ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սպիտակ տանը:
«Այսօր Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում ... Ռուսաստանի նկատմամբ` ԱՄՆ ինքնիշխանության և շահերի դեմ նրա կառավարության և հետախուզական ծառայությունների գործողությունների պատճառով», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Չորեքշաբթի Bloomberg-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպություն ներառել «սև ցուցակում» և 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները:
Գործակալության տվյալներով, նոր պատժամիջոցները կներառեն սահմանափակումներ կապված սուվերեն պարտքի հետ, մասնավորապես, ԱՄՆ-ն նախատեսում է արգելք սահմանել Ռուսաստանի Կենտրոնական բանկից և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև Ազգային բարեկեցության հիմնադրամից ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից պարտքային արժեթղթերի գնման վրա: