Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած պատերազմում պատասխանատվությունը կրում է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Եթե հաղթանակ է լինում, դափնիներն առաջին հերթին, բնականաբար, ընկնում են քաղաքական, իսկ հետո նոր զինվորական ղեկավարութան վրա: Պարտության դեպքում, բնականաբար, առաջին հերթին փորձ է արվում թիրախավորել ռազմական ղեկավարությանը: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Իսկ ինչո՞ւ է մեզ մոտ դա արվում պատերազմից հինգ ամիս անց, երբ Ազգային ժողովում անգամ համապատասխան քննիչ հանձնաժողով չի ստեղծվել: Ինչո՞ւ հիմա այն չի ստեղծվում, ու ինչո՞ւ են հիմա բանակը թիրախավորում: Նպատակը շատ պարզ է. սա իշխանությունների կողմից իրականացվող նախընտրական գործընթաց է, որը հանրայնացնող առաջին մունետիկը եղավ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ ուղղակիորեն ասելով, թե բանակ գոյություն չի ունեցել, ՄՈԲ-ը ձախողվել է, գեներալներն են մեղավոր, մարդիկ չեն կռվել և այլն: Լավ կլիներ՝ Սամվել Բաբայանը հիշեր, որ թե՛ վարչապետի պարտականությունները կատարող անձի, թե՛ ներկայիս պաշտպանության նախարարի, թե՛ ԱԽ քարտուղարի, թե՛ ԱՀ նախագահի մակարդակով հրապարակավ ասվել է, որ մենք առավել քան պաշտպանված ենք, և մեր թշնամու ցանկացած ոտնձգություն կստանա արժանի հակահարված: Կա՛մ չի իմացել այս հայտարարությունների մասին, կա՛մ հիշողության հետ որոշակի խնդիրներ ունի, կա՛մ էլ փորձում է մանիպուլացնել մարդկանց»:

Հայկ Նահապետյանը շեշտեց՝ հետագայում անաչառ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կպարզվի ԶՈւ-երի հրամկազմի պատասխանատվության չափը: «Մեղավորության չափն էլ դատարանի որոշելիքն է: Բայց հիմա միայն զինվորականներին քավության նոխազ դարձնելն առնվազն անբարոյականություն է, որը թեպետ սովորական շարքային, քրիստոնյա և ավանդապաշտ քաղաքացիների համար անընդունելի է, բայց սույն իշխանությունների և իրենց գործիքակազմում ու աշխատաոճում անբարոյականությունը որպես նորմ ընդունածների համար օրինաչափ է: Այս մարդկանց մոտ բարոյականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ես կարող եմ մի քանի փաստարկ բերել, որոնք վկայում են քաղաքական իշխանության պատասխանատվության մեծ չափաբաժնի մասին, իսկ մեղավորությունը թող դատարանը որոշի:

2020 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ՀՀ ԱԽ է փոխանցվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 2020 թ. սեպտեմբերի 16-17-ին կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանը, որտեղ ՌԴ գործընկերները մեր երկրի օրվա իշխանություններին ուղղակիորեն հուշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ պատերազմի են պատրաստվում: Ավելին, այդ սցենարը գրված է եղել այդ զորավարժության մեջ, ինչը գրեթե ճշգրտությամբ կյանքի կոչվեց: Իսկ ՀՀ իշխանությունները որևէ ձևով լուրջ չվերաբերվեցին կամ կանխամտածված անտեսեցին այդ ամենը, որովհետև դրանից հետո նրանք մեր ռազմական ու ռազմավարական դաշնակից պետությանը պետք է խնդրեին նվազագույնը կանխարգելելու սպասվելիք պատերազմը, առավելագույնը՝ օգնելու, որ այդ պատերազմում չպարտվեինք: Որևէ քայլ այդ ուղղությամբ չարվեց, մի քանի, իբրև թե, բացատրություն տվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն իրականության հետ աղերս ունի այնքանով, որքանով այս պահին միմյանց հետ աղերս ունեն երկինքն ու երկիրը:

Հաջորդ փաստարկը, ըստ որի, իշխանությունները կարող էին հակառակորդին ստիպել կանգնեցնել պատերազմը մինչև հոկտեմբերի 1819-ը՝ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ն. Փաշինյանին արված առաջարկը, հետևյալն է. երբ 2019 թ. ներկայիս պաշտպանության նախարարը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հայտարարել էր, որ մենք կարող ենք Ադրբեջանի տնտեսությանը կործանիչ հարված հասցնել: Ամենայն հավանականությամբ, խոսքը նավթամուղի, ջրամբարների, ինչպես նաև Բաքվի մասին էր՝ որպես նավթի մեծ տակառ: Ինչո՞ւ չեղավ այդ հարվածը, որի մասին հայտարարել էր այսօր բարձր պաշտոն զբաղեցնող անձը: Հաջորդը. երբ հակառակորդը պատերազմ է սկսում, վստահաբար պետք է իմանա, որ հաղթանակի հավանականությունը 100 տոկոս է: Եվ իրենց այդ համոզմունքը հիմնվում էր օդում իրենց բացարձակ գերիշխանության վրա, մասնավորապես, ԱԹՍ-ների դեմ ՀՀ զինանոցում համարժեք զինատեսակների բացակայությամբ:Ընդ որում, նախորդ իշխանությունները պլանավորել էին այդ զինատեսակները գնել 2018 թ.-ին»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խոսքը ռուսական այն զինատեսակների մասին է, որոնք էֆեկիվ կերպով չեզոքացրել են վերոնշյալ սպառնալիքը Սիրիայում և Լիբիայում:

«Ինչո՞ւ քաղաքական որոշմամբ չեղյալ հայտարարվեց ՌԴ-ից վերցնելիք 100 մլն վարկը՝ նախատեսված այդ զինատեսակները ձեռք բերելու համար: Փոխարենը պետբյուջեից ավելի քան 100 մլն դոլար ծախսվեց ինքնաթիռների գնման համար, որոնք պատերազմի ժամանակ աչքի ընկան 0 արդյունավետությամբ: Հիշենք նաև երկնքի պաշտպանված լինելու մասին ԱՀ նախագահի կենացային մակարդակով արված հայտարարությունը: Սրանք կարևորագույն դրվագներ են: Խոսքը քաղաքական իշխանության լրջագույն հայտարարությունների մասին է, որոնք իրականությանը, ցավոք, չէին համապատասխանում, ու մենք ունեցանք պարտություն: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն իր վրայից մեղավորության սլաքներն այլ ուղղությամբ է տանում: Նման մարդիկ բոլոր սխալների, կատարած ապօրինությունների համար բոլորին մեղադրում են՝ բացի իրենցից, իսկ այս դեպքում առաջին պատասխանատուն ու մեղավորն ինքն է»,-ասաց ռազմական փորձագետը:

Հայկ Նահապետյանը շեշտեց գեներալների, զինվորականների կողմից ակնկալվող կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, այդ արձագանքը պետք է լիներ ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հենց պատերազմի ընթացքում. «Երբ քաղաքական անձինք ռազմական գործողությունների հետ կապված որոշումներ էին կայացնում, այդ թվում՝ ոչ ի պաշտոնե, այդ որոշումների կայացման ժամանակ գեներալները շատ ավելի կոշտ պետք է լինեին այդ անձանց միջամտությունը կանխելու համար: Սա չի եղել, և այս իմաստով զինվորականները պատասխանատվություն են կրում»:

Անդրադառնալով փաստացի նախընտրական պայքարի շրջանակներում բանակին առնչվող հայտարարություններին՝ Հ. Նահապետյանը նախ շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում: Հիմնավորեմ ասածս: Իշխանության գալու առաջին իսկ փուլից փակվեցին մի քանի կարևոր նախարարություններ: Պատերազմի մեջ գտնվող երկիրը գյուղնախարարություն չունի, սփյուռքի նախարարություն չունի այն դեպքում, երբ այդ նախարարությունն էր համակարգում սփյուռքի ամբողջ ներուժի ներգրավումը մեր երկրի տարբեր խնդիրների լուծման համար: Հիշեցնեմ նաև գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի փակման մասին: Բացի այդ, մինչև պատերազմը նման տարբեր լրջագույն պաշտոններում օգտագործված թաշկինակի մի քանի անգամ փոփոխություններ եղան: Մի քանի անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետեր, ինչպես նաև ԱԱԾ տնօրեններ փոխվեցին: Այս բոլոր փոփոխություններն իրականում մեր պարտության նախապատրաստումն էին: Մեր միակ ինստիտուտը, որը քիչ թե շատ մրցունակ էր, բանակն էր:

Պարտությունից հետո թեպետ այդ մրցունակությունը նվազեց, բայց մենք, այնուամենայնիվ, այսօր բանակ ունենք: Ժամկետային ծառայության ժամկետի կրճատման մասին Ն. Փաշինյանի հայտարարությունն իր մեջ միգուցե նախընտրական որոշակի շոուի նպատակ է հետապնդում, բայց այն շատ վտանգավոր բաղադրիչ ունի: Պատերազմող երկրներում ծառայության ժամկետները ոչ թե կրճատում, այլ ավելացնում են: Երբ երկիրդ վտանգված է, և հավանականություն կա, որ հակառակորդը կարող է ռազմական ուժի կիրառմամբ առավելության հասնել, ծառայության ժամկետները չեն կրճատվում: Մեծ հաշվով, մնացած միակ ինստիտուտը ևս ոչնչացնելու ու փակելու նպատակ կա, որովհետև Փաշինյանին իշխանության բերած ուժերը Հայոց պետականության ոչնչացման խնդիր ունեն: Այդ համատեքստում ևս մեր պետական ինստիտուտներն առաջին խանգարող գործոնն են: Իսկ ավելի հստակ՝ Նիոկը Փաշինյանը հայոց պետականության երրորդ հանրապետության լիկվիդացիոն գործընթացի վարչապետի պարտականությունները կատարող անձն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia