Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լոռեցիները դեմ են նոր հանքավայրերի բացմանը, ցանկանում են ապրել առողջ էկոմիջավայրում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս նախորդ շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվեցին «Առանց հանք Լոռի» հեշթեգով բազմաթիվ գրառումներ, որոնցից տեղեկացանք, որ Լոռու մարզի հինգ համայնքում՝ Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբեդում և Եղեգնուտում, ապրիլի 16-ին նախատեսված են հանրային լսումներ՝ Հանքաձորի պղնձի և ոսկու նոր հանքավայրի ուսումնասիրություններ սկսելու նպատակով: Հինգ համայնքում էլ հանրային լսումները չկայացան՝ տեղի բնակիչների ճնշման արդյունքում: Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ: Հանրային լսումներ նախաձեռնած «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն, որը ցանկանում է Լոռու մարզում հերթական հանքը շահագործել, դեռևս չի ներկայացրել իր նախագծի՝ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Այս մասին պարզաբանում ներկայացրեց հենց շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ «առաջին հանրային քննարկման արդյունքում դրական կարծիք ստանալուց հետո միայն ձեռնարկողը նախապատրաստում է նախնական գնահատման հայտ»։

Լոռու մարզի բնակիչ Վարդուհի Անանյանը նշում է՝ բոլոր համայնքների բնակիչները տեղյակ չեն եղել անգամ, որ հանքի հնարավոր շահագործման նպատակով իրենց համայնքներում նախատեսվում են հանրային լսումներ: «Մեր ծանոթների, ընկերների միջոցով ենք մարդկանց տեղեկացրել այդ մասին, ինքներս ենք շրջել համայնքներով: Բոլորը շատ զարմացած էին, որ իրենց համայնքներում հանրային լսումներ պետք է կայանան»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդուհին: Հինգ համայնքում էլ հանրային լսումները չկայացան: Մեր զրուցակցի խոսքերով՝ սա բնակիչների ճնշման արդյունքում տեղի ունեցավ: «Մարգահովիտում, օրինակ՝ թե՛ տեղի բնակիչները, թե՛ ակտիվիստները թույլ չտվեցին անգամ, որ հանրային լսումներ կազմակերպող ընկերության ներկայացուցիչները մուտք գործեն համայնքապետարան: Բնակիչները դեմ են հանքի շահագործմանը, քանի որ ցանկանում են ապրել առողջ էկոմիջավայրում, իրենց կենդանիները չսնվեն աղտոտված միջավայրից, այդ դեպքում իրենք արդեն կկարողանան օգտագործել մաքուր կաթնամթերք և մսամթերք, բացի դա, չեն աղտոտվի ջրային պաշարները»,նշում է Վարդուհին՝ ընդգծելով, որ դրական եզրակացություն ունենալու և թույլտվություն ստանալու դեպքում շահագործվելու է չորս՝ երեք պղնձի և մեկ ոսկու հանք:

«Բայց Եղեգնուտի բնակիչների պնդմամբ, իրենց տարածքում շատ են նաև ուրանի պաշարները, և, բնականաբար, սա իրենից լուրջ վտանգներ է ներկայացնում»,-ընդգծում է Վարդուհին: Այս ընթացքում Լոռու մարզի բնակիչները ևս մեկ «բացահայտում» են արել: «Թումանյանի համայնքապետարանի կայքում տեղադրված հայտարարությունից պարզ է դառնում, որ ապրիլի 8-ին կայացել է հանրային լսում՝ «Հարմար» ՍՊԸ-ի կողմից Մարցի գետի հանքային դաշտի գունավոր և ազնիվ մետաղների երևակումներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու նպատակով: Մի կողմ թողնենք այն, որ խնդիրներ կան քննարկման ամսաթվի հրապարակման և անցկացման հետ: Երբ բացում ես Թումանյանի համայնքապետարանի կայքը, առաջին նյութը հրապարակված է ապրիլի 30-ի դրությամբ:

Համայնքապետարանից պարզաբանում են, որ սա նպատակ ունի ամսաթվով ավելի վերև բարձրացնել համայնքապետի ողջույնի խոսքը, բայց այստեղ նույն տրամաբանությամբ կարող է հետին ամսաթվով տեղադրվել հանրային լսման մասին իրազեկումը: Հետաքրքիր է այն, որ միջոցառումները, որոնք այնքան մեծ կարևորություն չունեն, սոցիալական կայքերում անընդհատ շրջանառվում են իրենց կողմից, բայց հանրության համար նման կարևորություն ունեցող տեղեկատվության մասին չեն իրազեկում բնակիչներին: Թումանյանի բավականին ակտիվ քաղաքացիներ տեղյակ չեն եղել այս քննարկման մասին: Շատերը նշում են, որ քննարկում եղել է միայն Մարց համայնքում, բայց խոշորացված համայնքների դեպքում, ինչպիսին Թումանյանն է, բոլոր համայնքներում պետք է առանձին լսումներ տեղի ունենան»,-ասում է Վարդուհին: Լոռու մարզում տարիներ ի վեր հանքավայրեր են գործում Ալավերդիում, Շնողում ու Թեղուտում, հընթացս դրանց գործունեության հետ բազմաթիվ խնդիրներ են առաջացել և հենց այս հանգամանքով է պայմանավորված այն, որ բնակիչները մերժում են իրենց մարզում նոր հանքավայր բացելու ցանկացած նախաձեռնություն:

«Տեսեք, օրինակ՝ Արմանիս, Շամլուղ գյուղերում շատ քիչ թվով մարդիկ են բնակվում, շատերն արտագաղթել են: Հանքերի շահագործման ժամանակ գուցե մի քանի տարի աշխատանք ունեցել են, բայց այսօր ստիպված լքել են իրենց տները, կարծում եմ՝ շատերը չեն էլ կարողացել անգամ դրանք վաճառել, որովհետև միջավայրն այնքան աղտոտված է, որ այդտեղ ապրելը բացարձակապես անհնար է: Արմանիսից մեքենայով բարձրանում ես Ուրասար համայնք, անիվներն ամբողջությամբ կանաչում են»,-նշում է մեր զրուցակիցը: Հանքերի շահագործման ցանկության դեպքում ընկերությունները և պետությունը որպես փաստարկներ ներկայացնում են նոր աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության զարգացումը:

«Այս հարցում պետք է առաջնորդվել փաստերով: Քանի՞ թեղուտեցի ու շնողեցի է աշխատում Թեղուտի հանքում: Արդյո՞ք կա նման հետազոտություն: Բնակիչները հիմնականում գործազուրկ են, պահանջվող մասնագետներին հիմնականում հրավիրում են «դրսից»: Այս հանքերի շահագործման դեպքում էլ, որքան փորձեն բնակիչներին համոզել, որ աշխատատեղեր կստեղծվեն, միևնույնն է՝ բնակիչները մի քանի տարի կկարողանան այնտեղ որպես բանվորներ աշխատել, քանի որ նրանք չունեն պահանջվող համապատասխան կրթությունը: Մասնագետները գալու են դրսից, իսկ տեղի բնակիչները կորցնելու են այն, ինչն այս պահին ունեն, այդ թվում՝ զբոսաշրջային ներուժը: Այդ համայնքներում մարդիկ ներդրումներ են կատարել, գյուղերը զարգանում են իրենց ուժերի ներածին չափով: Եթե լինեն հանքեր, որևէ ներդրող ոտք չի դնի այս համայնքներ»,ընդգծում է մարզի բնակիչը:

Հավելում է՝ ամենայն հավանականությամբ, մեկ անգամ էլ հանրային լսումներ անցկացնելու փորձ կարվի, և եթե բնակիչները նորից դեմ արտահայտվեն, թեման կփակվի: «Մինչև ապրիլի 26-ը փորձելու ենք ժամանակ տալ կառավարությանը, հանքարդյունահանողներին, համայնքապետներին՝ բոլոր տեսակի բնապահպանական աղետները կանխելու համար: Եթե իրենց կողմից որևէ հետքայլ չլինի, պատրաստվում ենք ապրիլի 26-ին մեծ ակցիա իրականացնել»,-եզրափակում է Վարդուհի Անանյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia