Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի». գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեքշաբթի օրը ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մեկնում է Սյունիքի մարզ: Հետո արդեն լուսանկարներ հայտնվեցին Շուռնուխի մի քանի տուն գաղտնի այցերից: Հաջորդ առավոտյան Ագարակում Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ ու հսկողությամբ փողոցում քայլում էր համատարած սուլոցների, լուտանքների, անեծքների ու հայհոյանքների ներքո: Բավականին լարված իրավիճակ էր Մեղրիում, Քաջարանում, Կապանում, և այս զայրույթն այնքան հասկանալի է: Սյունեցիներն այսօր ամենից շատ են իրենց մաշկի վրա զգում Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, ինչպես նաև ունեն վտանգի իրական զգացողություն Ալիևի՝ Սյունիքին տիրանալու հայտարարությունների և հայկական կողմից դրանք գրեթե անպատասխան թողնելու ֆոնին: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ վաղուց արդեն համոզված էր, որ Սյունիքի և մասնավորապես Մեղրիի հարցում Փաշինյանը կարող է որոշում կայացնել ոչ հայամետ դիրքերից:

«Սյունիք այցի հիմնական նպատակը տերերին ցույց տալն է, որ ինքը «կաշվից դուրս է գալիս» իր խոստումները կատարելու համար: Պատահական չէ այնտեղ ԱՄՆ դեսպանի ուղեկցությամբ գնալը, պատահական չէ, որ Սյունիքում արագորեն ոստիկանական ղեկավար կազմում փոփոխություններ, տեղաշարժեր կատարեց, որպեսզի իր անվտանգությունն ապահովվի: Լուսանկարների և տեսանյութերի մոնտաժները, որոնք արվում են, իր արդեն քսան տարվա ձեռագիրն է՝ դեռևս թերթի խմբագիր եղած ժամանակներից մանիպուլ յացիաներ է արել, հիմա հատկապես, երբ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այդ մանիպուլ յացիաներն ավելի տեսանելի են և ավելի հասկանալի: Խոնարհումները գերեզմաններին, այդ գերեզմանապղծությունը, ինձ արդեն թույլ եմ տալիս ասելու՝ շատ անգամ միամիտ, երբեմն շահամոլ կորստատեր ծնողներին նկարելը, սելֆի անելը և ցույց տալը նրա ձեռագիրն է:

Նա գնացել է Սյունիքը մատնելու ադրբեջանցիների ձեռքը, այստեղ երկրորդ կարծիք չկա, սա շատ լավ գիտակցում են սյունեցիները: Որևէ երկրի քաղաքապետ, երբ հայտարարում է, որ չի սպասում իր երկրի վարչապետի՝ այդ քաղաք այցելությանը և չի էլ դիմավորելու, այդ վարչապետը, եթե մարդկային բնավորության որոշակի դրական, կես տոկոսանոց կարողություն ունենար, պետք է հրաժարական տար: Բոլոր այն պատվերով կամ պաշտոնական հաղորդագրություններ գրողները հաստատապես շահի դիրքերից են հանդես գալիս՝ ի պաշտպանություն սրա, որովհետև որևէ բանական արարած, այսօր տեսնելով իր երկրի աղետավոր ընթացքը և կործանման արագությունը, չի կարող ընդունել դա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նշում է՝ տեսեք, թե ինչ մանիպուլ յացիա է արվում ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության քվեարկության հետ կապված: «Ինչպե՞ս մենք քվեարկեցինք ԵԽԽՎ-ում Ղրիմի հետ կապված հարցում: Էլ չեմ ասում մյուս հայտնի փաստերը՝ անպատվությունը ՌԴ նախագահի անձի հասցեին, ռուսական դրոշի անպատվությունը, որը պետական արգահատանք է, ամենամեծ արհամարհանքն է պետության նկատմամբ: Ինչո՞ւ են կարծում, որ այս ամենի պատասխանը ռուսները չպետք է տան: Գրում են, թե տեսեք՝ ռուսները դեմ քվեարկեցին: Ասեմ՝ նրանք այնքան բարոյական էին, որ անգամ յոթ ձեռնպահ քվեարկող եղավ: Երբ քեզանից թոթափում ես քո մեղքով գերեվարվածների անասելի տանջանքները, երբ ռազմական գաղտնիք ես համարում զոհերի ու անհետ կորածների թիվը, սա նշանակում է, որ դու այս բոլոր թվերի տակ տեսնում ես քո ամբողջ այլանդակությունը, դավաճանությունը, որը կազմակերպել ես զարմանալի անհոգությամբ, այդպես կարող է միայն թուրքն արտահայտվել, պլյուս-մինուս 50 զոհի մասին ես խոսում: Այսինքն՝ զոհերի այս վիթխարի թվի տակ ինքը միայն թվեր է ներկայացնում, լավ հասկանալով, որ ամեն միավորի տակ ճակատագրի մեծագույն ողբերգականություն կա, և ինքն այդ ողբերգության հետ հաշվի չի նստում»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր ամենատարբեր զրույցների ժամանակ պարոն Սրապիոնյանն ասում էր, որ ամիսներ շարունակ չեն կարողանում գտնել իրենց հարազատի դին: «Արտասահմանում փորձաքննությունից հետո օրերս համոզվեցինք, որ մեր եղբոր տղան ևս զոհվել է: Յոթ ամիս նրա դին մեզ չէին տալիս: Քանի՞ այդպիսի ճակատագիր է խեղաթյուրել այս վիժվածքը, որի թուլան բազմաթիվ զոհերի գնով դուրս բերվեց ռազմական գոտուց, որ գա այստեղ փալաս-փուլուսը հագնի և իր կիսամերկ քրոջ հետ կաֆեներում իր հաճույքները վայելի՝ հեգնելով բոլորին, ինչպես իր մայրը, որը գտնում էր, որ հայ զինվորները հանուն ոչնչի են զոհվել: Ես ինձ մշտապես զուսպ եմ պահել, բայց այսօր արդեն այդ տականքի անունն անգամ ինձ ափերից հանում է: Հեռավոր մի հույս ունեինք, որ իմ եղբոր տղան կարող է հրաշքով փրկված լինել, քանի որ նրանից լուր չունեինք: Ուղղակի զինվորներին տարավ մարտի դաշտ, զենք ու պաշտպանական միջոցներ չտվեց, գլխից խփվեց մեր երեխան և ոչ միայն մեր երեխան:

Բազմաթիվ այդպիսի ծաղիկ երեխաներ: Հատուկ նպատակներով տարավ զոհեց երիտասարդության ամենաակտիվ խավին՝ 18-20 տարեկաններին: Չէր կշտացել նրա գայլի ախորժակը, չէր հագեցել այդ արյունից, բանակից մեկ տարի առաջ զորացրվածներին էր ուզում տանել ու կոտորել, որ այսօր Մեղրին, Սյունիքն ավելի անկաշկանդ նվիրեր թուրքերին: Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի: Նա իրավունք չունի Հայաստանի օդը շնչելու, իրավունք չունի գնալու իր պիղծ շնչով պղծելու հայոց զոհերի գերեզմանները: Երիտթուրքերը կազմակերպեցին հայերի մեծագույն ցեղասպանությունը, Նիկոլն իր ոհմակով կազմակերպեց նմանատիպ մի ցեղասպանություն: Սա արդեն համոզմունք է ինձ համար»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia