Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը. Վահե Հովհաննիսյան

ANALYSIS

Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ  հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է. Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։

2018-ի ապրիլի 23-ից հետո Հայաստանը ղեկավար չունի։  Զարմանալի է, բայց մենք երեք տարի շարունակ չհասկացանք այս պարզ, բայց ամենակարևոր խնդիրը։Մեր բոլոր պրոբլեմների հիմքում սա էր։

Էյֆորիկ զանգվածները ձայն տվեցին մի պատահականության, որը չդարձավ պետության ղեկավար։ Մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր։ Հենց այդ պատճառով էր պատմական պատահականությունը իրեն պահում հանրային խուլիգանի նման՝ թշնամանք ու քաոս տարածում, հարձակվում դատարանների վրա, քրեական գործեր պատվիրում,  տապալում համավարակի դեմ պայքարը, որից հազարավոր մարդիկ մահացան ու դժբախտացան ընտանիքներ, տապալում և փակուղի բերում խաղաղ բանակցությունները,ասում՝ ինչ մտքին գալիս էր, առանց հետևանքների մասին մտածելու, հրահրում պատերազմ։ Ոչ մի պետության ղեկավար 30 տարի ստեղծվածբանակը 3 օրում չէր  վերածի կամավորական խմբավորումների, ոչ մի պետության ղեկավար գիտակցաբար կոչ չէր անի ու մահվան չէր տանի հազարավոր երիտասարդների Բայրաքթարների տակ. կրկնում եմ՝  գիտակցաբար, որովհետև նա շատ լավ գիտեր իրավիճակը։ Ոչ մի պետության ղեկավար այդքան հեշտ չէր մերժի պատերազմը կանգնեցնելու առաջարկները՝ հասկանալով, որ դա նշանակում է մի քանի հազար նոր զոհ ու բազմաթիվ հազար նոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ։

Նա այդպես էր անում, որովհետև չէր զգում սոցիալական և պետական պատասխանատվություն, նա պետության ղեկավար չէր և ինքը դա գիտեր։Պատահականության զգացումը2.5 տարի նրա ինքնաընկալումն էր։

Երկրի իրական ղեկավարը չի կարող երկրով շրջել հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Այդպես անում են կամ օկուպանտները, կամ խունտայի ղեկավարները, կամ դրսի հատուկ ծառայություններից նշանակված կառավարիչները, օրինակ՝Պոլյանիչկոն 90-ականների սկզբին Ղարաբաղում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին նրա՝ պատմական պատահականության կարգավիճակը, փոխվեց. Նա դարձավ Պարտության սիմվոլը։ Սարդարապատից հետո 100 տարի պարտություն չտեսած հայ ժողովրդին նա բերեց պարտություն, աղետ, ստորացում։

Նրա հրաժարականը ֆիկտիվ է։ Նա երկրի ղեկավար չէ, որ հրաժարական տա։ Նա զբաղեցնում է Պարտության սիմվոլի պաշտոնը, իսկ դրանից նա նրաժարական չի տվել։ Հիմա ընտրություններ են։ Ընտրություն՝դեռևս 2018 թվականի մարտի 23-ից թափուր մնացած ՀՀ ղեկավարի պաշտոնի  համար։

Պարտության սիմվոլը հիմա է հայտ ներկայացնում դառնալ ՀՀ 4-րդ ղեկավար։ Նրա կարգախոսն է անթասիբ ու նվաստացուցիչ խաղաղությունը։ Եվ նա բոլոր հնարավոր այլանդակությունները՝ գռեհիկ պոպուլիզմ, քրեական գործեր, ընտրակեղծիքներ, անելու է ՀՀ ղեկավարի պաշտոնին տիրանալու համար։

Ընտրության մյուս նժարին Արժանապատիվ խաղաղության և ազգային վերելքի կարգախոսն է։

Ավելի պարզ ընտրություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։

Ընտրում ենք՝ կամ նա, կամ սա։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia