Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գոլուբցի, տոլմա, սուշի. ի՞նչ կապ ունեն իրար հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գոլուբցին՝ կաղամբի գլանափաթեթը, համարվում է ուտեստի պարզ տեսակ. միսը աղում ես, համեմում, փաթաթում կաղամբի տերևի մեջ, եփում և ... անուշ լինի: Սա գրեթե նույն տոլման է, սակայն առավել հատուկ սլավոնական ազգերին: Գոլուբցիների առաջացման պատմությունը, պարզվում է, բարդ է ու շփոթեցնող: Որտեղի՞ց է առաջացել այդ անունը՝ գոլուբցի: Ավելի հին ժամանակներում «գոլուբեց» բառը ռուսերենում ունեցել է այնպիսի իմաստներ, որոնք հեռու են եղել խոհարարականից: Գոլուբեց են կոչել կա՛մ գերանով կառուցվածքը, որը ունի եռանկյուն տանիք և խաչ, կա՛մ ինքնուրույն տանիքով փայտե խաչը, որը տեղադրվում էր գերեզմանի վրա, կա՛մ էլ, որքան էլ զարմանալի չթվա, ռուսական ժողովրդական պարը:

Բայց վերադառնանք ուտելի գոլուբցիներին: Ենթադրվում է, որ այդ անունը հայտնվել է բոլորովին վերջերս՝ 18-19-րդ դարերում։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանի վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆրանսիական խոհանոցը: Մասնավորապես, հանրահայտ է եղել ցանցի վրա տապակած աղավնիներով մի կերակրատեսակ: Այդ կերակրատեսակը կոչվել է շատ պարզ`«աղավնիներ», այսինքն՝ գոլուբցի: Կարծես թե, պատասխանը միանգամայն պարզ է՝ երևի թե միաժամանակ սկսել են տապակել «կեղծ աղավնիներ»՝ աղացած մսով լցոնված կաղամբի տերևներ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իսկ ի՞նչ ասել գալուշկայի մասին, որը կաղամբի տերևների մեջ փաթաթված կորեկով միս է, և որը եղել է դեռ Պետրոս Մեծի ժամանակ: Ռուսաց լեզվի մասնագետ Վլադիմիր Դալը իր բառարանում հավասար նշան է դնում գալուշկայի և գոլուբցիի միջև:

Բացի այդ, ֆրանսիացիները խորովել են ոչ միայն աղավնիներ, այլ նաև լորեր, իսկ ուտեստի անունը եղել է կրեպինետ: Գերմանական «Kohlblatt»՝ «կաղամբի տերև» բառից «գոլուբցի» բառի ծագման վարկածը մերժվել է բառարաններ կազմողների կողմից դեռ նախորդ դարում: Փոխարենը սերբ-խորվաթական «голубич» բառը, այսինքն` պելմենին, ավելի մոտ ու տրամաբանական է թվում: Ամեն ինչ բարդանում է, եթե հիշենք արևել յան սարման կամ հայկական տոլման՝ մսով և բրնձով լցոնված խաղողի տերևները: Իրականում տարբեր երկրներ իրենց յուրահատուկ տոլման ունեն: Օրինակ՝ Հունաստանում դրանք պարզապես անվանում են «կաղամբի տոլմա»: Ավելին, ոմանք համարում են, որ գուցե հենց հնագույն հույներն են գոլուբցիի առաջին լիարժեք գյուտարարները: Նման ուտեստի մասին առաջին անգամ հիշատակվել է Արիստոֆանեսի կատակերգությունում, որտեղ հերոսներից մեկը բացականչում է. «Ինձ կաղամբի տերևներ բեր խոզի մսով»: Ստեղծագործությունը վերաբերում է մ.թ.ա 425 թվականին: Սակայն, ավաղ, հույները առաջինը չեն եղել: Ի վերջո, Չինաստանում ամեն ինչ արվել և արվում է առաջինը: Երկնային կայսրության բնակիչները ձեզ կպատմեն մի անշնորհք գիտնականի մասին, որը գետն է ընկել 2000 տարի առաջ:

Գետում գիշատիչ ձկներ են եղել, և աշակերտները վախեցել են, որ նրանք կուտեն իրենց ուսուցչին: Հետո խելացի երիտասարդները բրինձը փաթաթել են կաղամբի տերևների մեջ և նետել ջուրը: Իսկ մի «ուսանող» որոշել է փորձել այդ նոր ուտեստը և բարձր է գնահատել համը: Հաշվի առնելով այն, որ եթե կաղամբի բարակ շերտով բրինձ փաթաթեք, իսկ կողքին դնենք սուշի, ապա համեմատությունից պարզ կդառնա գոլուբցիի նախատիպը, կպարզվի, որ սուշին և գոլուբցին գործնականում հարազատներ են: Պարզվում է, որ տարբեր դարաշրջաններում տարբեր մայրցամաքներում հայտնվել է մի պարզ խոհարարական լուծում, որն է՝ մի փոքր խաշած հացահատիկը և թակած (հետագայում՝ աղացած) միսը փաթաթել որևէ բանջարեղենով: Այդ ամենը կարող է տարբեր կերպ անվանվել, բայց էությունը նույնն էր:

Բայց սա դեռ ամենը չէ: Գիտե՞ք, որ եղինջի կամ ծովաբողկի տերևները միսը թարմ են պահում երկու-երեք օրվա ընթացքում, նույնիսկ ամռանը: Քարանձավի մեր նախնիները գուցե և օգտագործել են այդ բույսերի խոշոր տերևները սննդի մնացորդները պահպանելու համար և արդյունքում ստացել գոլուբցի կամ տոլմա: Թեպետ, անկեղծ ասած, նույնիսկ սլավոններն են ընդունում, որ տոլման շատ ավելի համեղ է, քան գոլուբցին...

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak