Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մի օր կարող եմ «Հրաժեշտի խոսքերից»-ը գրել, մինչ կսկսեն ինձ բաժանություններ ու ցավեր վերագրել, հաջորդ օրն ամուսնանամ»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքն ու ճամպրուկային հոգեվիճակը

LIFE

Նախորդ հանգստյան օրերին հասել է Վայոց Ձոր։ Իննան նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու զրուցել ինչպես աշխատանքի, այնպես էլ այս փուլում իր հոգեվիճակի, անձնականը հանրայնացնելու հետ կապված ստացած դասի մասին։

«Ես ունեմ լուսանկարիչների մեջ իմ ֆավորիտներին, որոնց հետ պարբերաբար տարբեր գաղափարներ ենք քննարկում և իրականացնում: Իսկ Հայաստանի գողտրիկ վայրերը բացահայտելն ու դրանք հանրության հետ կիսելը, մարդկանց ոգեշնչելը, մոտիվացնելը, որպեսզի Հայաստանն է՛լ ավելի սիրելն իմ հոբբին է դարձել: Հայրենիքը, ավելի քան երբեք, հիմա մեր սիրո կարիքն ունի. թեկուզ մանրուքներում։ Միլենայի հետ մի քանի տարբերակ քննարկեցինք Հայաստանի տարբեր անկյուններում նկարահանելու, արդյունքում ուղեղս փայլատակեց` Արենիի այս սելավապատնեշը վաղուց կար մտքումս: Համակարծիք էինք, ոգևորված, մի օր արթնացանք և անձրև ու ցուրտ եղանակին հասանք Վայոց Ձոր:)»,– պատմեց Իննան։

Այս վայրի մասին Իննան շատ տեղեկություն չունի, ասում է՝ մեծ հետաքրքրությամբ կլսի դրա պատմությունը․ «Շատ եմ փորձել տեղեկություններ հավաքել ջրապատնեշից, առհասարակ, ուր գնում եմ, անպայման, պիտի կարդացած ու իրազեկված լինեմ տվյալ վայրի մասին: Նախապատմությունը փոխում է բոլոր էմոցիաները: Բայց սպառիչ ինֆորմացիա այդպես էլ չգտա, որևէ թվագրություն, կառուցման հստակ պատճառահետևանքային կապ, նպատակ և այլն, և այլն: Նավիգացիան էլ, ցավոք, ոչ մի կերպ չօգնեց, բայց գյուղում բոլորը տեղը գիտեն, մի բարի պապիկի հարցուփորձ արեցինք` գտանք»:

Վերջին շրջանում Իննայի ֆոտոշարքերը պակասել են, թեև նա այս հարցում հայտնի «ակտիվիստ» էր։ Ասում է՝ հոգեվիճակով է պայմանավորված։ Առհասարակ, դերասանուհին խոստովանում է,  որ ֆոտոշարքերը, հիմնականում, իր հոգեվիճակի արտացոլումն են լինում։

«Վերջին շրջանում ոգևորությունն է պակասել, անհոգությունը, էնտուզիազմը, կյանքի իմաստն էլ է պակասել... Ֆոտոշարքն ինչ է, չպակասի... Արժեհամակարգի կտրուկ փոփոխություն է ինձ մոտ, ինչպես և, կարծում եմ, պատերազմից հետո շատերի մոտ... Ապրում ենք, ամեն բան մտել է նախկին անհոգ կաղապարի մեջ, բայց դա ընդամենը կաղապար է: Բացի այդ, չեմ հասցնում. տարված եմ աշխատանքով, հին ռեժիմիս եմ անցել` գործից դուրս հասցնում եմ միայն քնել, ինչի համար այս պահին շատ ուրախ եմ. 2020-ի խորը փոսից հետո, սա ինձ համար բուռն աշխատանքային տարի պիտի լինի»,– ասաց նա:

Խոսելով ներկայիս հոգեվիճակի մասին՝ Իննան ասաց, որ իր մոտ հիմա ճամպրուկային տրամադրություն է։ «Ճամպրուկային հոգեվիճակ ունեմ, ճամփորդել եմ ուզում: Խելահեղ մոլուցք է: Այս տարի միտք ունեմ գոնե 2 եվրոպական երկիր տեսնել. ես կրթվելուն համահավասար ճամփորդելուց եմ լցվում: Խենթի նման սպասում եմ շենգեն գոտին տուրիստների համար բացվի,– ասաց նա, ապա ընդգծեց,– կխնդրեմ հաշվի առնել, որ ճամփորդելը Հայաստանը լքելը չէ: Դա վերջերս չափազանց ակտուալ ու անհրաժեշտից շատ քննարկվող թեմա է, նաև, չգիտես ինչու, իմ դեպքում»:

Օրերս Իննան էմոցիոնալ գրառում էր արել, որը շատերը զուգահեռել էին նրա անձնական կյանքին և քննարկումներ էին սկսվել, որ Իննան և դերասան Զիրոյանը բաժանվել են։ «Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում, կամ էլ  թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը...Ճիշտ ցավի պես... Գուցե ներեմ քեզ... գուցե ես ինքս ներեմ ինձ մի օր.... Կամ էլ թե երբեք չներենք իրար»,– գրել էր նա։

Անդրադառնալով այս գրառմանը՝ դերասանուհին ասաց․ «Ես մեծագույն դաս եմ քաղել կյանքից. անձնականը չհանրայնացնել: Այն գրառումը, որն առնվազն 150.000 հոգու դիտողականություն ունի սոցկայքում, բացարձակապես կապ չունի իմ անձնականի հետ:  Մի օր կարող եմ որևէ առիթով Վահան Տերյանի «Հրաժեշտի խոսքերից»-ը գրել (իմ ամենասիրելիներից է), և մինչ կսկսեն ինձ բաժանություններ ու ցավեր վերագրել` հաջորդ օրն ամուսնանամ: Հա՜, պիցցա էլ շատ եմ սիրում, եկեք անձնականացնենք ու քաղաքականացնենք: Ինչ կա որ։ Բարդ է։)»։

Լուսանկարները՝ The Icon–ի

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia