Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընտանիքիս համար պիտի տուն կառուցեմ»․ Արթուր Խաչենցը՝ կորցրած հայրենիքի, նոր բենդի և անձնական կյանքի մասին

LIFE

Օրը սկսելով և ավարտելով երաժշտությամբ․ երգիչ Արթուր Խաչենցը աշխատում է իր հեղինակային նոր երգերի վրա։ Tert.am Life–ն Արթուրի հետ զրուցել է հետպատերազմական շրջանի, կյանքի այս փուլի և ապագա ծրագրերի մասին։

Ծննդով հադրութցի երգիչը պատերազմի ամբողջ ընթացքում առաջնագծում էր։ Պատերազմի արդյունքում Հադրութն անցավ հակառակորդի տիրապետության տակ, Արթուրը կորցրեց իր հայրենի տոնը։

Խաչենցն իրեն համեմատում է ծառի հետ, որը կորցրել է իր արմատները։ «Իմ արմատները և պատմությունը մնացել են իմ հայրենիքում, միշտ կարոտով եմ հիշում տունս։ Իմ աչքերը բաց, թե փակ սառած են վերջին անգամ տնիցս դուրս գալու տեսարաններին՝ հոկտեմբերի 3–ին։ Պատերազմից առաջ ես կարող էի ինձ թույլ տալ ասելու՝ ես մի խենթ պատանի եմ, զբաղվում եմ երաժշտությամբ։ Պատերազմից հետո ասում եմ՝ արցախցի հայ եմ, որը կորցրել է իր համար ամենաթանկ ծննդավայրը, կարոտով մի երաժիշտ, որը ցավը պետք է երաժշտության վերածի։ Գիտեմ, որ իմ խնդիրները, իմ տխրությունն ու թախիծը շատ ու շատ հայրենակիցներիս պետք չեն։ Իրենք ուզում են ավելի թեթև ապրել։ Ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, դրա համար ես փորձում եմ ցավը դարձնել երգ, մոտիվացիա ու շարժվել առաջ։ Կարոտում եմ այն, ինչ կորցրել եմ, բայց աննորմալ, աստվածային հավատով եմ տարված, որ ոչինչ անվերադարձ չէ։ Հիմա օրս սկսվում և ավարտվում է երաժշտությամբ։ Դրանով եմ ես ինձ փարատում ու փորձում բուժել»,– ասաց նա։

Պատերազմից մնացած ցավի մասին Խաչենցը նախընտրում է լռել, ասում է՝ դա այլևս հետաքրքիր չէ մարդկանց։ «Չեմ հաղթահարել ու երևի կյանքում չեմ հաղթահարի այդ ցավը։ Այն իմ ներսում է, միշտ թաքցնում եմ, որովհետև հիմա շատ քչերին է հետաքրքրում։ Մի ժամանակ դա ակտուալ էր, ինձ ճանաչում էին առաջնագծում «Գինի լից»–ը երգելով, քանի որ պատերազմ էր, բայց շատ հայեր մոռացել են, որ հիմա կան գերության մեջ գտնվող զինվորներ,– ասաց նա, ապա շարունակեց,– Թույլ տվեք մի փոքր կոպիտ արտահայտվել, բայց ինձ համար գերին հերոս չէ։ Ինքս գերի չէի հանձնվի, որքան կարողացել եմ՝ չեմ հանձնվել։ Գերիներին հերոս անվանելը հետագայում մեր սերունդների համար մեծ բիծ է, կմտածեն, որ գերի հանձնվելը նորմալ է։ Ավելի լավ է զոհվել, քան դրանց ճանկն ընկնել»։

Լինելով նաև Ապրիլյան պատերազմի մասնակից՝ Խաչենցն այս պատերազմը համարում է ազգասպանություն։ «Եթե ցեղասպանության ժամանակ թուրքերն ու այլազգիներն են օգնել, որ հայերին կոտորեն, այս պատերազմի ժամանակ մեր սուտ լրատվամիջոցներն ու մեր ղեկավարությունն են թույլ տվել, որ ունենանք այսքան զոհ, որպեսզի արդարացնեն տարածքային կորուստները։ Ում համար տարածք, ում համար հայրենիք ու արժանապատվություն։ Մենք երեսուն տարի հպարտացել ենք անցած հաղթանակներով, չենք զորացել, բանակն ավելի ուժեղ չենք դարձրել, բայց պետք է իրատես լինեինք և ունենայինք նորարարական տեխնոլոգիաներ, որպեսզի մեր զինվորներն իրենց սեփական կյանքերով չփակեին այդ բացը։ Մենք ազգ ենք, այլ ոչ թե արհավիրք, մենք տեսանք ամենավատը մեր կյանքում և կորցրեցինք ամենաթանկը, այդ գիտակցմամբ պետք է գոնե հիմա հավատքով և աղոթքով լինենք, փորձենք չդառնալ ավելի վատը, այլ մեր ներսից դառնալ ավելի լավը՝ ընտանիքի, շրջապատի, հայրենիքի համար»,– ասաց նա։

Խաչենցը շատ է ցանկանում լինել հայրենի Հադրութում, անգամ, որպես զբոսաշրջիկ։ Նրա մտատանջությունն այն է, որ այնտեղ ամենը դարձրել են զինանոցներ․ «Որ իմանայի իմ փոխարեն այնտեղ գոնե խաղաղ բնակչություն է ապրում, գոնե որպես զբոսաշրջիկ կգնայի ու կհամբուրեի իմ հողը»։

Անցնելով կյանքի ամենաբարդ փորձությունները՝ Խաչենցը կարևորում է չհիասթափվելը։ Ասում է՝ պետք է դասեր քաղել և առաջ քայլել․ «Մարդը պետք է պահի իր սրբությունները՝ հավատքը, սերն ու նվիրվածությունը, որովհետև այդ ամենում կա հայրենիքը։ Անգամ, երբ փոքր էի, նայում էի «Նարուտո» անիմեն, այնտեղ շատ լավ արտահայտություն կար, որը միշտ հիշում եմ՝ «Մարդը, որը դավաճանում է իր ընկերներին՝ աղբ է, իսկ մարդը, որը դավաճանում է իր հայրենիքին՝ ավելի վատ է, քան աղբը»։ Ինձ համար ամենակարևորը սեփական սկզբունքներին անդավաճան մնալն է»։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո չուներ ստեղծագործելու ցանկություն, սակայն ցավն ու վիշտ, իր մեջ կուտակելով՝ որոշեց այն դուրս հանել երաժշտության միջոցով։  Հիմա աշխատում է մի քանի ֆիլմի երաժշտության, հեղինակային նոր երգերի ուղղությամբ։

«Ցեղասպանությանը զոհ գնացած բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա երաժշտություններ եմ հորինում։ Նոր հավաքած «Հայի գեն» բենդիս հետ ուզում եմ իմ միջոցներով բարեգործական համերգ ունենալ Արցախում, հենց Հադրութ քաղաքի ազատագրման օրը։ Մինչև այդ էլ որպես փորձ Երևանում ու Գյումրիում հանդես կգանք»։

Խաչենցն այժմ մտածում է իր ընտանիքի համար նոր տուն կառուցելու մասին։ Ապրածից հետո անձնական կյանքի մասին մտածել 24-ամյա երգիչը դեռ պատրաստ չէ։ Ասում է՝ իր անձնական խնդիրներն ու կորցրած հայրենիքը ավելի կարևոր են, քան անձնական կյանք կառուցելը։

«Իմ տունն արդեն քանդված է, ես դեռևս մտածում եմ իմ հոր և մոր, եղբոր ու քույրիկների համար տուն կառուցելու մասին, հետո կմտածեմ անձնական կյանքիս մասին։ Սիրո հարցում ես գիտեմ, որ պետք չէ շտապել, այն, ինչ ճիշտ և  իրական է, վաղ, թե ուշ կհանդիպի։ Ես միայն երգարվեստի մեջ եմ գտել խաղաղություն և հավերժություն, փորձում եմ ստեղծել մի բան, որը իմ ֆիզիկական գոյությունից հետո գոնե կապրի այս երկրագնդի վրա»։

Գոհար Պետրոսյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer