Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել. աշխատանքային իրավունքի մասին․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շատ կարևոր է։ «Փաստն» իր «Լինել իրազեկ» խորագրի ներքո ներկայացնում է քաղաքացու իրավունքները և պարտականությունները։ Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք աշխատանքային իրավունքի որոշ դրույթների: Քանի որ թեման բավականին ծավալուն է, դրա քննարկումը շարունակեցինք իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ:

Իրավաբանը նշում է՝ խոսելով աշխատանքային իրավունքների խախտման հիմնական դրսևորումների մասին, պետք է առանձնացնել դրանցից մի քանիսը: «Աշխատավարձի չվճարումը երկարատև՝ վեց և ավելի ամիսների ժամանակահատվածում, աշխատավարձի վճարման պարբերական ուշացումները, արձակուրդայինների և օրապահիկների չվճարումը: Աշխատանքային պայմանագրում փաստացի աշխատավարձից ցածր աշխատավարձի գրանցումը, ինչը թույլ է տալիս գործատուին ավելի քիչ հարկ վճարել: Աշխատավարձի իրական չափը թաքցնելն ուղղակիորեն անդրադառնում է աշխատողի՝ կենսաթոշակային հիմնադրամում կուտակումների մակարդակի վրա: Կարևոր խնդիր է աշխատանքային պայմանագիր չկնքելը, ինչը հանգեցնում է ստվերային աշխատաշուկայի ձևավորմանը, որտեղ աշխատողի իրավունքները պաշտպանված չեն: Բացի դա, բազմաթիվ գործատուներ աշխատանքային պայմանագրեր են կնքում ոչ թե անորոշ, այլ որոշակի ժամկետով: Մինչդեռ Աշխատանքային օրենսգրքի պահանջի համաձայն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ պայմանագրի վերջնաժամկետը հնարավոր չէ սահմանել անորոշ ժամկետով: Գործատուները, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, անտեսում են աշխատողների կյանքի և առողջության համար աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման օրենքի պահանջը: Շատ դեպքերում չի պահպանվում աշխատանքի առավելագույն տևողության սահմանափակման վերաբերյալ պահանջը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Հաջորդիվ անդրադառնում ենք աշխատանքային իրավունքի մի քանի դրույթների:

Ե՞րբ է տրամադրվում աշխատողին ընդմիջում:

Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքը կարող է իրականացվել առանց հանգստի և սնվելու համար ընդմիջման, եթե աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը: Այն աշխատանքներում, որտեղ, արտադրության պայմաններից ելնելով, հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրվում:

Աշխատավարձն ի՞նչ պարբերականությամբ և ժամկետներում պետք է վճարվի:

Աշխատավարձը յուրաքանչ յուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

Որքա՞ն տուժանք է վճարում գործատուն աշխատավարձի ժամկետանց վճարման դեպքում:

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս՝ ժամկետները, արդյունքները:

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ՝ նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրերով: Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել: Միևնույն ժամանակ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: Եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից՝ այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

Աշխատավարձի վճարումը աշխատողի մահվան դեպքում:

Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո աշխատանքային երեք օրվա ընթացքում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia