Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ոճի, էժան հագուստ գնելուց չխուսափելու, Իննա Խոջամիրյանի հետ ընկերության ու Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմության մասին

LIFE

Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր նոր լուսանկարներով վառ տրամադրություն է փոխանցում սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին: Նոր ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ, դերասանուհին առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր մի շարք հարցերին՝ իր ոճի, զգեստապահարանի եւ ոճային ամենամեծ քննադատի մասին: Օլյայի հետ զրուցել ենք նաեւ իր հետեւորդների կողմից հաճախ տրվող հարցերի՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ ընկերության եւ դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ իրական հարաբերությունների ու մտերմության մասին:

Անդրադառնալով իր գունեղ ֆոտոշարքին՝ Օլյան նշեց,-«Լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ արդեն երրորդ անգամ ենք համագործակցում, եւ կարող եմ ասել, որ ինձ ամեն անգամ ավելի ու ավելի է զարմացնում իր մոտեցումը գործին: Միանշանակ՝ մեծ հաճույք եմ ստանում իր հետ աշատանքից. միմյանց օգնելով, տարատեսակ մտքեր առաջարկելով՝ գալիս ենք ընդհանուր գաղափարի, եւ ես միշտ գոհ եմ մնում ստացված արդյունքից»:

Էկրանին Օլյային հեռուստադիտողը հաճախ տեսնում է դասական ոճում, մինչդեռ ֆոտոշարքերում դերասանուհին, սովորաբար, ներկայանում է սպորտային կամ casual կերպարում: Հարցին՝ ո՞ր ոճն է ավելի գերակշռող իր առօրյայում, դերասանուհին պատասխանեց.

«Ես շատ տարբեր եմ հագնվում՝ կախված այն փաստից, թե ուր եմ գնում եւ ինչ նատակով, բայց ինձ մոտ ավելի հաճախ գերակշռում է casual ոճը, որը նախ՝ շատ հարմար է, երկրորդ՝ դրա հետ շատ հեշտ է համադրել տարբեր ոճերը, երրորդ՝ քանի որ ես զբաղվում եմ սպորտով, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է առօրյայում: Իսկ էկրանին ես, հիմնականում, մարմնավորում եմ էլեգանտ կանանց, ինչի համար էլ ինձ եթերով ավելի հաճախ նման ոճում կարելի է տեսնել: Բայց առօրյայում, անգամ, երբ դասական ոճի հագուստ եմ կրում, այն համադրում եմ որեւէ սպորտային դետալի՝ օրինակ՝ կոշիկի, գլխարկի եւ այդ ոճի այլ աքսեսուարի հետ»:

Իր էկրանային կերպարները դերասանուհին, հիմնականում, ինքն է ընտրում, շատ հազվադեպ համագործակցում է նաեւ ոճաբանների հետ.

«Եղել են դեպքեր, որ աշխատել եմ ոճաբանի հետ, բայց, հիմնականում, ինքս եմ ընտրում կերպարներս: Հաճախ ինձ այդ հարցում օգնում են նաեւ ընկերուհիներս, սակայն ինչ էլ ընտրեմ, պետք է այնպես անեմ, որ իմ տեսքն առաջնահերթ հենց ինձ դուր գա»,-ասում է նա՝ շեշտելով, որ բացարձակ ուշադրություն չի դարձնում հագուստի բրենդին՝ նախընտրելով հարմարավետությունը.

«Բոլորովին. ես կարող եմ, նոււյնիսկ, շատ էժան հագուստ գնել, եթե այն, իսկապես, ինձ դուր գա: Զգեստապահարանումս կա ե´ւ էժան, ե´ւ թանկ հագուստ, գինն ու բրենդն ինձ համար կարեւոր չեն»:

Օլյան հագուստ ընտրելիս հաճախ խորհուրդ է հարցնում մտերիմ ընկերուհուց, որին համարում է իր ոճի ամենամեծ քննադատը.

«Իմ ամենամեծ ոճային քննադատը մտերիմ ընկերուհիս է՝ Անին: Հաճախ, երբ հագուստ եմ ցանկանում գնել, նկարում եւ ուղարկում եմ նրան, ու նա ինձ միշտ ասում է՝ «Ինձ մի ուղարկիր էլ ոչ մի նկար, միեւնույն է՝ չես լսում ինձ ու գնում ես դա» (ծիծաղում է): Իհարկե, ես հիմնականում իմն եմ առաջ տանում, բայց հաճախ լսում եմ նրա խորհուրդը, որովհետեւ Անին շատ ճաշակով է»:

Ոճային թեմաներից անցում ենք կատարել նաեւ ընկերությանը: Դերասանուհու հետեւորդներին, հատկապես, հետաքրքրում է նրա եւ Իննա Խոջամիրյանի ընկերությունն ու դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմությունը: Անդրադառնալով առաջին թեմային՝ Օլյան նշեց, որ Իննայի հետ ընկերացել են մի քանի տարի առաջ՝ հայտնի նախագծերից մեկի նկարահանման հրապարակում.

«Իմ եւ Իննայի ընկերությունը սկսվել է «Թաքնված սեր» հեռուստասերիալից: Ես նրան միանգամից շատ սիրեցի, որովհետեւ ինքը, երեւի, նույնքան խելագար է, որքան՝ ես: Չնայած՝ տարիքով Իննան ինձանից փոքր է, այդ տարբերությունը մեզ չի խանգարում, որովհետեւ, առհասարակ, շատ ընդհանրություններ ունենք»,-պատմեց նա՝ չթաքցնելով, որ հաճախ ունենում են նաեւ փոքրիկ բանավեճեր.

«Մենք բավական հաճախ ենք տարրաձայնություններ ունենում, որոնք հիմնականում կապված են յուրաքանչյուրիս անձնականին վերաբերող պատմությունների հետ, սակայն լինում են նաեւ գործնական տարրաձայնություններ, բայց միմյանց խորհուրդները սիրով ընդունում ենք, ու ամեն ինչ շատ հեշտ է մեզ մոտ հարթվում: Իննան շատ մարքեթինգային ուղեղ ունի, ու իրենից այդ առումով շատ բան եմ սովորել: Կարծում եմ՝ գործնական հարցերում նա իր տարիքի համեմատ ավելի հմուտ է վարվում, քան ես, իսկ, թե ինչ է նա ինձանից սովորել, կարծում եմ` ավելի լավ ինքը կպատասխանի այդ հարցին (ժպտում է)»:

Ինչ վերաբերում է Դավիթի հետ մտերմությանը՝ Օլյան նշեց.

«Իմ եւ Դավիթի ընկերությունն ունի մոտ 15 տարվա պատմություն եւ, բնականաբար, սկսվել է «Շիրազի Վարդը» սերիալից շատ ավելի վաղ: Մենք նույն կուրսում ենք սովորել, միասին շատ բաների միջով ենք անցել: Կարող եմ ասել, որ Դավիթն այն մարդկանցից է, որն ինձ տեսել է թե գեր, թե նիհար, թե հուզված, թե ուրախ, թե աղքատ, թե հարուստ: Ես շատ եմ գնահատում տարիներից եկած մեր ընկերությունը: Ի դեպ, առաջիկայում նորություններ լինելու են՝ կապված հենց Դավիթի հետ. փակագծերն առայժմ չեմ բացում, բայց շատ շուտով ամեն բան պարզ կդառնա»:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia