Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետական ողջ ապարատը սպասարկում է մեկ մարդու շահերը և առաջնորդվում նրա քմահաճույքներով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Արմեն Բադալ յանը նշում է՝ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին մեր երկրում առկա քաղաքական ճգնաժամը, իշխանությունը շարունակում է նույն քաղաքականությունը վարել, ինչ 2018 թ.-ից հետո:

«Այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, ցույց է տալիս, որ ճգնաժամը, որպես այդպիսին, չի հաղթահարվել: Հաղթահարվելու դեպքում նման ծեծկռտուքներ, մենամարտեր տեղի չէին ունենա: Եթե դիտարկում ենք եվրոպական երկրների խորհրդարանները, տեսնում ենք, որ այնտեղ նման բաներ հազվադեպ են լինում: Իսկ մեր խորհրդարանում դա արդեն ձեռք է բերում կայուն բնույթ, շարունակություն է ունենում: Խորհրդարանում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ երկրում քաղաքական ճգնաժամը չի ավարտվել: Ի դեպ, վերջին ծեծկռտուքները տեղի ունեցան այն ժամանակ, երբ ԱԺ-ում պետք է քննարկեին և քվեարկեին կառավարության ծրագիրը, այսինքն՝ ինչ է արել կառավարությունը երեք տարվա ընթացքում՝ նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլ յացիոն ակտից հետո: Երբ պետք է քննարկվեին այդ կարևոր հարցերը, և արդյունքում պարզ դառնար, որ ոչինչ չի արվել, իշխող քաղաքական ուժի կողմից սադրանք տեղի ունեցավ, և ամբողջ ուշադրությունը կենտրոնացվեց սադրանքի և ոչ թե կառավարության գործունեության ծրագրի քննարկման վրա: Սա առկա քաղաքական ճգնաժամի մասին է վկայում: Եվրոպայի հետ համեմատություններ են փնտրում միշտ: Նույն եվրոպական երկրներում նման ծրագրեր ներկայացնելիս ողջ ուշադրությունը սևեռում են ծրագրի վրա, երբեք նման մենամարտեր տեղի չեն ունենում, իսկ Հայաստանում դա արվեց: Սա ցույց է տալիս մեկ բան՝ կառավարությունը ոչինչ չի արել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը:

Ընդգծում է՝ ԱԺ-ում սադրանքներ էլի կլինեն, ամեն ինչ այսքանով չի ավարտվի: Իհարկե, այս ամենի պատճառը նաև այն է, որ իշխանությունները չունեն պետության ապագայի տեսլական, այդ պատճառով նաև առաջ են քաշվում կեղծ օրակարգեր: «2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, երբ վարչապետ դարձավ այն անձը, որը հիմա ևս վարչապետ է, նա և իր քաղաքական թիմն այն ժամանակ ցույց չտվեցին Հայաստանի զարգացման հեռանկարային վեկտորը: Այսինքն, Հայաստանը դատաիրավական, տնտեսական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, սոցիալական ապահովության, առողջապահության ինչպիսի՞ համակարգեր էր ունենալու: Պետք է հստակ նախանշեին, թե ի՞նչ զարգացում և զարգացման տեսլական էին ունենալու երկրի բոլոր ոլորտները 5-10 տարի հետո, և ամենակարևորը՝ ինչպե՞ս էինք դրան հասնելու: Ավելին, Հայաստանը միջազգային թատերաբեմում ի՞նչ դերակատարություն էր ունենալու:

Քանի որ չկա զարգացման վեկտոր, կա­ ռավարությունը որեւէ դրական բան չի արել, որ ներկայացնի, դրա փոխարեն շոուներ ու կռիվներ են ստեղծում եւ իրականացնում: Սա է ամբողջ պատկերը Հայաստանում: Քանի դեռ գլխավոր անձնիշխանը չի փոխվել, սա շարունակվելու է, էլի կռիվներ են լինելու:

Մեկ բան հավելեմ. նախորդ երեսուն տարի­ ներին էլ շատերին թվում էր, որ իրենք երկար են մնալու իշխանության, հիմա էլ են այդպես կարծում, բայց պետք չէ մոռանալ, որ գալու է նաեւ պատասխանատվության առջեւ կանգ­ նելու ժամանակը, այն միշտ գալիս է: Օրի­նակ՝ պատասխանատվության կկանչվի այն մարդը, որը հարվածել եւ վնասել էր որդեկո­ րույս հոր աչքը եւ այլն: Նրանց երբեմն թվում է, որ իրենք կարող են փախչել, գնալ, ասենք, Ամերիկա, բայց այդպես չի լինում»,­նշում է մեր զրուցակիցը:


Կարծիք կա, որ այս ԱԺ­ն երկար «կյանք» չի ունենալու: Բադալ յանն ընդգծում է՝ ԱԺ­ն իրենից որեւէ կարեւորություն չի ներկայաց­ նում կառավարման այս՝ անձնիշխան համա­ կարգում:

«ԱԺ­ն այստեղ բուտաֆորիայի դեր է կատարում, տասներորդական նշանակու­ թյուն ունեցող մարմին է: Երբ հասարակու­ թյունը նայում է տեղի ունեցող իրադարձու­թյուններին, չի ասելու՝ խորհրդարանը վատ է աշխատում, եկեք լուծարենք այն: Այն պա­ հին, երբ գլխավոր անձնիշխանն այլեւս վար­ չապետ չի լինի, խորհրդարանը կլուծարվի,

հետո էլ լրիվ նոր կազմով խորհրդարան կու­ նենանք: Խորհրդարանի այս կազմով եւ նրա օգտակարության գործակցի բարձր կամ ցածր ցուցանիշով չի որոշվում՝ խորհրդարա­ նը երկար կյանք կունենա՞,թե՞ոչ,այլ թե վար­ չապետն ով է»,­շեշտում է փորձագետը:

Հա­վելում է՝ անձնիշխան համակարգում վարչա­ պետն ընդհանրապես այլակարծությունը հաշվի չի առնում:

«Նա ոչնչացնում կամ ճնշում է այն: Ներկայիս ընդդիմությունն էլ գնացել է խորհրդարանի ամբիոնն օգտա­ գործելու եւ իր նպատակին հասնելու համար, ինչպես օգտագործում է փողոցը եւ այլ օղակ­ներ: Օգտագործելով խորհրդարանի ամբիո­նը՝ միջազգային կառույցներում բարձրա­ ձայնելու է Հայաստանում տեղի ունեցող անօրինականությունների մասին: Քննարկե­ լու է նաեւ ԱԺ բերված նախագծերը, բայց
«ձեռքի հետ»»,­նշում է մեր զրուցակիցը:

Չնայած ներկայիս իշխանությունները նա­
խընտրական շրջանում հանդես եկան «ապագա կա» կարգախոսով, բայց ՀՀ քա­ ղաքացին այն կարծիքին է, որ մեր երկրում այլեւս ապագա չկա, դա նկատելի է անգամ Հայաստանում տեղի ունեցող իրադարձու­ թյունների նկատմամբ մարդկանց անտար­ բերության փաստից: «Սա նոր բան չէ: Միշտ ասել եմ՝ մի կեղծեք ընտրությունները: 1995 թ.­ից, երբ սկսեցին կեղծել ընտրությունները, եւ հասարակությունը դիմադրեց, իշխանու­ թյունը սկսեց բռնություն կիրառել եւ բառիս բուն իմաստով ծեծել բոլոր նրանց, ովքեր բո­
ղոքում էին կեղծված ընտրությունների դեմ:

1995 թ.­ին ԱԺ ընտրություններն էին, ՀՀՇ­ն էր: Հիմա շատ է խոսվում արդար ընտրու­թյունների մասին, Հայաստանում ընտրա­ կեղծարարության հիմքը հենց իրենք դրեցին՝ 1995 թ.­ին այդ ընտրությունները կեղծելով:

Առաջին նախագահն այն ժամանակ նույն քաղաքականությունն էր իրականացնում, ինչ այսօրվա գործող վարչապետը: Բացար­ ձակ արհամարհում էին այլ կարծիքները, ընդդիմության կարծիքը, մարդիկ հարյուր հազարներով ցույցեր էին անում, նա արհա­ մարհում էր դրանք եւ նրանց ներկայացուցիչ­ ներին խիստ դժկամությամբ էր ընդունում եւ քամահրանքով խոսում նրանց մասին: Այն ժամանակվանից սկսեցին հասարակության
մեջ ջարդել պայքարողի ոգին: 1996 թ.­ին կեղծեցին ընտրությունները, հետո՝ 2000­ականներին:

Այդ ամենն ազդեց մեր հասարակության վրա, մի մասը դարձավ անտարբեր, մյուս մասը արտագաղթում էր: Այսինքն՝ երեսուն տարվա ընթացքում հասա­ րակության դիմադրողականությունը ոչնչաց­ րել են, ընտրությունները կեղծել են, քաղա­ քացուն ասել՝ ինչ ուզենք՝ կանենք, սա քո պետությունը չէ: Երեսուն տարի հետո հա­ սան իրենց նպատակին:

Հասարակությունը Գորիս­Կապան ճանապարհն իրենը չի հա­ մարում, ասում է՝ ով այնտեղ ապրում է, թող նա մտածի: Ի վերջո, համարյա ամբողջ Ար­ ցախը հանձնեց, ձայն չհանեցին, բացի գի­ շերային մեկ ցույցից: Շատերն ասում են, որ գործող իշխանությունն է վերջին երեք տար­ վա ընթացքում հասարակությանն անտար­ բեր դարձրել, բայց հնարավոր չէ մարտու­ նակ հասարակությանը երեք տարվա ըն­ թացքում հասցնել ամորֆ վիճակի:

Դա արվել է երեսուն տարվա ընթացքում: Հասարակու­ թյունը պետականությունից իջել է գյուղի մա­ կարդակի, երբ ամեն գյուղ իր խնդիրն ունի: Հասել ենք ուշ միջնադարի ժամանակաշր­ ջան՝ մեր գյուղ չմտնեն, մնացածը կարեւոր չի: Նման մտածելակերպ ունենք այժմ: Դա կարող է փոխվել այն դեպքում, երբ գլխավոր անձնիշխանը կհեռանա: Քանի դեռ չի հեռա­ ցել, սա շարունակվելու է, իսկ թե որքան, ասել չեմ կարող»,­եզրափակում է Արմեն Բա­դալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March