Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում. երբ չկան հավատը և բարոյականությունը, կործանումն անխուսափելի է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մինչև ընտրությունները շատերը մտածում էին, որ դրանցից հետո հասարակության մեջ առկա գերլարվածությունը կանցնի: Ինձ թվում է՝ այդ մարդիկ չափից դուրս լավատես են եղել, երբ այդպես են մտածել: Ի վերջո, ընտրություններում լինում է հաղթող և պարտվող: Ով էլ պարտված լիներ, պետք է իր դժգոհությունը, բողոքը հայտներ և աշխատեր, որ իր այդ բողոքին հանրությունից ավելի շատ մարդ մասնակից լիներ: Բնականաբար, լարվածությունը պետք է ուժեղանար:

Դա կլիներ նաև այն դեպքում, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեր, հակառակ պատկերն ունենք այսօր: Հանրության մեջ այն ծայրահեղ լարվածության ակունքը, որն այսօր ունենք, սոսկ ընտրությունները, իշխողները կամ, այսպես ասած, «նախկինները» չեն: Դրա ակունքներում պետք է փնտրել նախ այն ամբոխի ընչազրկությունը, որը բերեց հեղափոխության, պատերազմն՝ իր ահավոր հետևանքներով, առաջին հերթին մեր զոհերով, համաճարակը, երբ ստիպված եղանք մեկուսանալ, և արտաքին աշխարհի հետ մեր միակ կապը համացանցը և հեռուստացույցը մնացին, ընդ որում՝ երկուսն էլ մինչ օրս այդ լարվածությունը թուլացնելու համար ոչ մի քայլ չեն անում, հակառակը՝ կարծես իրենց ձեռնտու է, որ ժողովուրդը միշտ լարվածության մեջ մնա: Միայն սրանք չէին լարվածության պատճառները, և բնական է, որ սոսկ մի ընտրությամբ, անկախ նրանից, թե ով կհաղթեր, լարվածությունը չէր կարող թուլանալ»,«Փաստի» հետ զրույցում ասում է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը՝ խոսելով հասարակական տրամադրությունների մասին:

Նշում է՝ բժշկական տեսանկյունից հիվանդությունը բուժելուց առաջ նախ պետք է պատճառներն ախտորոշել: «Նույնն էլ՝ այս լարվածության դեպքում: Մենք պետք է ուսումնասիրենք դրա պատճառերը, և հոգեբանները, մշակույթի գործիչները, մտավորականները, քաղաքական գործիչները պետք է կարողանան միասնական կերպով հանրությանը դուրս բերել այս հոգեգար լարվածությունից: Հակառակ դեպքում այս ամենը շատ մեծ վտանգներով է հղի, այն կհանգեցնի հանրության մի քանի սերնդի մոլագար, հիստերիկ վիճակի, որոնք իրենց հերթին ունակ չեն լինի առողջ սերունդներ դաստիարակելու»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Առանձին անհատներ ու քաղաքական ուժեր հաշտեցման կոչեր ու առաջարկներ են անում, չնայած զուգահեռ իրականությունն այլ է: «Հաշտություն և համերաշխություն գոչում են ամեն տեղից, ամեն անկյունից՝ ընդդիմության տարբեր թևերը, իշխանությունը: Բայց դրանք սոսկ կոչեր են, ասում են մի բան, անում լրիվ հակառակը: Համերաշխության կոչն արդեն մոդայիկ է դառնում՝ ամենահասարակ մարդուց մինչև վերնախավ: Բոլորը ձգտում են համերաշխության, սակայն դեպի այն կռվելով են գնում, իրար անպատվելով, չկամությամբ: Սա էլ այդ գերլարվածության հետևանքն է: Համերաշխության կոչը շատ փխրուն վահան է ցույց տալու, որ մեկը «պուպուշ» է, մյուսները՝ «քըխ»: Իրենք ուզում են համերաշխություն, մյուսները՝ ոչ: Իսկ իրականում բոլորն էլ անհամերաշխ են, իսկ այդ կոչերն ուղղակի շղարշ են: Օբյեկտիվ ու սթափ տեսնել իրերի վիճակը և գտնել քո տեղն ու դերը կյանքում, շատ քչերն են կարողանում»,- հավելում է դրամատուրգն՝ ընդգծելով, որ նորմալ իրականության մեջ այսօր մշակույթի գործիչներից յուրաքանչյուրը պետք է առիթ ունենար ներկայացնել իր գործունեությունը, իր աշխատանքները և ոչ թե ստիպված լիներ խոսել նաև հասարակական տրամադրությունների, երբեմն նաև քաղաքական իրադարձությունների մասին: Հուսահատության մասին:

Մեր զրուցակիցը կարծում է, որ ընկղմված ենք մի այնպիսի ճահճի մեջ, որն անընդհատ ձգում է մեզ դեպի ներս, դեպի խորքը: «Չկա մեկը, որ մի ճյուղ մեկնի մեզ դուրս գալու: Բայց մենք ինքներս էլ դրա համար ոչինչ չենք անում: Ժողովրդի հետ պետք է խոսել մշակույթի լեզվով, կոնկրետ գործերով, նյութական հոգսերը թեթևացնելով և այլն: Սա է մեզ այս ճահճից դուրս բերելու: Բայց հիմա ճառերն են շատ, խոսքը: Պարոնյանը լավ էր ասում. «Առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում»: Սա մահաբեր ճահիճ է ամբողջ մի ազգի համար: Գոյություն ունի մասսայական փսիխոզ ասվածը, տպավորություն է, թե մենք դրա մեջ ենք և ոչինչ չենք անում դրանից դուրս գալու համար: Կան սթափ մտածողներ և փորձում են ինչ-որ բան ասել, բայց նրանք էլ են վարկաբեկվում: Այսքան քահանաներ ունենք, հավատացյալներ չկան, գեներալներ ունենք, բանակ չունենք, ղեկավարներ ունենք, անարխիա է տիրում: Հասարակությունը բարոյալքվում է: Չգիտեմ՝ ինչպես են կործանվել հին կայսրությունները կամ փոքր ազգերը, բայց կարծում եմ, որ առաջին հերթին կործանվել է հավատը և բարոյականությունը: Երբ այդ երկուսը չկան, կործանումն անխուսափելի է»,-եզրափակում է Սամվել Խալաթյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023