Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանը միայն վնաս է պատճառել հայկական բանակին, իսկ բանակի զարգացման վերաբերյալ նրա հայտարարությունները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ․ Кавказский узел (լուսանկարներ)

ANALYSIS

Кавказский узел պարբերականը հոդված է ըհրապարակել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ ՀՀ այս իշխանությունների օրոք հայկական բանակը ամենաշատն է զարգացել: 

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվացել են խոսակցությունները այն մասին, թե ով և ինչպես է ֆինանսավորել բանակը: Ինչպես մյուս թեմաների մեծ մասի դեպքում, այս թեմայի միջոցով ներկայիս իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ արդարացնել անցած աշնանը իրենց աղետալի ձախողումը:

Նրանք նշում են, որ բանակը ամենաշատը ֆինանսավորվել է իրենց օրոք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում սպառազինության վրա ծախսվել է 398 միլիոն դոլար, որից մեծ մասը իրենց ղեկավարման ժամանակ: Այդ պատճառով որոշ ցուցանիշներ աճել են, օրինակ, 30 անգամ: Ուստի, մեղադրանքնեչը չպետք է հասցեագրվեն իրենց, քանի որ հենց իրենք են զարգացրել բանակը:

«Իհարկե, սա ծիծաղելի է յուրաքանչյուրի համար, որը տիրապետում է իրավիճակին: Նախ, աղբյուրը սխալ է մեջբերվում: Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի, իրավիճակը միանգամայն այն չէ, ինչ ներկայացնում է Փաշինյանը. այսինքն՝ 2018 թվականից ոչ թե 63% է ներկրվել, այլ 55%: Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ նրա ասածները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ»,– ասվում է հոդվածում:

Աղյուսակ 1. Զենքի ներմուծումը Հայաստան ըստ երկրների, Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ.

Այսպիսով, վերևում ներկայացված են վերջին տարիներին Հայաստան զենք ներմուծելու վերաբերյալ ինստիտուտի տվյալները: Ակնհայտ է, որ դրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հայտարարել են կողմերը, այնինչ այդպիսի գնումների մեծ մասը ոչ ֆորմալ կերպով իրականացվել է մինչև «Թավշյա հեղափոխությունը»: Օրինակ, ըստ երևույթին, արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք այնուհետև ցուցադրվել են 2016-ի շքերթին, և դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ ռուսական վարկով 200 միլիոն դոլարի զենքի մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր: Փաստացի, միայն С-300- ի արժեքը 250 մլն դոլար է, իսկանդերներն էլ ավելի թանկ են, նշում է հեղինակը:

«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ կրճատված և աղավաղված տեսքով: Մասնավորապես, ըստ ինստիտուտի, 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք բանակին պետք չէին, մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե դրանք հանենք, ապա Փաշինյանի շրջանում ՀՕՊ-ի և հրթիռների համար, ապա մնում է ընդամենը 58 միլիոն դոլար, իսկ ՀՕՊ-ից նախկինում նախատեսվում էր ТОР-երի գնումները, ինչպես նաև Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ անպետք համակարգերը, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,– ասվում է հոդվածում:

Աղյուսակ 2. Զենքի ներմուծումը Հայաստան ըստ զինատեսակների, Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ.

Հոդվածագիրը նաև նշում է, որ իրականում, Փաշինյանը չեղյալ է հայտարարել բանակի վերազինման 2018-2024 թվականների ծրագիրը, որն ընդունվել էր 2018 թվականի փետրվարի 17-ին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր (և շատ դեպքերում պայմանագրեը կնքված էին) անօդաչու թռչող սարքերի, ցանցերի, խայծերի, հակաօդային պաշտպանության և այլնի գնումներ: 

Աղյուսակ 3. Հայաստանի բյուջեի ծախսերը 2017-18թթ.

Ըստ հեղինակի՝ վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել բանակի համար և միայն վնաս է պատճառել: Եթե նախկինում, այսպես թե այնպես, պաշտպանության խնդիրները լուծվում էին, ապա Փաշինյանի օրոք բանակն սկսեց ասոցացվել «ժամկետային զինծառայողների շապիկների ու վարտիքների հետ», ավելացրեցին ծախսերը զորքի սննդի ոլորտում, այն էլ ոչ թե որակի, այլ ձևաչափի ուղղությամբ` քաղաքացիական ճաշարաններ մտցրեցին բանակ (պե՞տք է արդյոք ասել, որ դրանում կոռուպցիայի լուրջ բաղադրիչ կար), որի պատճառով խաթարվել է զինվորների ամենօրյա գրաֆիկը, ինչպես նաև ելակ էր մատակարարվում բանակին և դա ներկայացվում էր որպես ինչ-որ նվաճում:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia