Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2021 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես է եկել նոր նախագծերով. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մշտապես աչքի է ընկել իր՝ ժամանակի պահանջներին համահունչ նախաձեռնողականությամբ և մեծ ներուժով։ Թվային նոր լուծումներ են մշակվել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար:

Նոր տեղեկատվական համակարգերը ընդլայնում են ՊԵԿ-ի հնարավորությունները

2021 թվականի առաջին կիսամյակում կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից՝ իրական շահագործման համար, «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում ներդրվել է պլաստիկ քարտերի միջոցով մաքսային մարմնի կողմից հավաքագրվող հարկերի/ տուրքերի վճարումն իրականացնելու հնարավորություն՝ «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի» հետ անմիջական ինտեգրման միջոցով։ Արդյունքում՝ հնարավորություն է ստեղծվել իրավաբանական և ֆիզիկական անձանց համար մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի և դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների վճարման պարտավորությունը կատարել այդ համակարգի միջոցով։

Եվրոպական Միության «EU4Digital» ծրագրի Արևել յան գործընկերության տարածաշրջանային էլեկտրոնային առևտրի գծով ցանցի շրջանակներում հաջողությամբ իրականացվել է «eDelivery» պիլոտային նախագիծը ՀՀ-ում և Ուկրաինայում գործող կազմակերպությունների միջև հաշիվ-ապրանքագրերի փոխանակմամբ։ Ներկայումս քննարկվոմ է նշված համակարգի՝ հարկային և մաքսային էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրումը՝ դրա լիարժեք կիրառման նպատակով։

Նույն ծրագրի շրջանակներում ներկայումս Հայաստանը Գերմանիայի հետ համատեղ իրականացնում է նաև «eCommerce» պիլոտային նախագիծը, որի շրջանակներում հայաստանյան արտադրողները հնարավորություն կունենան վիրտուալ շտեմարանում մուտքագրել իրենց կողմից արտադրվող ապրանքների վերաբերյալ տվյալները՝ ԵՄ մաքսային մարմինների միասնական հարմոնիզացված ստանդարտներին համապատասխան, ինչն էականորեն կդյուրինացնի այդ ապրանքների վաճառքը եվրոպական էլեկտրոնային հարթակներում: Կոմիտեն այս տարի ներդրել է նոր Data warehouse համակարգը։

Այն տվյալների մշակման միասնական շտեմարան է և կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը։ Իսկ ռիսկային տնտեսվարողների վերլուծության համար ՊԵԿ–ը ստեղծել է մեծ տվյալների (big data) վերլուծական գործիք, որը կօգնի ՊԵԿ–ի մասնագետներին բացահայտել անբարեխիղճ հարկ վճարողներին։ Այս կիսամյակում վերլուծական համակարգում արդեն ներդրվել են 40 հաշվետվական ձևեր, այդ թվում՝ 6 արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Մեկ այլ քայլով կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուների կողմից նոր տվյալների շտեմարանում (DWH) ամբողջացվել և հասանելի են դարձրել ապրանքատեսակների մասով բոլոր տեղեկությունները։ ՊԵԿ-ը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնք մշակվել և ուղարկվել են Թվայնացման խորհրդի հաստատմանը, կամ արդեն գտնվում են ներդրման փուլում.

• հաստատվել են ՀՀ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում նոր «Եվրասիական տնտեսական միության օրենսդրության համաձայն՝ միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, պահուստների և սարքավորումների տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի կիրառությամբ հայտարարագրման» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ու Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո թիրախային ստուգումների համակարգի տեխնիկական բնութագրերը,

• ներկայացվել են հաստատման ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան և ՍԷԿՏ համակարգերի ինտեգրումն ապահովող միջանկյալ ավտոմատացված տեղեկատվական համակարգի և Կշեռքների կենտրոնացված համակարգի սպասարկման և բարելավման տեխնիկական բնութագրերը։

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում կատարված նոր փոփոխությունները

«Հարկատու 3» և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերում կատարված փոփոխությունները նպատակ ունեն հարկ վճարողների համար ստեղծել հարմար պայմաններ ՊԵԿ-ի հետ կապն ամրապնդելու համար։ Մասնավորապես, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից կատարվել է տվյալների արտացոլման փոփոխություն

. • Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Աշխատակիցներ» էջից արտահանվող excel ֆայլում, ինչպես նաև որոնման աղյուսակում ավելացվել է աշխատողի վերաբերյալ տեղեկությունը։

• Համակարգի «Հարկ վճարողներ» էջում ավելացվել են հայցային վաղեմության վերաբերյալ տեղեկատվություն մուտքագրելու և համապատասխան դաշտերով որոնում իրականացնելու հնարավորությունը։

• «Իրավական վարույթներ» բաժնի «Հարկային պարտավորությունների հարկադիր գանձման վարույթներ» ենթաբաժնում առկա սյունակներով ներկայացված վարույթի ընթացքի մասին տեղեկություններում ավելացվել է ևս 2 սյուն՝ ՊԵԿ նախագահի կողմից հրապարակված արգելանքի հանձնարարագրի համարը և ամիս-ամսաթիվը։ Հնարավորություն է ընձեռվել ՊԵԿ նախագահի կողմից ստորագրված արգելանքի հանձնարարագրի համարի և ամիս-ամսաթվի վրա սեղմելով միանգամից մուտք գործել տվ յալ հարկ վճարողի արգելանքի դաշտ։

• «Հարկատու 3» համակարգի «Հարկ վճարողներ» էջի ՀՎՀՀ-ի տվյալների «Գրքեր» բաժնում անձնագրի համար մուտքագրվող դաշտի փոխարեն ավելացվել է 2 դաշտ՝ «Անձը հաստատող փաստաթուղթ» և «Սերիա և համար»՝ իրենց համապատասխան ստուգումներով։

Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացն ու ժամանակի պահանջներին համահունչ փոփոխությունները

Նախորդ տարվա ավարտին կառավարության կողմից ընդունված մի քանի իրավական փոփոխություններով ՊԵԿ-ը թելադրեց նոր կանոններ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրարկման և նոր մարտահրավերներից բխող խնդիրներին լուծում տալու համար։

• Առցանց առևտրի կետերին հնարավորություն տրվեց կիրառել էլեկտրոնային ՀԴՄ, որի տեխնիկական լուծումը տալիս է հենց հարկ վճարողը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի համակարգի ներդրման շրջանակում իրականացվեց նաև ՀԴՄ-ի գրանցելու մասին դիմումի փոփոխություն, «Հարկատու 3» և ՀՆԷՀ համակարգերում տվյալների արտացոլման փոփոխություն, ինչպես նաև վեբ ծառայության իրականացում։

• Շրջիկ առևտրի կետերի համար էլ պարտադիր դարձավ ՀԴՄ սարքերի կիրառությունը՝ գործունեութան այդ ոլորտը դարձնելով թափանցիկ և հաշվետվողական։

Հարկային օրենսգրքի փոփոխություններին համարժեք տեխնիկական լուծումներ

Հարկային օրենսգրքում իրականացված փոփոխություններով կատարվել է Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին դիմումի համապատասխան փոփոխություն։

Կատարվել է փոփոխություն նաև Համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին հայտարարությունում։ Ոչ ռեզիդենտ հարկ վճարողների համար, որոնց մասով ՀՀում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ, այս հայտարարությունում ավելացվել է հնարավորություն ձեռքով մուտքագրելու ՀՎՀՀ-ն և կազմակերպության անվանումը։ Համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ կատարվել է նաև անցումային գերավճարների մնացորդի փոխանցում միասնական հաշվին։

«Ծանուցում՝ վերահսկվող գործարքների մասին» փաստաթղթի մեջ իրականացվել է փոփոխություն. 9-րդ դաշտում ավելացվել է «Ապրանք» արժեքը, և հնարավորություն է ընձեռվել լրացնել մինչև 1200 գործարք։ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիման վրա կատարվել է նաև Հիմնավորված գումարների միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության ձևի փոփոխություն։

ՀՀ ՊԵԿ սերվերային համակարգի վերազինում ու ծառայությունների բջջային հավելվածների ստեղծում

ՊԵԿ-ը նախատեսում է ամբողջ սերվերային համակարգի վերազինման գործընթաց՝ կառույցի ամբողջ տեղեկատվական համակարգերի գործընթացը լիարժեք և առավել որակյալ ապահովելու համար։

Առաջիկայում կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես կգա նոր լուծումներով։ Բոլոր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսվում է ստեղծել բջջային հավելվածներ։ Թվայնացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդիական ու արդյունավետ՝ հեշտացնելով հարկ վճարողների գործը։ Արդեն իսկ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել երկու փաստաթղթերի՝ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ` Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» և «Հայտարարություն՝ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ» բջջային հավելվածների մշակման գործընթացը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia