդալի հիմնական հավակնորդը վրացի Լաշա Տալախաձեն է, ով նախնական հայտավորվել է 470 կգ-ով: Տալախաձեն Մինասյանի հիմնական մրցակիցն է։ +109 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:50-ին:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել են չորրորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո են ստացել հրում վարժությունում։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia