Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է պետք, որ աշխարհը հաշվի նստի Հայաստանի կարծիքի հետ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեզանում արդեն սովորություն է դարձել յուրաքանչյուր կարևոր իրադարձության մասին մտածել, թե այն ինչ կտա արդյունքում։ Այդպես էլ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հղած ուղերձից հետո քննարկման առարկա է դարձել հարցը՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ-որ շոշափելի արդյունք կտա՞, թե՞ ոչ։ Եվ այս առումով մարդիկ իրենց դիտարկումներում անգամ ծայրահեղությունների մեջ են ընկնում։ Մի մասն այդպես ուռճացնում է ճանաչման նշանակությունը, թե մի քիչ էլ սպասենք, և ուր որ է, Թուրքիայի առաջ հատուցման հարց է բարձրացվելու, իսկ մյուս մասն էլ ուղղակի նվազեցնում է ճանաչման նշանակությունը՝ համարելով, որ այն ոչինչ չի տա հայկական կողմին։

Բայց այստեղ հարցն այն է, որ մեր հանրությունը, իր ազգային առանձնահատկություններից ելնելով, ավելի շատ էմոցիոնալ է գնահատում իրավիճակները և շտապում է վերլուծություններ անել դրանց շուրջ, այնինչ ցանկացած հանգամանքի կամ իրադարձության հետագա նշանակությունը կախված է մեր գործողություններից։ Արդյոք կկարողանա՞նք հանգամանքները կիրառել մեր օգտին, թե՞ ոչ։ Սա է հարցը։ Սակայն դրա համար պետք է, որ Հայաստանն արտաքին աշխարհի առաջ որոշակի քաշ ներկայացնի։ Շատերը կարող են նշել, թե Հայաստանը սահմանափակ տարածք ու փոքր բնակչություն ունեցող երկիր է, ինչպե՞ս կարող է մեծ դերակատարություն ստանձնել արտաքին աշխարհի համար։ Սակայն ժամանակակից իրողություններն ու նաև պատմական փորձը ցույց են տալիս, որ շատ դեպքերում սահմանափակ տարածքում ապրող և թվաքանակով փոքր ժողովուրդները կամ երկրները իրենց ներուժով նույնիսկ կարող են գերազանցել մեծ տարածություն և բնակչություն ունեցող պետություններին։

Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր։ Դրա համար պետք է, որ հանրությունը կուռ համախմբվածություն ցուցաբերի և հստակ ու նպատակաուղղված կերպով աշխատի պետության առաջ դրված նպատակներն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Բայց մեր հասարակությունն այսօր ծայրահեղ պառակտված է, և երբ անգամ ապագայի նկատմամբ վստահության նշույլ չկա, ուստի այս պայմաններում արդեն անիմաստ է դառնում խոսել համազգային նպատակադրումների մասին։ Ու եթե Հայաստանը շարունակի այսպես թույլ ու խղճուկ տեսք ունենալ, ինչպես հիմա է, ապա աշխարհում մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի։ Իսկ մեզ հետ կապված հարցերը աշխարհաքաղաքական տարբեր ուժերն իրենց շահերին կծառայեցնեն, և մենք ոչինչ չենք ստանա, կմնանք դատարկաձեռն ու կվերածվենք ինչ-որ մի մանրադրամի։

Օրինակ՝ հայտարարություններ են հնչում, թե Ռուսաստանի օգնությամբ կարող ենք արդիականացնել մեր բանակը, բայց եթե Հայաստանն իրապես քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ, ապա ոչ միայն Ռուսաստանը, այլև ընդհանրապես որևէ երկիր շահագրգռված չի լինի Հայաստանի հզորացմամբ։ Ու եթե ցանկանում ենք, որ Ռուսաստանն օգնի մեզ արդիականացնել մեր բանակը, ապա պետք է մենք էլ կարողանանք ռուսական կողմին իր հասանելիքը տալ, այլապես բեռ ենք դառնալու նրանց համար։ Ու սա միայն ռազմական ոլորտին չի վերաբերում, և տարբեր երկրներ կարող են այս կերպ իրենց ներդրումն ունենալ նաև մեր տնտեսության զարգացման հարցում։ Այնպես որ, Հայաստանն այսօր իրենից ուժ ներկայացնելու, սուբյեկտայնության վերականգնման ու պարտված երկրի բարդույթները հաղթահարելու խնդիր ունի։ Եվ միայն այդ դեպքում միջազգային հարաբերությունների ամենատարբեր դերակատարները կսկսեն հաշվի առնել մեր կարծիքը։ Իսկ այսպիսի նպատակի կարող ենք հասնել նաև այն դեպքում, երբ կարողանանք արժանի ղեկավարություն ունենալ, երբ համահայկական օրակարգի հարցերը միայն սփյուռքի ուսերին չեն մնա, այնպես, ինչպես սփյուռքահայերը միայնակ առաջ մղեցին Հայոց ցեղասպանության խնդիրը ԱՄՆ վարչակազմի առաջ բարձրացնելու հարցը։

Իսկ մինչ այդ մեր իշխանությունները հանրությանն զբաղեցնում էին թուրքերի հետ բարեկամություն հաստատելու և ճանապարհների ապաշրջափակման մասին վիրտուալ խոսակցություններով։ Սփյուռքահայության հաջողություններն ավելի մեծ կարող են լինել, եթե նրանք իրենց թիկունքում ունենան Հայաստանի կառավարության աջակցությունը։ Իսկ սփյուռքը կարող է լրացուցիչ հզորության գործիք լինել Հայաստանի համար։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal