Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զարմացա, որ Ֆրանսիայում «Նիվա» մակնիշի մեքենա են ունեցել». «ԼադաՆիվա»–ի հայաստանյան համերգն ու ֆրանսիաբնակ երգչուհու բացահայտումը

LIFE

Ֆրանսիաբնակ երգչուհի Ժակլին Բաղդասարյանը լսարանին հայտնի դարձավ մոտ մեկ տարի առաջ, երբ Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածում գտավ նրա «Վայ աման» երգը: Երգչուհին ստեղծագործում է ֆրանսիացի ընկերոջ՝ Լուի Թոմասի հետ, իրենց խումբը նրանք կոչել են «ԼադաՆիվա»: Նախորդ տարի Ժակլինն ասել էր, որ երազում է Հայաստանում համերգ ունենալու մասին, այս տարի նրա երազանքը կկատարվի․ մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  «ԼադաՆիվա» խումբը կունենա հայաստանյան իր առաջին մենահամերգը: 

Tert.am Life-ի հետ զրույցում Ժակլինը խոսել է այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների, խմբի անվան ընտրության, Հայաստանը բացահայտելու ցանկության և անհամբերությամբ համերգին սպասելու մասին:

Երգչուհու խոսքով՝ մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել: «Ցավոք սրտի, մեր նախագիծը զարգանում է կորոնավիրուսի ընթացքում, բայց շատ միջոցառումների ենք մասնակցել, նույնիսկ օնլայն համերգներ ենք ունեցել: «Վայ աման» երգից հետո թողարկեցինք «Քեֆ չի լինին», որը մեր լսարանն ավելի մեծացրեց: Չգիտեմ, թե մեր երգերի հաջողության գաղտնիքն ինչումն է, ուղղակի անում ենք այն, ինչ սիրում ենք, մարդկանց էլ դա դուր է գալիս: Մեր տեսահոլովակների համար մեծ գումարներ չենք ծախսում, որովհետև չունենք: Նկարահանում ենք սովորական տեսահոլովակներ մեր ընկերների օգնությամբ, բայց ուրախ կլինենք առաջիկայում ծանոթանալու և համագործակցելու ռեժիսորների հետ: Նորից պարզ տեսահոլովակներ կնկարահանենք, բայց ավելի պրոֆեսիոնալ»,- ասաց նա:

Ըստ երգչուհու՝ «ԼադաՆիվա» խումբն իր կյանքում ևս շատ բան է փոխել: «Դրանից առաջ նախագծեր ունեի, երգում էի, բայց ինչ-որ բան պակասում էր, մտածում էի՝ այդ դատարկությունն ինչպե՞ս լցնեմ: Միայն «ԼադաՆիվայի» շնորհիվ համարձակվեցի իմ գրած մեղեդիները մարդկանց ցույց տալ, մեր խմբի մյուս անդամը՝ Լուին էլ ոգեշնչում էր ինձ: Նա շատ է ճամփորդել, իր մեջ տարբեր երկրների մշակույթներ է կրում, երաժշտական ճաշակով ու գիտելիքներով կիսվում է ինձ հետ: Հիմա «ԼադաՆիվան» իմ միակ նախագիծն է, իմ կյանքն է, ամբողջ էներգիաս տալիս եմ այս նախագծին: Ներկայացնում ենք երգեր, որոնք իրենց մեջ տարբեր երկրների երաժշտություններ են ներառում: Ինքս էլ ծնվել եմ Հայաստանում, տեղափոխվել Բելառուս, հետո Ֆրանսիա, իմ մեջ երեք երկրի երաժշտություն եմ կրում»,- պատմեց երգչուհին:

Ժակլինը շեշտեց, որ խմբի անունը պատահական են ընտրել: «Սկզբում խմբի անվան շուրջ շատ չէինք մտածում, պատահական ասացի՝ «Լադա», իսկ Լուին ասաց՝ «Նիվա»: Հարցրի՝ որտեղի՞ց գիտի մեքենայի մասին, նա էլ պատմեց, որ հայրն ունեցել է «Լադա Նիվա», ասացի՝ իմն էլ է ունեցել: Զարմացա, որ Ֆրանսիայում այդ մակնիշի մեքենա են ունեցել: Ծիծաղեցինք, որոշեցինք անունը հենց այդպես էլ կնքել՝ նաև շեշտը դնելով սովետական երաժշտության վրա»,- ասաց նա:

Ժակլինն ընդգծեց՝ հաճելի է, երբ հանդիսատեսն իրենց ընդունում է այնպիսին, ինչպիսին կան: «Շատ հաղորդագրություններ ենք ստանում, հաճելի է, երբեմն, նույնիսկ հուզվում եմ, որովհետև շատ սրտանց հաղորդագրություններ են: Փորձում եմ բոլորին պատասխանել, բայց չեմ հասցնում»,- նշեց նա:

Երգչուհին պատմեց, որ ծննդով Եղեգնաձորից է, վերջին անգամ Հայաստանում եղել է 6 տարի առաջ: «Շատ եմ կարոտել բարեկամներիս, Հայաստանի բնությունը, ուտեստները՝ քյալագյոշը, տոլման: Որքան էլ մայրիկս այստեղ պատրաստում է այդ ուտեստները, Հայաստանինն եմ ուզում: Շատ եմ ուզում նաև բացահայտել իմ հայրենիքը, բայց այս անգամ դժվար թե հասցնեմ, որովհետև չորս օրով եմ գալիս: Սպասում եմ, թե երբ կգա այն պահը, երբ հնարավոր կլինի անել այն, ինչ ուզում եմ,- ասաց նա և հավելեց, որ անհամբերությամբ է սպասում հայաստանյան համերգին,- Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կանցնի: Հայաստանի հանդիսատեսին այնքան ջերմ եմ պատկերացնում, կարծես ընտանիքիս անդամները լինեն, պատկերացնում եմ, որ բոլորը ժպտալու են, ասելու՝ «Ժակո ջան», հետո գրկեն ինձ, ինչպես հորաքույրներս ու մորաքույրներս»:

Երգչուհին նաև անդրադարձավ հայերենի իր իմացությանը: «Շատերը մտածում են՝ հայերեն չեմ խոսում, բայց ես նորմալ խոսում եմ: Ուղղակի լեզուն քիչ եմ օգտագործում, դժվարանում եմ: Շատ եմ սիրում իմ լեզուն, դրա հնչողությունը, տառերի ձևը, երբ խոսում եմ, լեզուս բացվում է»,- եզրափակեց նա:

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March