Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արցախում վստահության հանրաքվեն է հենց վտանգներ պարունակում. դա որևէ կերպ թույլ տալ չի կարելի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի իշխանությունները մշտապես ՀՀ իշխանությունների հետ համագործակցել ու աշխատել են: Կամակատարի կարգավիճակ երբևէ չի եղել: Եթե նախկինում ՀՀ իշխանությունները հանդես են եկել Արցախի անունից, ապա դա եղել է ԱՀ իշխանությունների համաձայնությամբ և ի նպաստ երկու հայկական պետությունների: Վերջին երեք տարվա ընթացքում մենք նշվածի հստակ ու ծրագրավորված խաթարումը տեսանք:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի հետ խոսել ենք ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Արցախում առկա տրամադրությունների ու գործընթացների մասին: «Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն վերապահեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու իրավունքը, կայացրեց միանձնյա որոշում, որին համահունչ գործեցին ԱՀ իշխանությունները: Նոյեմբերի 10-ից հետո իրադարձությունները չզարգացան այնպես, ինչպես պետք է զարգանային. պարտված իշխանությունները չհեռացան, չունեցան հեռանալու թե՛ քաղաքական, թե՛ բարոյական կամք, ինչը սպասելի էր: Արդյունքում ՀՀ իշխանությունը վերարտադրվեց, ու Արցախում մարդիկ հասկացան, որ՝ վերջ: Վերջին մեկ տարվա ընթացքում առավել քան պարզ գիտակցում էինք, որ ՀՀ իշխանությունները հօգուտ ԱՀ-ի ոչինչ չեն անում:

Նույնը նաև ՀՀ-ի մասին է, երբ նրանց ամեն քայլը միայն կործանելու նպատակ ունի:Եթե Փաշինյանը կարծում է, որ Արցախի հարցն իր պատկերացումներով ու իր ունեցած տեսլականով կարգավորեց, ու մնում է 25 տոկոսի հարցը, ապա հիմա նույն տեմպով ու ավելի ինքնավստահ ՀՀ-ի մասով է իրագործում այն բոլոր նպատակները, որոնք պլանավորված են թշնամու հետ: Մենք հուսով էինք, որ ՀՀ մեր հայրենակիցները ևս կհասկանան այն վտանգը, որն այսօր կախված է արդեն ՀՀ-ի գլխին»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս իշխանության վերարտադրությունն այս առումով սառը ջրի էֆեկտ ունեցավ և այլ բան չէր մնում, քան ինքնակազմակերպվել ու պայքարը տեղափոխել Արցախ:

«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ հավաք եղավ: Իհարկե, պահն ամիսների ընթացքում էր հասունացել, բայց առիթներից մեկն էլ նրա այցն էր ՔՊ-ի շտաբ: Հավաքը սկզբում որևէ քաղաքական բնույթ չուներ: Մենք էլ որպես ժողովրդի մասնիկ էինք դուրս եկել, որ նաև սադրանքներ չլինեն: Իսկ երկրորդ հավաքի օրը, երբ Արայիկ Հարությունյանն արդեն Արցախում էր, հայտարարեց, որ նույն ժամին ուղերձ է ունենալու Վերածննդի հրապարակում: Թեպետ որոշել էինք նրա հետ այլևս աշխատասենյակային հանդիպումներ չունենալ, ստիպած էինք հանդիպել, որովհետև մինչ իր հայտարարությունը պետք է հավաք լիներ, ու նույն հավաքին, նույն վայրում զուգահեռ ուղերձ հղելու հայտարարություն անելով՝ բացահայտ բախման էր տանում:

Ընդդիմադիր երեք ներկայացուցիչներս ասացինք, որ ճիշտ չէ իր որոշումը թե՛ քաղաքականապես, թե՛ բարոյապես, ինչը չընդունեց՝ խոստանալով, որ իր խոսքը կարճ է տևելու: Ասաց՝ իր խոսքից հետո ժողովրդական շարժումը շատ արագ մարելու է: Նրան ճանաչելով՝ հասկացանք, որ խոսքի տակ գործողություններ են թաքնված, և մեր կանխատեսումներն իրականացան: Իր խոսքն ավարտելուց հետո հեռացավ, բայց մինչև մի քանի ակտիվիստ կհասցնեին բեմ բարձրանալ, ինչ-որ վայ քաղաքական գործիչներ խլեցին նրանց միկրոֆոնը ու հայտարարեցին, թե սա քաղաքական պայքար չէ: Արդյունքում ամբողջ հավաքը վերահսկողությունից դուրս եկավ: Բնականաբար, շատ կարճ ժամանակ անց մարդիկ, նաև մենք լքեցինք հրապարակը»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը հավելեց. «Հիմա կան շահարկումներ, որ եթե Արցախում այսօր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կատարվի, ապա Արցախի սուբյեկտայնությունն ամբողջովին վերանում է, այլևս հնարավոր չէ ոչինչ անել: Նման շահարկումներն ի շահ ՀՀ ներկայիս իշխանությունների և ի շահ Ադրբեջանի են, որովհետև նույն հայտարարություններն անում է նաև Ադրբեջանը: Այսօր հնարավոր է Արցախում հասնել ներկայիս իշխանությունների հրաժարականին, շատ արագ ձևավորել ճգնաժամային իշխանություն՝ կազմված այն ուժերից, որոնք առաջ կգան ժողովրդի ցասման արդյունքում ու կվերցնեն ողջ պատասխանատվությունը: Այնուհետև ԱԺ-ի վրա նոր ընտրություններ կազմակերպելու պահանջ կդրվի, որոնք միանշանակ հնարավոր է իրականացնել»:

Նրա խոսքով, վտանգը ոչ թե հրաժարականի պահանջի, այլ առաջ տարվող այլ թեզի մեջ է. «Այսօր Ա. Հարությունյանի համակիրները խոսում են վստահության հանրաքվե անցկացնելու մասին: Հենց սա է վտանգ պարունակում, հենց սա է վնաս Արցախի սուբյեկտայնությանը: Եթե նման վտանգ պարունակող հանգամանքն են առաջ քաշում, ինչո՞ւ չեն կարող ընտրություններ լինել: Եվ ի՞նչ է նշանակում գործող նախագահի լեգիտիմությունն ապացուցելու համար հանրաքվե անցկացնել: Օրենքի նման որևէ կետ գոյություն չունի: Ի՞նչ է՝ ինչ-որ բաներ են հորինվում, կեղծ օրակա՞րգ է ստեղծվում, ուզում ենք շարժվել այդ կեղծ օրակարգով ու ցույց տալ աշխարհին, որ ունենք ինստիտուտներ ու սուբյե՞կտ ենք: Առաջին հերթին սա ծիծաղ կառաջացնի, երկրորդ՝ իրականում վտանգներ է պարունակում, ինչը որևէ կերպ թույլ տալ չի կարելի:

Այլ ճանապարհով պետք է գնալ: Արցախում անելանելի վիճակում հայտնված մարդիկ այլ երկրներում լավ ապրելու ելքեր չեն փնտրում, գիտեն, որ Արցախն է հայրենիքը, որի յուրաքանչյուր պատառիկի համար պետք է պայքարեն: Նրանք գիտակցում են, որ կարող է ստեղծվել ճգնաժամային իշխանություն, որը կլինի լեգիտիմ, և արդյունքում կլինեն ընտրություններ, կընտրվի նախագահ, ու նոր իշխանություն կձևավորվի: Իսկ այն շահարկումները, թե սա վտանգավոր է, արդյունք չեն տալու: Մենք այսօր կորցրել ենք առավելագույնը, քան կարող էինք կորցրել: Մենք անծայրածիր Եռաբլուր, մեծ եղբայրական պանթեոն ունենք, չունենք Արցախի 75 տոկոսը, վտանգված են ՀՀ սահմաններն ու պետականությունը: Սրանից ավելի վատ կարգավիճակ հնարավոր չէ ունենալ: Վարանելու դեպքում որպես ազգ երկրի երեսից ջնջվելու ենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia