Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս ընտրություններում դրված է նաև պետականության լինել կամ չլինելու հարցը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդհանուր առմամբ, արդեն ուրվագծվում է, թե նախընտրական պայքարում հիմնականում որ ուժերն են գլխավոր դերակատարում ունենալու: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ առկա վերադասավորումներին և ներքաղաքական դաշտին:

«Կարելի է անգամ մոտավորապես հաշվարկել նաև այն, թե որ ուժերը կմտնեն ապագա խորհրդարան, որովհետև հատկապես ընդդիմադիր դաշտում ուրվագծվեցին հիմնական խաղացողներն ու հիմնական ֆորմատները: Պարզ է, որ իշխանական բևեռը «Քաղպայմանագիրն» է լինելու, որովհետև մնացած բացահայտ կամ քողարկված իշխանական ուժերը խորհրդարան անցնելու բավականին լուրջ խնդիրներ կունենան: Նրանց ստացած ձայները հիմնականում, սոցիոլոգների ասած, ստատիստիկական անճշտությունների շրջանակում են լինելու:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա կարծում եմ, որ բավականին մրցունակ և առնվազն ուժեղ դաշինքներ են ձևավորվել: Արդեն տեսնում ենք, որ նախընտրական կամպանիայի մեկնարկը տրվել է: Նախօրեին տեսանք առաջին ուժի ցուցադրումը «Հայաստան» դաշինքի կողմից, որը բավականին մրցունակ, ամբիցիոզ ու կարող ուժ է: Այդ դաշինքի պաշտոնական մեկնարկը ցույց տվեց, որ ոչ միայն բավականին լուրջ պոտենցիալ ու հավակնություններ ունի, այլև լուրջ էներգետիկա կա իր ընտրազանգվածի մոտ: «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես բավականին մրցունակ և կարող ուժ է, որը ևս բավականին մրցունակ քաղաքական ուժ է լինելու: Կարծում եմ՝ իր հստակ էլեկտորատը, ինչպես միշտ, ունի նաև ԲՀԿ-ն: Այս ուժը հետագայում, երբ խորհրդարանը ձևավորվի, կարող է կարևոր դերակատարում ունենալ ընդդիմադիր բևեռում՝ ապագա իշխանության ձևավորման գործում»,-ասաց մեր զրուցակիցը:

Վերոնշյալ համատեքստում քաղտեխնոլոգը հավելեց. «Նախընտրական կամպանիան դեռ շատ բաներ կարող է փոխել: Ինչպես տեսանք, նախօրեի միջոցառումները բավականին լուրջ տրամադրություններ փոխեցին: Նախընտրական կամպանիան աստիճանաբար կարող է երկրում շատ լուրջ մթնոլորտ փոխել, ռեզոնանսներ առաջացնել և որքան դեպի վերջ գնա, այնքան կարող են լուրջ տրանսֆորմացիաներ լինել թե՛ տրամադրությունների և թե՛ էլեկտորալ առումով: Այդուհանդերձ, այս պահին կա կարծիք, որ որևէ քաղաքական ուժ դժվար թե միայնակ կարողանա մեծամասնություն ունենալ և իշխանություն ձևավորել: Այդ պատճառով հաջորդ իշխանությունն, ամեն դեպքում, կոալիցիոն է լինելու:

Իսկ նման պարագայում յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական բլոկերի ու առանձին կուսակցությունների ոչ միայն հայտնվելն է կարևոր ԱԺ-ում, այլև իշխանություն ձևավորելու իրենց պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ արհեստական ստեղծված պրոիշխանական ուժերը եթե անգամ դաշինք կազմեն, ինչպես նշեցի, իրենց ստացած ձայները ստատիստիկական անճշտության շրջանակում կլինեն: Այդ իսկ պատճառով չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն ինչ ծավալով պետք է վարչական ռեսուրս օգտագործի կամ ինչքան պետք է թվանկարչությամբ, ընտրակեղծարարությամբ զբաղվի, որ կարողանա ընտրություններում հաղթող լինել: Բայց հակառակ բևեռում տարբեր շարասյուներով հանդես եկող բավականին փորձված և ոչ միամիտ ուժերը շատ լավ հասկանում են, որ պետք է «պլան Բ» ունենալ, այսինքն, պատրաստվել հետընտրական զարգացումների: Իշխանական ուժի գլխավոր խնդիրներից մեկը հենց կոալիցիա ձևավորելու բավականին նվազ ռեսուրսներն են լինելու»:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության բնույթին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ արդեն մոտավորապես ուրվագծվում է Նիկոլ Փաշինյանի և իր իշխանական թիմի նախընտրական քարոզչական ստրատեգիան:

«Քանի որ առանձնապես արդյունք չկա, ինչպես միշտ, ասում են՝ ասֆալտ ենք արել: Հիմա նաև ասում են՝ ասֆալտ ենք արել, բայց միլիոնատեր չենք դարձել, թեպետ միլիոնատեր դարձել են, թե ոչ, պարզ կդառնա հաջորդ իշխանության օրոք: Ասում են՝ երեք տարվա մեջ ինչ-որ գործ ենք արել, բայց երբ փաստեր են բերում, դրանք այնքան նվազ են, որ սովորաբար սահմանափակվում են ասֆալտով, բանակի համար ելակով, «մայկա-տրուսիկով»: Հիմնականը «եթե մեզ չխանգարեին, մենք հաջողության կհասնեինք» թեզն է լինելու: Ու այստեղ նորից առաջին պլան է գալիս չարաբաստիկ սև-սպիտակի տարբերակը, նախկին իշխանություն և այլն: Հիմա երկու հիմնական թիրախ է լինելու. նախ՝ «եթե մեզ չեք ընտրում, մենք վատն էինք, բայց նախկիններն ավելի վատն են», երկրորդ՝ «եթե մեզ ընտրեք, թավիշին վերջ կտրվի, այսինքն, այն, ինչ մեզանից սպասում էր լ յումպենը»:Նորից պատրանքներ են ստեղծելու, որ սեփականությունը վերցնելու են ու բաժանեն լ յումպենին, իսկ լ յումպենն սկսելու է լավ աշխատել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ լ յումպենը Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն է:

«Մեծ հաշվով, նորից նույն երգն է լինելու այն բոլոր լոկալ միտինգներում, որոնք կազմակերպվում են հիմնականում վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և որոնց ներգրավում են նաև երեխաներին: Հիմա՝ ինչ վերաբերում է այդ թեզերի արդյունավետությանը: Կա երեք տարվա ընթացքում զգալիորեն նոսրացած ընտրազանգված, որը ցանկացած պարագայում ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից հետո որևէ փաստարկ այդ ընտրազանգվածի վրա չի ազդում: Ինչու, որովհետև իրենք, պայմանական ասած, աղանդավորական մտածելակերպով են առաջնորդվում: Իրենք հավատում են ինչ-որ մի «փրկչի»: Հավատացեք, որ եթե այդ «փրկչից» ոչինչ չստանան, մի քանի ամիս կամ տարի հետո նոր «փրկիչ» են մոգոնելու: Այն, ինչ ասվում է նաև այդ լոկալ հանրահավաքների ժամանակ, նորմալ է այդ մասսայի համար: Իրենք աշխատելու են հենց այդ մասսայի վրա: Իսկ ընդդիմությունն այդ զանգվածին պետք է հանգիստ թողնի, համարի, որ նրանք չկան: Ընդդիմությունն ունի իր ընտրազանգվածը, որի պոտենցիալն իրենք դեռ ամբողջովին չեն բացել: Բացի այդ ամենից, կա նաև մոտ 40 տոկոսից ավելի ձայն, որոնք հասարակության չկողմնորոշված հատվածն են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ աշխատելու բավականին լայն շրջանակ կա ընտրազանգվածի առումով:

«Նշված հատվածի ձայները մի քանի անգամ ավելի են Ն. Փաշինյանի կայուն ու անդրդվելի էլեկտորատից, որը, սակայն, 3 տարվա ընթացքում զգալիորեն նոսրացել է: Թեպետ Փաշինյանը կստանա այդ ձայները, բայց դրանք զգալիորեն քիչ են լինելու, քան անհրաժեշտ է ընտրություններում հաղթելու համար»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն. «Սա զուտ հերթական էլեկտորալ կամ անգամ արտահերթ էլեկտորալ գործընթացը չէ, որտեղ ինչ-ինչ պատճառներով ուղղակի իշխանության հարց է դրված: Այս ընտրություններում դրված է պետականության լինել կամ չլինելու հարցը: Մեկ այլ հարց էլ է դրված, որն, ըստ իս, շատ ավելի կարևոր է. այս տարածքում բնակչությունն ընդամենը բնակչությո՞ւն է, որը չունի երկրի, պետականության, պատմական հիշողության, հայրենիքի, ազգի զգացողություններ և իրենց միավորում է միայն ընդհանուր լեզուն, թե՞ ժողովուրդ է, երբեմն էլ՝ ազգ, որի համար ուղղակի վիրավորական է, երբ կապիտուլ յանտ իշխանությունը, որը ոչ միայն Արցախի 75 տոկոսն է հանձնել, արդեն ՀՀ տարածքներն է այս կամ այն պատրվակով տալիս, այլև ընդհանրապես վտանգի տակ է դնում պետականության գոյությունն ու անվտանգությունը: Կնքահայրը ֆիլմի մեջ Մայքլ Կոռլեոնեն ասում էր. «Только не говори, что ты не виноват. Это оскорбляет мой разум»: Հիմա եթե հանկարծ այս իշխանությունը լեգիտիմացվի այդ բնակչության կողմից, ամբողջ աշխարհի համար հասկանալի կլինի, որ այդ բնակչության հետ կարելի է անել այն ամենը, ինչ ցանկանում ես, որովհետև նրանց լավագույն դեպքում հետաքրքրում է ստամոքսը»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ընտրությունները շատ կարևոր են և՛ պրագմատիկ քաղաքականության առումով, և՛ ինքնագիտակցության առումով՝ որպես ժողովուրդ: «Մենք այսպիսի ընտրություն չենք ունեցել, և շատ կարևոր հանգրվանի ենք հասել նաև վերոնշյալ նրբերանգի իմաստով: Խաղասեղանին նաև ասօրվա իշխանությունների անվտանգության խնդիրն է դրված: Մեր՝ հատկապես նախագահական ընտրությունների դեպքում խաղասեղանին սովորաբար դրված են եղել իշխանության, սեփականության, ֆինանսներին առնչվող հարցերը: Հիմա խաղասեղանին այսօրվա որոշ իշխանավորների ուղղակի անվտանգության հարցն է, ինչի պատճառով, կարծում եմ, բավականին կոշտ ընտրություններ են լինելու: Քանի որ իշխանությունների համար սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված, իրենք շատ բաների են գնալու, որոնց, բնականաբար, հակադրվելու է ընդդիմությունը, որը փորձված է, նաև բավականին կազմակերպված: Տարբեր շարասյուներով է գնում, բայց նպատակը մեկն է: Այս ամենին ավելանում է նաև այն, որ իշխանությունն ամբողջովին չի վերահսկում իրավիճակը, այդ թվում՝ նաև վարչական ռեսուրսները՝ մանավանդ նաև ուժային կառույցների առումով: Ու եթե ընտրությունները գնան բախումների սցենարով, հարց է առաջանում՝ արդո՞ք իրավապահ համակարգը կգտնվի իր բարձունքի վրա և, ինչպես ասում են, կենդանի վահան կլինի բախվողների միջև»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer