Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չէի կարող պատկերացնել արժանապատվության նման կորուստ. սա մեծագույն ողբերգություն է, որն ունի մեղավորներ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը չի երկարաձգում իր հետ պայմանագիրը «Սպասիր ինձ» հաղորդաշարի շրջանակում հետագա համագործակցության առումով:

Դերասանն իր գրառման մեջ կարծիք էր հայտնել, որ նման որոշման պատճառն իր քաղաքացիական դիրքորոշումն է և իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը. «Նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը: Իմացա, որ Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, և դա միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը: Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանք երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլ: Այո, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից: Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը: Դրանցից այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում»,-գրել էր Ներսիսյանը:

Մեզ հետ զրույցում դերասանը նշում է, որ իր այս գրառմանն ավելացնելու բան չունի, եթե անդրադառնա այս թեմային, նորից նույնն է ասելու: Մեր օրերում, երբ արվեստի մարդիկ, հասարակական գործիչները բողոքի, դժգոհության ձայն են բարձրացնում, արտահայտում են իրենց մտահոգությունները կապված մեր երկրի ապագայի վերաբերյալ, նրանց հասցեին մեկ մեղադրանք է հնչում՝ «իսկ ինչո՞ւ էիք նախկինում լուռ և միայն այս իշխանություններին եք քննադատում»:Նման մեղադրանքներ հնչում են նաև Տիգրան Ներսիսյանի հասցեին, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է նա արձագանքում դրանց: Դերասանն ասում է՝ երբ առիթ և պատճառ է եղել, քննադատել է բոլոր ժամանակների իշխանություններին:

«Իմ քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Այդ բոլոր հոդվածները, հրապարակումները կարելի է գտնել էլեկտրոնային կայքերում, տպագիր մամուլում: Դրանք տարիներով պահպանվում են, և դրանք թերթելով՝ կարելի է տեսնել՝ արդյո՞ք ես լուռ եմ եղել խնդիրների ականատես լինելով, թե՞ քննադատական խոսք եմ հնչեցրել: Այո, կան մարդիկ, որոնք լուռ են, լուռ են, քանի որ վախենում են: Մարդիկ վախենում են, նրանք զգույշ են, մտածում են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից, չեն թողնի գործունեություն ծավալել և այլն: Այսօր մենք այսպիսի երկրում ենք ապրում, երբ մարդիկ ազատ չեն և չեն կարող ազատ արտահայտվել: Դրա համար ժողովրդական լեզվով ասած, մտածում են՝ շառ ու փորձանքից հեռու: Այդքան բան: Բայց ես երբեք այդպես չեմ ապրել՝ 19 տարեկանից սկսած:Սեփական կարծիք ունենալը և այն հայտնելը չի վերաբերում միայն քաղաքական դաշտին, այդպիսին եմ նաև թատրոնում: Այդ պատճառով ինձ շատերը չեն սիրում, որովհետև ինձ հետ հեշտ չէ: Մարդու դեմքին ասում եմ ճշմարտությունը, միանգամից բորբոքվում եմ, երբ անարդարություն եմ տեսնում: Սա իմ ապրելու ձևն է: Ինչ վերաբերում է նախկինում լուռ լինելուն: Երբ օտարում էին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ես քննադատեցի այդ որոշումը: Ասացի՝ է՞լ ինչն են ուզում վաճառել մոտակա տարիներին: Խոսել եմ արտագաղթի մասին, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ անդրադարձել եմ խնդիրներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ներսիսյանը:

Նշում է՝ ուղղակի մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են: «Բնական է, որ այսօր իմ քննադատությունն ավելի սուր է, քանի որ իրավիճակն է սուր: Ասում են՝ ինչո՞ւ իքս ղեկավարին սուր չէիք քննադատում, ասեմ, որովհետև բացասական իմաստով նա այսքան բան չէր արել: Այն ժամանակ խոսում էի աշխատավարձերի մասին, իսկ այսօր այդ պարգևավճարներն ի՞նչ են: Գիտե՞ք՝ որքան աշխատավարձ են ստանում արվեստի մարդիկ: Այդ աշխատավարձով ապրել հնարավոր չէ: Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր երկրում եմ ապրել, ամեն ինչ իմ աչքի առաջ է տեղի ունեցել: Երբեք չեմ մեկնել երկրից, չեմ էլ պատրաստվում: Ձեզ հետ իմ նախորդ զրույցում ասել եմ, որ ես վերջինը կլինեմ, որ կանջատեմ լույսը: Սա իմ երկիրն է, ես այստեղ ինձ լավ եմ զգում: Մեկնաբանություններ են գրում, ինձ էլ են խորհուրդ տալիս հեռանալ, ինչպես այսինչ դերասանը, օրինակներ են բերում: Առհասարակ մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Դարձել է մեծ քաոս: Կա ճշմարտություն, որ մտավորականները պետք է մշտապես ընդդիմադիր կեցվածք ունենան: Բայց այսօր աբսուրդն այն է, որ երբ քննադատում ես իշխանություններին, քեզ դարձյալ պալատական արվեստագետ են կոչում: Ամեն ինչ խառնվել է իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ներկայիս իշխանություններն առանձնակի անհանդուրժող են իրենց ուղղված ցանկացած քննադատության, բնորոշման նկատմամբ: Ներսիսյանն ասում է՝ գիտի, որ ավելի հաճախ շատ բուռն է արձագանքում, սուր է քննադատում: «Բայց այն ժամանակվա իշխանություններից, ղեկավարներից, առաջին դեմքերից և որևէ մեկն ինքն իրեն թույլ չի տվել ինձ որևէ բան ասել կամ որևէ գործողության գնալ: Իսկ սրանք ուղղակիորեն, կոնկրետ գնացին՝ առանց որևէ սեթևեթանքի»,-հավելում է Ներսիսյանը:

