Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմը կպատմի մաեստրոյի շրջագայությունների և հանրահայտ մարդկանց հետ հանդիպումների մասին․ «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեր երկրում բոլոր թանգարանները, ելնելով իրենց յուրահատկություններից, մերը՝ հիմնականում երաժշտական առումով, ջանում է այցելուներ «բերել» թանգարան: Սա անում ենք կրթական ծրագրերի, երաժշտական յուրահատուկ միջոցառումների, գիտական աշխատանքի, հրատարակությունների միջոցով: Բավականին ակտիվ ենք սոցիալական ցանցերում, ունենք մեծ թվով հետևորդներ: Թանգարանի աշխատակիցները մասնակցում են տարբեր ձեռնարկների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը:

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի հետաքրքրությունը պահպանվի թանգարանի նկատմամբ, մարդիկ չսահմանափակվեն միայն մեկ այցելությամբ և թանգարանը մի յուրահատուկ միջավայր դառնա իրենց համար»,-նշում է մեր զրուցակիցը: Թանգարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: «Մեր վերադասը ԿԳՄՍ-ն է: Ունենք պարտավորություններ պետության առջև, միևնույն ժամանակ որոշ գործառույթներ իրենց վրա են վերցնում պետական գերատեսչությունները: Միայն պետական աջակցությամբ չենք սահմանափակվում: Դիմել ենք և շարունակում ենք դիմել հովանավորների թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս: Իհարկե, դա դյուրին բան չէ: Պետք է կարողանաս հովանավորներին ապացուցել, որ հատկացվող միջոցները ճիշտ ուղղությամբ են ծախսվում, ծառայում են իրենց նպատակին, որ կարողանաս հաջորդ անգամ բաց ճակատով իրենց դիմել: Թանգարանում առկա հարցերը տարաբնույթ են՝ թե՛ տնտեսական, թե՛ գեղարվեստական՝ փառատոնների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում»:

Այն մասին, որ մշակութային կյանքը հիմնականում Երևանում է կենտրոնացած, շատ է խոսվում, ասվում է, որ մարզերը մնում են ստվերում: «Մեր թանգարանն, օրինակ՝ իր կրթական ծրագրերը «տանում է» Երևանից դուրս: Դրանք իրականացվել են ոչ միայն մարզերում, այլ նաև Արցախում, ընդ որում՝ հանդես ենք եկել ոչ միայն կրթական ծրագրերով, այլ նաև ցուցահանդեսներով: Որպես երաժիշտ՝ Խաչատրյան տրիոյի կազմում տարիներ շարունակ մարզային բազմազան այցեր ենք իրականացրել»,-ասում է Գրիգորյանն՝ ընդգծելով, որ տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելով՝ հետաքրքրություն են առաջացնում թե՛ թանգարանի, թե՛ երաժշտության ու մշակույթի հանդեպ առհասարակ:

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես եկավ իր նոր ծրագրով: «Մշակութային հանրությանը ներկայացնում ենք տուն-թանգարանի ևս մեկ նախագիծ՝ «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն քառալեզու ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Այն պատմում է Արամ Խաչատրյանի ճամփորդությունների, նշանավոր մարդկանց հետ հանդիպումների մասին: Մաեստրոն եղել է հիսունից ավելի երկրներում, հանդիպել հանրահայտ մարդկանց, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս ֆիլմում ներկայացրել ենք Խաչատրյանի յոթ երկիր կատարած այցերը և այնտեղ կայացած հանդիպումներից փոքրիկ դրվագներ»,-ասում է թանգարանի հանրահռչակման բաժնի ղեկավար Աննա Ասոյանը:

Տարիներ շարունակ թանգարանն իրականացնում է կրթական բազմազան ծրագրեր: ««Հնչյուններ և գույներ», «Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում», «Ինչպես են ստեղծվում երաժշտական գործիքները», «Մեր Խաչատրյանը» և այլ կրթական ծրագրեր ծանոթ են բոլոր նրանց, ովքեր հաճախ լինում են մեր թանգարանում: «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» ծրագրի շնորհիվ, որի մաս է կազմում նաև անիմացիոն ֆիլմը, քարտեզի միջոցով ծանոթացնում է Արամ Խաչատրյանի շրջագայություններին, հանրահայտ կերպարներին՝ Հռոմի պապին, Չառլի Չապլինին, Էռնեստ Հեմինգուեյին և այլոց:

«Լեզուներ և մշակույթ» կրթական ծրագրի դեպքում խոսքը լեզվի ակումբի մասին է, որտեղ ռուսերենով և անգլերենով կազմակերպվում են ֆիլմի դիտումներ, քննարկումներ, վիկտորինաներ: Բոլորին հրավիրում ենք մասնակից դառնալ մեր երկու կրթական ծրագրերին՝ «Երաժշտական կինոթատրոնին», երբ մեր այցելուները կդիտեն ֆիլմը, այնուհետև շրջայց կկազմակերպենք թանգարանով, և «Լեզուներ և մշակույթ» ծրագրին, որի ընթացքում կլինի ֆիլմի դիտումը, մրցույթ-խաղ և հյուրասիրություն»,-հավելում է թանգարանի հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող, կրթական ծրագրերի համակարգողիրականացնող Լենա Միսակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March