Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գործ ունենք պրոֆեսիոնալ ստախոսների հետ. գցում են մեր հոգևոր և մտավոր պոտենցիալը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանից հանդիպման առաջարկ է ստացել: Հայտարարությունից առաջ ՀՀ իշխանությունը «Թուրքիայից դրական ազդակներ» էր ստացել՝ նշելով, որ պատրաստ է Թուրքիայի հետ խոսել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին: Իշխանությունների կողմից մինչ օրս, ըստ էության, չի հերքվել հանդիպման առաջարկի մասին տեղեկությունը: Ավելին՝ պաշտոնապես կրկին շեշտվել է նման շփման պատրաստակամության մասին: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դեպքերի նման զարգացումը զարմանալի չէ:

«Նորություն չէ այս ամենը: Ամեն ինչ ներկա իշխանությունների խնդրանքով է կատարվում, որոնք փորձել են Բաթումում ինչոր գաղտնի հանդիպումներ ունենալ և խնդրանքներ ներկայացնել: Սա այն ծրագիրն է, որի համատեքստում, այսպես կոչված, գունավոր տեխնոլոգիաների, «գունավոր հեղափոխության» արդյունքում իշխանությունը տրվել է Փաշինյանին: Հենց այնպես չեն նաև ձևակերպումներն ու հայտարարությունները: Նախօրեին էլ Փաշինյանն ասաց, թե «հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»:

Ինքը երևի համոզված է, որ այդպիսով իր պլանը լավագույն կերպով է իրագործում: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ «հեղափոխությունը» կատարելուց հաշվի են առել Փաշինյանի հոգեբանական ու մտավոր լուրջ խնդիրները: Ես չեմ բացառում, իհարկե, որ նա անգամ ինչ-որ տեղ համոզված է իր գաղափարների մեջ, բայց այդ գաղափարները նրան նույնպես ներշնչել են, նա ինքնուրույն չէ նաև այդ հարցում: Իրեն այդպիսի մտքերով, այդպիսի հոգեբանությամբ, այդպիսի տրամադրություններով պարզապես պատրաստել են: Սա է պատճառը, որ մենք գործ ունենք ոչ թե առանձին սխալների, հիմար իշխանության կամ բացթողումների հետ, այլ այս իշխանությունը գործում է հատուկ նշված ծրագրով: Այդ ծրագիրն իրենց պարտադրվել է, և գուցե չեն էլ հասկացել, որ պարտադրված է, քանի որ թերուս են»,-ասաց Գ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ շփումները չհաստատելու, Ադրբեջանի հետ նախապատրաստվող ինչ-որ համաձայնագրի գոյությունը հերքելու փորձերին՝ Գ. Հարությունյանը շեշտեց. «Պրոֆեսիոնալ ստախոսների հետ գործ ունենք: Առ այսօր թվում է, թե Ադրբեջանի հետ որևէ բանակցություն չի եղել, բացառությամբ, իհարկե, Մոսկովյան բանակցությունների: Մինչդեռ տեսնում ենք, որ մշտապես ընդհատակյա բանակցություններ են գնում, որոնք համաձայնեցվում են միմյանց հետ: Հերթական ստախոսությունն է այն, թե որևէ բանակցություն այս պահին չկա: Գուցե ամեն ինչ արվում է այլ եղանակներով, որոնք ավելի էֆեկտիվ են իրենց համար»:

Ըստ մեր զրուցակցի, իրականում ստեղծված իրավիճակը սպառնալիք է: «Եթե այս զարգացումները այս նույն տրամաբանությամբ շարունակվեն, մեր երկիրը ոչ շատ հեռու ապագայում թուրքական վիլայեթ է դառնալու: Մենք այդ պատկերը տեսնում ենք Աջարիայի օրինակով, որտեղ թուրքերը կարողացել են իրենց ձեռքը վերցնել տնտեսությունը, հաղորդակցությունները, իսկ ադրբեջանցիներն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել Վրաստանի Մառնեուլի շրջանը: Վրաստանի ինքնիշխանության առումով այսօր նույնպես դժվար է հետևություններ անել: Վրաստանի պարագայում նման հետևանքը Սահակաշվիլու «հեղափոխության» արդյունքն է: Նույնն էլ Հայաստանում է կատարվում, ինչի հետևանքով մենք թուրքական ու ադրբեջանական ուժերի կողմից դաժան ճնշման տակ ենք լինելու: Այսպիսով, մեզ լիովին շրջափակում է սպասում այն ծրագրից, որը, չգիտես ինչու, ապաշրջափակում են կոչում»:

Հարությունյանի խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հետ շատ հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունն իրականացնել: «Մենք ամեն օր գտնվում ենք հոգեբանական, տեղեկատվական ճնշումների ներքո: Գորիս- Կապան ավտոճանապարհին խայտառակություն է: Հիմա ուզում են այս ամենն օրինականացնել, ավելին՝ լայնացնել այդ միջանցքները և իրենց վերահսկողության տակ անցկացնել Սյունիքը: Իսկ եթե չկա Սյունիք, չի լինի նաև Հայաստան, ինչը հասկացել էին սկսած դեռ Դավիթ Բեկից: Իսկ խնդիրն, ըստ էության, ավելի գլոբալ է: Ընդհանրապես, Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե ռուս խաղաղապահների աջակցությունը չլիներ, իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

«Մենք ունենք այն, ինչի մասին դեռ երկու տարի առաջ եմ ասել:Դեռ այն ժամանակ ասել եմ՝ եթե ռուս խաղաղապահները մտնեն, մենք կունենանք մոտավորապես նույն իրադրությունը, ինչպես Հարավային Օսիայում է, Աբխազիայում, որտեղ նրանք այդ ազգերի լինել կամ չլինելու հարցի երաշխավորն են: Այնպես որ, թուրքական պլանները շատ ավելի լայն են: Էրդողանը մի քանի ամիս առաջ ասում էր՝ «մեկ ազգ, երկու պետություն», հետո ավելացրեց Կիպրոսը, հիմա խոսում է արդեն վեց պետության մասին: Չեմ բացառում՝ այդ շարքը կարող է ավելանալ, նա մեծ պլաններ ունի: Էրդողանը թուրքերի համար անգամ Աթաթուրքից ավելի բարձր մակարդակի գործիչ է, քանի որ Թուրքիայում զարգացրել է գիտությունը, բանակը: Ու հիշենք թուրքերի մեջ դրված գենետիկ կոդը, հիշենք, որ մի քանի հարյուր տարի առաջ նրանք Եվրոպայի կենտրոնում էին, մարտեր էին վարում Վիեննայի տակ, Լեհաստանում և այլն: Այնպես որ, շատ վտանգավոր թշնամի է, որից, ի դեպ, օգտվում են անգլոսաքսերը: Վերջիններս թուրքերին ասում են՝ ինչ ուզում եք՝ արեք, միայն թե ուղղված լինի իրենց ռազմավարական թշնամիների դեմ: Իսկ այն, ինչ անում է Թուրքիան, առաջին հերթին ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Մենք հիմա շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք»,- ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ դրանք կարող են շատ ավելի երկարատև բնույթ կրել:

«Երբեմն լինում են պոռթկումներ, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր, բայց մարտահրավերները կարող են առանց որևէ պատերազմի, ռազմական լուրջ գործողության շարունակվել: Հիմա գործ ունենք ավելի շատ հիբրիդային բնույթի պատերազմների հետ: Հիմա ևս պատերազմ է, ուղղակի այժմ պատերազմներն ու կոնֆլիկտներն այդ ձևաչափն ունեն և այդպես են ներկայացվում հանրությանը», հավելեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ վերոնշյալ սպառնալիքներից խուսափելու մի ճանապարհ կա. «Բացի փորձություններից, հայ հասարակությանը հիբրիդային պատերազմների տեխնոլոգիաներով, մասնավորապես նաև հոգեբանական ու տեղեկատվական միջոցներով հիմարացրել են, ինչի հետևանքով ընկել է մեր հոգևոր և մտավոր պոտենցիալը: Մինչդեռ նշվածները ազգային անվտանգության ամենակրիտիկական ուղղություններն են: Այդ ուղղությունների խաթարումն ազգային անվտանգության տապալում է նշանակում: Հույսը հայկական իմաստությունն է, որը վաղ թե ուշ զարթնելու է, և որի ուղղությամբ պետք է շատ աշխատել: Խոսքս հատկապես մեր ընդդիմադիրներին է ուղղված: Ռազմավարական գործողություններն ու ծրագրերը սպասել չեն սիրում: Չպետք է սպասել, տեսնել՝ սա էլ լինի, նա էլ, հետո նոր սկսել: Ռազմավարական ծրագրերի անհրաժեշտություն կա՝ ուղղված նախևառաջ մեր ժողովրդի մտավոր և հոգևոր ուղղություններին: Սա է միակ երաշխիքը, որը կօգնի խուսափել վերոնշյալ սպառնալիքներից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023