Իսկ գուցե սա մեսի՞ջ էր նաև մյուսներին՝ լռեք, հակառակ դեպքում նույնը ձեզ հետ կպատահի: Դերասանն այս առումով երկրորդ կարծիք չունի: «Իրենք այդ քայլով, այո, մեսիջ են ուղարկում՝ ասելով, թե, տեսեք, ինչ կարող է լինել, երբ դուք ընդվզում եք, բողոքում եք, համաձայն չեք և ձեր կարծիքն եք արտահայտում: Ես անդրադարձել եմ նաև մեր այն, այսպես ասած, հանճարներին, որոնք տարիներով լուռ են, գալիս է իշխանություն, նրա կողքը նստած են, գալիս է հաջորդը, նրա կողքին են կանգնած: Եվ այդպես շարունակ: Հետաքրքիրն այն է, որ երբ նրանց ուղղված որևէ բառ ենք ասում, հակադարձում են՝ թողեք, նա ստեղծագործում է: Ես չեմ ուզում նրանց գնահատական տալ, ժամանակը և պատմությունը տվել են այդ գնահատականը: Արվեստի մեջ մի քանի հոգի կան, «թիրախներ», որոնց ասում են՝ ինչո՞ւ եք լուռ, ինչո՞ւ չեք խոսում: Բայց որևէ մեկը չի ասում՝ ինչո՞ւ է Արտավազդ Փելեշյանը տարիներ շարունակ լուռ: Մեր շատ սպորտսմեններ ու արվեստագետներ, քաշված մի կողմ, իրենց գործով են զբաղվում: Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված: Իրենք չունե՞ն քաղաքացիական դիրքորոշում: Կամ երբ ասում են՝ մի զբաղվեք քաղաքականությամբ: Այսինքն՝ երբ ես կարծիք եմ հայտնում և ասում, թե ինչու են Երևանում քանդվում պատմամշակութային կոթողները, նշանակում է՝ քաղաքականությա՞մբ եմ զբաղվում: Սա տգիտության հետևանք է»,-ընդգծում է ՀՀ վաստակավոր արտիստը:

Նշում է՝ այս ամենը շատ ողբերգական է, էլ չասած այն ամենը, ինչ ամեն օր կատարվում է մեր երկրի, մեր Հայաստանի հետ: «Սա մեծագույն ողբերգություն է, որն ունի մեղավորներ: Պատկերացնում եք՝ վարորդը նստած ղեկին, քեզ տանում է անդունդը, դու տեսնում ես, որ հիմա կընկնես, և նա ասում է՝ ես մեղավոր չեմ, այն երրորդ կարգում նստածն է մեղավոր, մեքենայի մասերն են մեղավոր, բոլորը մեղավոր են: Բայց դու ես ղեկին նստած, դու պետք է պատասխանատվություն ունենաս, այն էլ ինչ պատասխանատվություն՝ երկրի, հայրենիքի, հողի, զինվորի նկատմամբ: Չէի կարող պատկերացնել արժանապատվության նման կորուստ: Չգիտես արդեն էլ ինչ ասես, ոնց ասես, ում ասես: Երբեք չէի պատկերացնի, որ իմ հայրենիքը, երկիրը կարող եմ այսպիսի վիճակում տեսնել, հազարավոր հերոս տղերք իրենց կյանքը տվեցին մեր երկրի համար: Դեռ տաք ենք, հետո կհասկանանք, կգիտակցենք, թե ինչ է մեզ հետ կատարվել: Հետո, երբ ամեն ինչ խաղաղվի, Աստված տա այդպես լինի, կգիտակցենք, որ անդառնալի կորուստներ ենք կրել: Հողը կարող ես վերադարձնել, բայց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը, հայի ու ազգի նկարագիրը վերականգնելը, ընդ որում՝ ամբողջ աշխարհով մեկ, շատ դժվար է լինելու»,-եզրափակում է Տիգրան Ներսիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank