Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ավե­լի հա­ճախ բնա­կիչ­նե­րը չեն վստա­հում հա­մա­տի­րու­թյուն­նե­րին և հրա­ժար­վում են կա­տա­րել պար­տա­դիր վճա­րում­ներ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» «Իրազեկ սպառող» խորագրի ներքո անդրադառնում է սպառողների իրավունքներին՝ համոզված լինելով, որ միայն իրազեկ սպառողը կարող է պաշտպանված լինել: Մեր այս համարում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրուցել ենք համատիրությունների մասին:

Չիլինգարյանը նշում է՝ «Համատիրությունների մասին» օրենքն ընդունվել է 2002թ.-ի մայիսի 7-ին և փոփոխվել 2011-2012 թթ.-ին, իսկ վերջին անգամ՝ 2020թ.-ի հունվարի 24-ին: «Համատիրությունը բազմաբնակարան շենքի կամ շենքերի մասնավոր սեփականատերերի կամավոր միության և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված, շահույթ չհետապնդող ոչ առևտրային միավորում է՝ հիմնված քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամակցության վրա և հիմնադրված սեփականության կառավարման և պահպանման, բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով: Համատիրություն ստեղծելը բնակիչների իրավունքն է, նրանք ինքնուրույն են ընտրում ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմին: Համատիրության ստեղծումից հետո դրան կարող է անդամակցել համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի շինության ցանկացած սեփականատեր, ինչպես նաև՝ տեղեկություն ստանալ համատիրության գործունեության մասին, ստանալ հաշվետվություններ:

Շենքի ընդհանուր սեփականության պահպանման նպատակով համատիրությունը պարտավոր է անել պարտադիր միջոցառումներ և աշխատանքներ, որոնք սահմանված են Կառավարության 2007 թ.-ի հոկտեմբերի 4-ի թիվ 1161-Ն որոշմամբ : Օրինակ՝ ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիան (միջատների դեմ պայքար) և դեռատիզացիան (կրծողների դեմ պայքար), որը պետք է իրականացվի առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Ընդհանուր օգտագործման տարածքների մաքրումը պետք է կազմակերպվի առնվազն երկու օրը մեկ։ Տանիքների, աստիճանավանդակների, վերելակների և այլ ընդհանուր գույքի վերանորոգումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ևս համատիրության պարտականությունն է: Բնակիչները երբեմն այս աշխատանքների կատարումը պահանջում են քաղաքապետարանից, մինչդեռ դա համատիրության պարտականությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Նշում է՝ համատիրությունը շինության սեփականատերերին, շենքում բնակվող կամ շահագրգիռ այլ անձանց տալիս է տեղեկանքներ շենքի բաժնային սեփականության կառավարման ձևի, շինության սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում չկատարված պարտավորությունների, շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման համար նախատեսված վճարների չափի, շենքում բնակվելու, նրանց ընտանիքի կազմի կամ շենքում գործունեություն իրականացնելու, շինության տիրապետման կամ օգտագործման մասին և այլն: «Համատիրության կողմից սեփականատերերի վճարների հաշվին պետք է կատարվեն սպառման թափոնների հեռացում, ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ առնվազն տարին մեկ անգամ, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում»,-տեղեկացնում է ՀԿ-ի իրավաբանը:

Հավելում է՝ համատիրությունը պարտավոր է հրապարակել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման տարեկան բյուջեն, շինությունների սեփականատերերից հավաքագրված վճարների չափը և տարբեր ուղղություններով կատարված ծախսերը: «Սակայն մինչ օրս քանի՞ համատիրություն է այդպես թափանցիկ աշխատում և որքանո՞վ է հաշվետու բնակիչների առջև: Ցավոք, վերջին տարիներին բնակիչները մեծմասամբ անհաղորդ են շենքի կառավարման հարցերին և համատիրության գործունեությանը՝ այն ընկալելով միայն որպես փող հավաքող և ոչինչ չանող կառույց։ Պատճառը ոչ միայն բնակիչների՝ շենքի կառավարման կարգի վերաբերյալ գիտելիքների պակասն է, այլև համատիրությունների՝ ոչ թափանցիկ և հաշվետու գործունեությունը, հետևապես անհապաղ պետք է համատիրությունների հետագա պահպանության համար նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել՝ դրանց լուծարումից խուսափելու համար: Բնակիչներն արդարացիորեն չեն վստահում համատիրություններին և հրաժարվում են կատարել պարտադիր վճարումները:

Թերհավաքագրված բյուջեն իր հերթին օբյեկտիվ խոչընդոտ է դառնում շենքի պահպանումն ու սպասարկումը պատշաճորեն իրականացնելու համար, ինչը կրկին բերում է անարդյունավետության և անվստահության։ Այնուամենայնիվ, կան օրինակելի համատիրություններ, որոնք աշխատում են՝ ականջալուր լինելով բնակիչների օրհասական խնդիրներին և դրանց արագ լուծմանը, իսկ բնակիչներն իրենց հերթին պետք է իրազեկ լինեն իրենց իրավունքներին և պարտականություններին՝ բարձրացնելով սեփական պատասխանատվության զգացումը»,-նշում է մեր զրուցակիցը: Արձանագրում է՝ համատիրությունների այսօրվա հիմնական խնդիրներն են միջոցների բացակայությունը, ծառայությունների վատ մատակարարումը, մրցակցության բացակայությունը, բնակարանների սպասարկման վարձավճարների չտրամադրումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իրազեկվածության պակասը, շենքի բնակիչների շրջանում տեղեկությունների պակասը, կառավարման մարմինների մոտ կառավարման հմտությունների ցածր մակարդակը:

«Համատիրությունների հետագա գոյության որպես միակ և կարևոր նախապայման կարող է դառնալ բնակիչների շրջանում վստահության ձևավորումը և կայուն հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև աշխատանքների ճիշտ կազմակերպումը, թափանցիկ գործունեությունը, բնակիչների բողոքներին և առաջարկներին հետևողական լինելու և նպատակին ճիշտ ծառայելու պատասխանատվությունը»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia