Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոճս փոխելուց հետո մարդիկ սկսեցին ինձ սիրել»․ «Սարի աղջկա» Բեթին՝ Անիտա Ավետիսյանը՝ ոճային կտրուկ փոփոխության, ապահոված ընտանիքում մեծանալու և երգչուհու կարիերայի մասին

LIFE

Երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանը, որը լսարանին հայտնի դարձավ Դիանան Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալից, մինչև նախագծում նկարահանվելը տեսահոլովակ ուներ և ուժերը փորձում էր որպես երգչուհի։ Իր կրթությամբ Անիտան հագուստի մոդելավորող է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան։

Երեք տարբեր ասպարեզում ուժերը փորձած աղջկա հետ Tert.am Life–ը զրուցել է զուգահեռաբար դերասանուհու և երգչուհու կարիերայով զբաղվելու, ֆինանսապես ապահոված ընտանիքում մեծանալու, իր աշխատավարձով ծախսերը հոգալ չկարողանալու և կերպարային փոփոխության մասին, որը նրա դեպքում շատ կտրուկ ստացվեց։

Ապահոված ընտանիքում եմ մեծացել

«Սարի աղջիկ» հեռուստասերիալը շուտով կավարտվի։ Այս ընթացքում Անիտան աշխատում է նոր երգ ձայնագրելու ուղղությամբ։ «Նոր երգս մեղեդային է, սիրային թեմայով, հեղինակն Արման Անտոնյանն է։ Դեռ չգիտեմ՝ տեսահոլովակ կունենա՞մ, թե՝ ոչ»,– ասաց նա։

Սերիալային աշխատավարձերը բարձր չեն, հատկապես նորեկների դեպքում, իսկ ահա տեսահոլովակներին նկարահանումը բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է ենթադրում։ Անիտան խոստովանեց, որ ինքն ապահոված ընտանիքից է, ծախսերը հայրն է հոգում։

«Տեսահոլովակների, երգերի համար շատ մեծ գումարներ են պահանջվում։ Կան երգիչներ, որոնք հովանավորներ ունեն։ Իմ դեպքում ֆինանսավորումը հայրիկս է անում»,– ասաց նա, բայց չցանկացավ բացահայտել, թե հայրն ինչ աշխատանքով է զբաղվում։

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները չեն սիրում, երբ իրենց մասին շատ է խոսում, քանի որ այս ասպարեզի հետ որևէ կապ չունեն, ընտանիքում հիմնականում իրավաբաններ են։ Անիտան հիշեց, որ ժամանակին հեշտ չէր հայրիկին համոզել, որ ինքը շոու բիզնես մտնի, բայց հաջողվեց․ «Սկզբնական շրջանում շատ բարդ էր, բայց երբ հայրս տեսավ, որ երազանքս շատ մեծ է, սկսեց աջակցել։ Ընտանիքիս կողմից խոչընդոտներ չեն եղել, թեև իրենք ուզում էին ինձ այլ ոլորտում տեսնել»։

Անիտայից հետաքրքրվեցինք, թե մյուս ծախսերն ինչպե՞ս է հոգում՝ հաշվի առնելով, որ ապահոված ընտանիքում մեծանալը ենթադրում է որոշակի պահանջներ, որոնց սովոր է։ Այս դեպքում էլ դերասանուհին օգտվում է հայրիկի օգնությունից։

«Փորձում եմ ինչ-որ չափով հոգալ ծախսերս, բայց հիմնականում հայրս է օգնում։ Երբ կարողանում եմ ինչ-որ բան, թեկուզ, զգեստ գնել ինձ համար, անում եմ։ Բոլորը կարծում են, որ իմ առօրյան թանկ է, իրականում այդպես չէ։ Ամեն դեպքում, եթե մի բան ուզել եմ, ունեցել եմ»,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ ինքն այս առումով անհագ չէ, կարող է բավարարվել նաև քչով, թեև չմտաբերեց որևէ բան, որը ցանկացել է ունենալ և չի ունեցել։

Անիտան 19 տարեկանից մեքենա է վարում, որը ևս նվեր է ստացել հայրիկից, հիմա ուզում է նոր մեքենա ունենալ։ Հայրիկն արդեն գիտի, որ դերասանուհի դուստրը վառ գույնի մեքենա  է ուզում ունենալ։)

Չէի սպասում, որ ինձ կընտրեն կամ ես կկարողանամ խաղալ

Հարցին՝ իրեն շոու բիզնեսի տարբեր ոլորտներում փորձելով՝ արդյոք ձգտում մեկն էր՝ ճանապարհ դեպի հեռուստատեսություն, նա արձագանքեց․ «Մանկուց շատ էի սիրում դերասանությունը, երգը, բեմը։ Ձգտում էի դեպի այդ ամենը, բայց չէի պատկերացնում, որ կարող եմ համատեղել։ Հիմա հակառակը՝ չեմ պատկերացնում առանց դրանցից մեկի։ Ժամանակին էկրաններին որպես դերասանուհի ներկայանալը պատահական ստացվեց, որոշեցի մասնակցել «Սարի աղջկա» քասթինգին։ Չէի սպասում, որ ինձ կընտրեն, ես կկարողանամ խաղալ, բայց փորձեցի ու ստացվեց»։

Անիտան նշեց, որ ինքը չի ձգտել հայտնիության, իսկ դիտարկմանը, որ իր աշխատանքը  ենթադրում է հայտնիություն, այլապես անիմաստ կդառնա, պատասխանեց․ «Ինձ ավելի շատ աշխատանքի ընթացքն էր հետաքրքիր, երբ հանդիսատեսը սկսեց ուշադրություն ցուցաբերել, հասկացա, որ սիրվել եմ, կարող եմ ավելի կատարելագործվել իրենց համար»։

Թեև Անիտան տեսահոլովակ ուներ, ինքն էլ խոստովանեց, որ որպես երգչուհի հայտնի չէր, իրեն հայտնիություն բերեց սերիալը․ «Իսկապես, ինձ հիմնականում չեն ճանաչում որպես երգչուհի, անգամ, անունս չգիտեն, բոլորն ասում են՝ Բեթի։ Սերիալը մեծ ճանաչում ապահովեց ինձ համար։ Այն նպաստեց նաև, որ երգիս դիտումներն ավելանան։ Մինչև սերիալը ես ունեի մոտ 600.000 դիտում, հիմա միլիոնն անցել եմ։ Հիմա փորձում եմ երգեր թողարկել, որպեսզի հանդիսատեսն ինձ սիրի նաև որպես երգչուհի։ Որպես երգչուհի հրավերներ ունենում եմ, բայց նույնիսկ այս դեպքում ինձ որպես Բեթի են հրավիրում»։

Վերջին տարիներին նորաձև է դարձել, որ սերիալային դերասանները սկսում են նաև երգել ու, հատկապես, ճանապարհը տանել դեպի ռեստորան, որտեղից գումար կաշխատեն։ Անիտան նկատեց, որ ռեստորանում դեռ չի երգել, բայց կերգի։ Նրա խոսքով՝ առաջարկ ունեցել է, բայց դեռ այնպիսի առաջարկ չի եղել, որին համաձայնի։

Նախկին կերպարիս դեպքում բոլորն ասում էին՝ գոռոզ է, 30-ն անց է երևում, հիմա դրական արձագանքներ եմ ստանում

Անիտան էկրանին հայտնվելուց հետո կերպարային էական փոփոխություն արեց։ Առաջին հայացքից նա պարզապես մազերի գույնը բացացրեց, սակայն ոճափոխությունից հետո նրա կերպարը սկսեցին այլ կերպ ընդունել։ Եթե մուգ վարսերով, վառ շպարով աղջկա հանդեպ ավելի ագրեսիվ վերաբերմունք կար, բաց երանգի վարսերով, քիչ շպարով աղջկա հանդեպ վերաբերմունքը կտրուկ այլ է։ Նրա խոսքով՝ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը, սերը իրեն ոգևորել են։

«Ոճային փոփոխությունն ավելի շատ արեցի կերպարի համար, սակայն հասկացա, որ հանդիսատեսին այսպես ավելի դուր եկավ, որովհետև արձագանքները շատացան։ Հանդիսատեսի վերաբերմունքի փոփոխություն շատ եմ սիրում։ Նախկին կերպարիս դեպքում բոլորն ասում էին՝ գոռոզ է, հիմա դրական արձագանքներ եմ ստանում։ Ոչ թե ոճիս, այլ անձիս հանդեպ փոփոխություն զգացի։ Ինձ էլ է այս կերպարն ավելի դուր գալիս։ Սա նաև ավելի համապատասխան է բնավորությանս։ Մուգն ինձ կոպիտ էր ցույց տալիս, ես էլ վառ էի շպարվում, մարդկանց մեջ տպավորվել էի որպես գլամուր, թիթիզ ու գոռոզ աղջիկ,– ասաց 22–ամյա դերասանուհին, որին շատ էին ասում, որ իր  տարիքից մեծ է երևում։ –Երբ մի քիչ վառ ես շպարվում, տարիքով ես երևում։ Ինձ ասում էին՝ 30-ն անց տեսք ունի, բայց հիմա շատ քիչ եմ շպարվում, որպեսզի թեկուզ ասեն՝ 23-24 տարեկան ես երևում, բայց չասեն՝ 31-32 ես երևում։ Առհասարակ, երբ շպարված եմ, ինձ միշտ մեծ են ընկալում, երբ չեմ շպարվում, տարիքիցս ավելի փոքր են ընկալում»։

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak