Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոլոտովի կոկտեյլ. իրականում այն ի՞նչ կապ ունի Մոլոտովի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոցավառվող հեղուկով շիշը կոչվում է Մոլոտովի կոկտեյլ, և այն օգտագործել են ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Անգամ աշխարհի այլ երկրներում են այդ նռնակը կոչում Մոլոտովի կոկտեյլ: Նշենք, որ Մոլոտովը եղել է ԽՍՀՄ արտգործնախարար և ոչ մի առնչություն չունի այդ նռնակի հետ: Բանն այն է, որ ընդհանրապես սկզբից ոչ թե խորհրդային բանակն է այն օգտագործել, այլ հակառակը՝ այն օգտագործվել է խորհրդային զինվորների և տանկերի դեմ 1939 թվականի խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ: Եվ հենց ֆիններն էլ այդ բոցավառվող նռնակը անվանել են «կոկտեյլ Մոլոտովի համար», քանի որ հենց Մոլոտովն է վարել բանակցություններ ֆինների հետ: Այն ժամանակ Հելսինկին ռմբակոծվում էր խորհրդային ավիացիայի կողմից, և աշխարհի երկրները մեղադրում էին ԽՍՀՄ-ին:

Ի պատասխան դրան՝ արտգործնախարար Մոլոտովը հայտարարել էր, որ խորհրդային ռմբակոծիչները ոչ թե ռումբեր են գցում քաղաքի վրա, այլ հաց սոված ֆինների համար: Ֆիններն անմիջապես խորհրդային կասետային РРАБ-3 ռումբը կոչել են «Մոլոտովի հացաման», իսկ փոքր ռումբերը՝ «Մոլոտովի հացեր»: Նույն անալոգիայով, երբ ֆինները սկսել են օգտագործել կապիտան Կուինտիննենի ստեղծած «վառվող շշերը», այն վերանվանել են «կոկտեյլ Մոլոտովի համար»: Կապված լրագրողի կատարած սխալ թարգմանության հետ՝ հետագայում անգլիացիները, փոխառելով անվանումը, դրանք սկսել են կոչել «Մոլոտովի կոկտեյլ»: Ֆիննական «Մոլոտովի կոկտեյլները» պատրաստվել են օղու գործարանում: Սկզբից դա եղել է սովորական բենզինով լցված շիշ՝ բերանին ամրացված լաթի կտորով: Սակայն այդ տեսքով այն էֆեկտիվ չի եղել, քանի որ վառվող շիշը ձեռքին զինվորը շատ նկատելի թիրախ է, իսկ նպատակին նետվածը անգամ մեծ վնաս չի հասցրել, քանի որ բենզինը անմիջապես ներքև է հոսել և նպատակակետը քիչ վնասել: Կուինտիննենը հրավառ հեղուկի կպչողունակությունը ավելացնելու համար բենզինին մազութ է խառնել, իսկ լաթի կտորը փոխարինել է սովորական լուցկու երկու հատիկներով, որոնք վառվել են մեկ րոպե:

Հենց դա էլ անվանվել է «կոկտեյլ Մոլոտովի համար»: Որպես զենք՝ վառվող հեղուկներով լի տարողությունների օգտագործումը իրականում ավելի հին պատմություն ունի: Մոտավորապես նմանատիպ զենք օգտագործել են դեռևս հին հույները, և նրանց մոտ դա կոչվել է «հունական կրակ»: Նման զենք օգտագործել են Կուբայում 1895 թվականին անկախության համար մղված պատերազմում: Անգամ հայտնի է օգտագործման կոնկրետ ամսաթիվը՝ 1895 թվականի հուլիսի 20: Այն ժամանակ կուբայական ապստամբները օղակել էին Բայրե բնակավայրում գտնվող իսպանական կայազորը և պահանջել են հանձնվել՝ հակառակ դեպքում սպառնալով օգտագործել իրենց «նոր գաղտնի զենքը», որը և իրականացրել են: Ռուսական Կայսրությունում 1915 թվականին ևս ստեղծվել են նմանատիպ զենքեր: Մոսկվայի թագավորական տեխնիկական ուսումնարանում ենթասպա Յուրևի կողմից ստեղծվել է «վառվող ռումբ»՝ նախատեսված ինքնաթիռներից հակառակորդին ռմբակոծելու համար: Անգամ արտադրվել է որոշակի խմբաքանակ և ուղարկվել զորքեր, բայց դրանց օգտագործումը էֆեկտիվ չի եղել, քանի որ հողի վրա ընկած շշերը ավելի հաճախ չեն ջարդվում:

1936 թվականի Իսպանական պատերազմի ժամանակ էլ են օգտագործվել վառվող հեղուկով լի շշեր: Իսպանական նացիոնալիստները այդ շշերը օգտագործել են հանրապետական բանակի Т-26 и БТ-7 տանկերի դեմ, ընդ որում՝ շատ արդյունավետ: Նմանապես Խալխին Գյոլում և Խասան լճի մոտ խորհրդային տանկերի դեմ նմանատիպ զենք են օգտագործել ճապոնացիները: Նրանք անգամ հետևակի կազմում ունեցել են 10-12 զինվորներից կազմված հատուկ դասակներ, որոնք զինված են եղել վառվող հեղուկով լի շշերով: Ներկայումս Մոլոտովի կոկտեյլը կարելի է համարել հեղափոխությունների զենք, որովհետև դա օգտագործում են ցուցարարները. ժամանակին Հայաստանը ևս անմասն չի մնացել դրանց օգտագործումից:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia