Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունները, բացահայտ տեռորի անցնելով, ճիպոտի ու բլիթի քաղաքականություն են վարում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանության կադրային քաղաքականությունը զրո ազդեցություն ունի այն ոլորտների վրա, որոնք ղեկավարվում են այս կամ այն անձի կողմից: Այս իշխանությունում թիվ մեկ ու վերջնական որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է, և խոսքը բոլոր ոլորտների մասին է:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով կադրային փոխատեղումներին, որոնք հաճախ բուռն քննարկվում ու նաև քննադատությունների են արժանանում: «Իրականում թե որ ուսապարկը որտեղ է, բացարձակ որևէ նշանակություն չունի: Ավելի քան երեք տարի է՝ Փաշինյանն իր թիմով իշխանության է: Այս ընթացքում առաջին իսկ խոշոր ձախողումների ժամանակ նա շատ պարզ նշեց, որ իր թիմին սովորելու ժամանակ է պետք: Նա բացահայտ ցույց տվեց, որ իր թիմը բաղկացած է դիլետանտներից, ոչ ոք պրոֆեսիոնալ չէ, իսկ Հայաստանը «լաբորատոր առնետ» է, որի վրա իր թիմը պետք է սովորի: Եվ մենք տեսանք «լաբորատոր առնետի» վրա սովորելու հետևանքները: Գրեթե բոլոր ոլորտներում գործող իշխանությունն ունի խայտառակ ձախողումներ՝ պայմանավորված թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով, թեպետ սուբյեկտիվ պատճառներն ավելի շատ են:

Փաշինյանի՝ փողոցից բերված, ՀԿ-ներում ղժղժան ու քարոզչական աշխատանքներ կատարած թիմակիցները սկսեցին ղեկավարել նախարարություններ, ուժային գերատեսչություններ, որի ամենամեծ հետևանքը եղավ այն, որ տանուլ տվեցինք պատերազմը: Թեպետ այս պարագայում բացարձակապես կապ չունի, թե ովքեր կնշանակվեն պաշտոններին, բայց պաշտոնյաների ընտրության որոշակի չափանիշներ են գործում. պետք է լինել անհայրենիք, անհայրենասեր, ազգային որևէ բան չունենալ կամ էլ պետք է գործակալ լինել: Միևնույն ժամանակ, ըստ իս, այս ամենը հատուկ ծրագրավորված բնույթ ուներ: Պատերազմում մեր խայտառակ պարտությունը կապված է հենց դավաճան Նիկոլի ու նրա թիմակիցների հետ: Փաշինյանն ուղղակի տապալեց մեր արտաքին քաղաքականությունը, նաև «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ ուղղակիորեն փլուզեց Մինսկի խմբի գործընթացը»,-ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանն իր ձախողված թիմակիցներին, յուրայիններին բարձր պաշտոնների է նշանակում, ինչի համար ժամանակին քննադատում էր նախկին իշխանություններին. «Նախկինում սխալները հիմնականում նախարարների պորտֆելներին էին վերաբերում, բայց պրոֆեսիոնալներն առնվազն փոխնախարարների մակարդակով մնում էին իրենց տեղերում: Նախկինում կար լճացում, բայց ամբողջ կառավարման համակարգի փլուզում չկար: Գալով իշխանության՝ Ն. Փաշինյանը կարող էր կանխել լճացման գործընթացը, բայց բոլոր պաշտոնները քաղաքականացրեց և բոլոր պրոֆեսիոնալները դուրս մղվեցին համապատասխան ոլորտներից: Ի վերջո, դիլետանտների իշխանության գալու արդյունքում մենք կառավարման համակարգի փլուզում ունենք, բոլոր ոլորտներում՝ հետընթաց ու կորուստներ»:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը, ըստ որի, ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին, քաղաքագետը նշեց. «Սահմանադրական դատարանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակն այն էր, որ ապագայում նման հարցերի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ չունենա: Կանխատեսելով, հաշվի առնելով հնարավոր բոլոր խնդիրները՝ կապված թեկուզև նույն ընտրություններ հետ, Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Սահմանադրական դատարանում պարզ մեծամասնություն ունենա, որի աշխատանքը մենք տեսանք ՍԴ քննարկումների ժամանակ: Ամեն դեպքում, զարմանալ բացարձակապես պետք չէ:

Առհասարակ, հաշվի առնելով միջազգային պրակտիկան, շատ դեպքերում որևէ երկրում դատական իշխանությունը չի կարողացել փոխել գործադիր և օրենսդիր իշխանություններին: Եվ այդ իմաստով ակնկալել, որ Հայաստանում էլ ՍԴ-ն կկարողանար ինչ-որ մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների չեղարկման վրա, ուղղակիորեն ուտոպիա է: Այս իմաստով պետք է հաշվի առնենք նաև ՀՀ-ում առկա բարոյահոգեբանական վիճակը: Հիմա բառի բուն իմաստով նիկոլական տեռոր է: Մինչ ՍԴ որոշումը՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ տեռորի էր ենթարկում Սյունիքի ՏԻՄ-երի ներկայացուցիչներին, բացի այդ, քաղաքական հալածանքներ է սկսել ընդդիմադիրների նկատմամբ: Այնպես որ, նույն ՍԴ անդամները մարդիկ են, որոնք ունեն իրենց վախերը, և այս իմաստով ՍԴ-ից ավելին ակնկալել բացարձակապես պետք չէ: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական տգիտությամբ, բայց, միևնույն ժամանակ, իր զոռբայությամբ Փաշինյանն իր հակառակորդներին պարտադրում է գնալ իր նախանշած սցենարով»:

Նա նշեց նաև, որ բացարձակապես զարմանալի չեն ընտրությունների արդյունքները: Գ. Համբարյանի խոսքով, բացի ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու հանգամանքից, խնդիրը նաև հասարակության մի մասի կրավորական կեցվածքն էր. «Խոսքն իշխանության դեմ պայքարի մասին է: Այս կամ այն պատի տակ կանգնելու ու բողոքելու մեթոդով էր ամեն ինչ, բացահայտ պայքար չկար գործող իշխանությունների դեմ»:

Գագիկ Համբարյանը, ամեն դեպքում, չի կարծում, որ քաղաքական պայքարն այս փուլում խորհրդարանից դուրս կլինի: «Ընտրություններին մասնակցած քաղաքական գրեթե բոլոր ուժերը, բացի ՔՊ-ի թայֆայից, կիսանոկդաունային վիճակում են: Բացի այդ, մենք ականատես ենք լինում հետընտրական գործընթացների, երբ նույն իշխանությունները, բացահայտ տեռորի անցնելով, այս կամ այն համայնքապետին շանտաժի ենթարկելով ու կանանց կալանավորելով՝ ճիպոտի ու բլիթի քաղաքականություն են վարում ընդդիմության նկատմամբ: Զարմանալի չէր նաև, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին: Նա հիմա փորձում է ցույց տալ, թե իբր նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ է ձևավորելու, բայց իրականում սա լրիվ կեղծիք է: Նիկոլի գլխավոր նպատակն ընդդիմությանը տեղերում թուլացնելն է»,-ասաց նա՝ շեշտելով նաև ընդդիմությանը պառակտելու ցանկության մասին:

«Նրանից ամեն ինչ սպասելի է, և ես շատ մեծ հույսեր չունեմ, որ իշխանությունները կգնան ինչ-որ քայլերի ու հաշվի կառնեն ընդդիմության կարծիքը հատկապես պետության անվտանգության և մեր բանակի վերականգնման հետ կապված հարցերի դեպքում: Իսկ պատճառը պարզ է: Նրանք իշխանության են եկել մեզ պարտության տանելու և մեր կարևորագույն ինստիտուտները ոչնչացնելու համար: Իսկ հետո սոցիալական, քաղաքական դեմագոգիան օգտագործելով և հակապետական բոլոր քայլերն ընդդիմադիրների վրա բարդելու միջոցով փորձեցին հասարակությանը համոզել, որ մինչև հիմա բանակ չենք ունեցել, որովհետև «նախկիննեը թալանել էին»:

Մինչդեռ չի հետաքրքրում այն հանգամանքը, որ այդ բանակը հաղթանակած է եղել, և նույն բանակին 44 օր կեղծիքի, ստի ու ապատեղեկատվության միջոցով դիտավորյալ պարտության են տարել: Ես չեմ հասկանում ամեն ինչում ինչ-որ մեկին մեղադրելու, բայց այդ ամենում գործող իշխանությունների մեղավորությունը չտեսնելու փորձերը: Սա աբսուրդի ժանրից է: Նման բան ոչ մի տեղ չկա, իսկ մենք աշխարհում պետք է ամեն ինչով առանձնանանք, այդ թվում՝ տարատեսակ տգետ ու հիմար գաղափարներով»,-ասաց քաղաքագետը՝ նշելով նաև, որ աշխարհում չենք գտնի որևէ երկիր, որտեղ պատերազմը տանուլ տված իշխանությանն ընտրությունների միջոցով լեգիտիմացնեին:

«Իսկ մենք ընտրությունների արդյունքով ասացինք՝ «ամեն ինչ լավ է, Նիկոլ ջան, հաջորդիվ նորից դեմագոգիայով ու կեղծիքներով ամբողջ Հայաստանը կհանձնես ինչ-որ մեկին ու կրկին կներվես հասարակության կողմից»: Չկա որևէ երկիր, որտեղ կեղծիքի միջոցով հազարավոր երիտասարդների սպանդի տանեն, և իշխանությունը ներվի հասարակության կողմից: Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ հասարակության ներկայացուցիչներից ոմանք կարող են թշնամու պատմագրության կեղծ թեզերը մեջբերել սեփական պետության պատմությունը կեղծելու և սեփական ժողովրդին նսեմացնելու համար: Ինձ համար զավեշտ էր, երբ նույն Երասխում կրակոցների տակ մի կին հարցազրույց էր տալիս ու ասում՝ «մենք Նիկոլին ենք ընտրել, եթե նախկինները գային, իրենք կհանձնեին»: Ցանկը կարելի է շարունակել, օրինակները բազմաթիվ են: Հիմա հասկանալի է, թե 360 հազար քառ. կմ պատմական Հայկական լեռնաշխարհ ունեցած աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն ինչու 21-րդ դարում ազգ չի դարձել և, կորուստները կուլ տալով, ուրախությամբ ընդունում է դրանք: Հասարակության մեծ մասը սեփական պատմությունը չգիտի, զուրկ է պետական մտածելակերպից ու կորցրել է ինքնապահպանման բնազդը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March