Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ներսում «պողպատյա մանդատ» ունեցող կապիտուլյանտը դրսում նույնիսկ «թղթե շերեփ» չունի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը թվով չորրորդն էր այս տարվա ընթացքում: Հաշվի առնելով հանդիպման ժամանակահատվածը, տարածաշրջանային զարգացումները՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը արարողակարգային հայտարարություններից ու շփումներից զատ մի քանի հանգամանք է առանձնացնում:

«Նախ՝ մի կարևոր բան պետք է գիտակցել. Նիկոլ Փաշինյանը Հայաստանին քաղաքական գործոնից ընդամենը կամակատար դարձրեց: Եթե նախկինում մենք կարող էինք բանակցությունների ընթացքում մեր ցանկությունները պնդել, որոշ դրվագներում հասնել մեր ուզածին ու Ադրբեջանին որոշ հարցերում պարտադրել զիջումների գնալ, ապա կապիտուլ յացիայից հետո մենք այլ իրավիճակ ենք տեսնում. ՀՀ-ի ղեկավարը, ի դեմս կապիտուլ յանտ Նիկոլի, ընդամենն անում է այն, ինչ իրեն պարտադրում են: Իրավիճակը պատկերացնելու համար միայն մեկ փաստ արձանագրեմ: 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից առաջ և՛ Նիկոլ Անհողը, և՛ նրա մամուլի խոսնակը Մոսկվայում սպասվելիք օրակարգի մասին խրոխտ հայտարարություններ էին հրապարակում: Նիկոլն ասում էր, որ բարձրաձայնելու է գերիների անհապաղ վերադարձի հարցը, մինչդեռ հունվարի 11-ին տեսանք, որ այդ հարցն անգամ չքննարկվեց: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այդ հանդիպման ժամանակ Նիկոլը բացարձակ չանդրադարձավ այդ թեմային: Մեծ հաշվով, Հայաստանի կապիտուլ յանտ ղեկավարը, որն այստեղ «պողպատյա մանդատ» ունի, դրսում նույնիսկ «թղթե շերեփ» չունի՝ իրեն այնտեղ լսող չկա, ինչը տրամաբանական է: Ինքը ոչ միայն կապիտուլ յացիայի ենթարկված երկրի ղեկավար է, այլ հենց ինքն է այդ կապիտուլ յացիան ստորագրողը, ինչն էլ ավելի է ծանրացնում Հայաստանի վիճակը, էլ ավելի է խնդիրներ ստեղծում Հայաստանի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, բացարձակ պետք չէ հույսեր ունենալ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդիպումներ ունենալով Մոսկվայում, ինչ-որ կարևոր արդյունքների կարող էր հասնել: «99 տոկոսով համոզված եմ, որ նրան ընդամենը կանչել են Մոսկվա և ասել, թե ինչեր է անելու և վերջ: Նրա նմանի հետ որևէ նորմալ ղեկավար չի բանակցի: Իսկ հանդիպումների ժպիտները, ողջագուրվելն ընդամենը լիրիկա են, մինչդեռ իրականությունն ավելի դաժան է մեզ համար: Ավելին՝ այդ լիրիկայից, լավ ընդունելությունից ու ժպիտներից ես արդեն սարսափում եմ, որովհետև մեր սարսափելի թույլ կարգավիճակից օգտվում են ոչ միայն մեր թշնամիները, այլև բարեկամները: Հիմա Ռուսաստանն ինչ ուզում է՝ Նիկոլը տալիս է, Արևմուտքն ինչ ուզում է՝ տալիս է, թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ ուզում է՝ կրկին տալիս է: Մեր տարածաշրջանում միակ երկիրը, որի դեմ բացահայտ գործում է, Իրանն է: Բայց ամենամեծ վտանգը տարածաշրջանում կախված է ՀՀ-ի գլխին. կապիտուլ յացիայից հետո այս իշխանության վերարտադրությամբ մենք մեր հարևաններին ցույց տվեցինք, որ մեզ համար այս խայտառակությունն ամբողջությամբ «օքեյ» է: Ու ՀՀ-ն կամաց-կամաց Սիրիայի է վերածվում: Սիրիայի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում իրենց վերահսկողության տակ տարածքներ են պահում թուրքերը, Ռուսաստանը և սիրիական կառավարությունը վերահսկում են Սիրիայի միջերկրածովյան առափնյա շրջանը, հարավը, հարավ-արևմուտքը, կենտրոնական շրջանները: Քրդերն ու ամերիկացիներն էլ վերահսկում են նավթով հարուստ Եփրատի արևել յան ափը, ինչպես նաև հյուսիս-արևելքը: Իսկ ի՞նչ իրավիճակում է ՀՀ-ն»,-հռետորական հարց հնչեցրեց Գ. Համբարյանը:

Շարունակելով միտքը՝ հավելեց. «Իրանը ոչ պաշտոնական հոսքերով հասկացնում է, որ անհրաժեշտության դեպքում զորք կմտցնի ՀՀ հարավային շրջաններ, որովհետև Իրանի համար ուղղակիորեն անընդունելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրանց հետևում կանգնած հրեական պետության դիրքերի ուժեղացումն Իրանի սահմանամերձ շրջաններում: Թե՛ նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո, թե՛ հիմա մնում եմ իմ այն կարծիքին, որ Նիկոլ Անհողի կողմից Հադրութի, Շուշիի շրջանի հարավային մասերի, ինչպես նաև Վարանդայի, Կովսականի և Մեխակավանի հանձնումն Ադրբեջանին պատահական չէր:Այնտեղ ոչ մի ենթակառուցվածք չկա, ու մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպես է երկու, այսպես կոչված, միջազգային օդանավակայան կառուցում Ֆիզուլիում ու Զանգելանում: Սրանք իրականում պլացդարմներ են հակաիրանական ուժերի համար, որպեսզի վերջիններս առանց որևիցե խոչընդոտի Իրանի դեմ գործեն: Մինչդեռ նույն Հադրութի շրջանում հայկական ուժերի տեղակայման պարագայում նրանց գործունեությունը վերահսկելի կլիներ, իսկ հիմա անվերահսկելի է, ինչն Իրանը շատ կոնկրետ է մատնանշում: Մեր կապիտուլ յացիան տարածաշրջանում ուղղակիորեն փոխեց երկրների դիրքերի հարաբերակցությունը, մինչդեռ 1994-ից մինչև 2020 թ. Արցախյան պատերազմը պահպանվող ստատուս քվոն ամբողջությամբ ձեռնտու էր Իրանին ու Հայաստանին: Հիմա կշեռքի նժարը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրանց հետևում կանգնած ուժերի է»:

Այս համատեքստում նա շեշտեց, որ մեր խաղաղասիրությունը Բաքվում ու Անկարայում ուղղակիորեն որպես թուլություն ու անինքնասիրություն է ընկալվում: «Մինչև 2018 թ. իշխանատեղափոխությունը Թուրքիան ոչ պաշտոնական մեսիջներով ու ավելի ցածր պաշտոնյաների մակարդակով ուղղակիորեն հասկացնում էր ՀՀ-ին, որ պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմանները, եթե ՀՀ-ն մեկ-երկու ազատագրված շրջաններ զիջի Ադրբեջանին: Իսկ այսօր, Արցախի 75 տոկոսի կորստի հետ մեկտեղ, ունենք Թուրքիայի բացահայտ շանտաժ՝ նախապայմաններով: Թուրքիան մեզ պարտադրում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգայնացումից, Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, նաև «Զանգեզուրի միջանցքի» բացում է պահանջում:

Նշվածները հաշվի առնելով՝ համեմատենք՝ ի՞նչ էինք և ո՞ւր հասանք: Սա ուղղակիորեն կործանարար է լինելու Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանի կապիտուլ յանտ ղեկավարը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն պարտության մատնած ուժերի հետ: Ի դեպ, Էրդողանի բացահայտումը, որ Նիկոլը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման ցանկություն է հայտնել, հիմնականում մեսիջ էր՝ ուղղված Մոսկվային ու Թեհրանին: Դրանով Էրդողանն ուզում էր ցույց տալ, որ Անկարան ավելի բաց է գործում, քան Թեհրանի և Մոսկվայի գործընկեր Հայաստանի ղեկավարը: Սրանով Էրդողանը ցույց տվեց, որ ապագա սեպարատ բանակցություններում, որտեղ Հայաստանը կգնա նորանոր զիջումների, Անկարան բացարձակ մեղավոր չէ»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, այս ամենը վկայում է նաև այն մասին, որ ոչ թե Անկարան է ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել ու բանակցել, այլ Հայաստանի ղեկավար հանդիսացողներն են Վրաստանի ղեկավարին աղերսել այդ մասին. «Ի դեպ, պետք չէ մոռանալ նաև, որ Վրաստանը բացահայտ արևմտյան քաղաքականություն է վարում տարածաշրջանում, իր արտաքին քաղաքականության մեջ բացահայտ հակառուսական է, բայց Նիկոլը հենց այդ երկրի միջոցով է փորձում կապեր ստեղծել Անկարայի հետ: Ավելին, թուրքերի հետ բանակցություններ է վարում Բաթումիում, որը թուրքական տնտեսական ու քաղաքական էքսպանսիայի կենտրոնն է Վրաստանում: Այնպես որ, որևէ լավ բան սպասել պետք չէ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Արտաքին մարտահրավերների ֆոնին անդրադառնալով ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը, որտեղ, բացի փոխնախագահ չընտրելուց, կարծես, այլ գործով չեն զբաղվում, Գ. Համբարյանը նկատեց. «Ես որքան հասկանում եմ, հանձնաժողովի փոխնախագահ չընտրելը, տարբեր մեթոդներով այդ ընտրությունը խոչընդոտելը ոչ թե զուտ Արթուր Ղազինյանի անձի հետ է կապված, այլ ավելի խոր արմատներ ունի: Գիտենք, որ փորձ է արվում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծել: Այն ձևավորվելու է պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հիման վրա, որի փոխնախագահը լինելու է քննիչ հանձնաժողովի նախագահը, ինչը բացարձակ ձեռնտու չէ իշխանություններին: Հարցն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչը՝ այդ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, իրավունք է ունենալու բավականին մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթերի հետ առնչվել, ինչն անթույլատրելի է իշխանությունների համար: Իրենք լավ գիտեն, թե 44-օրյա պատերազմի ամբողջ խայտառակության ու ողբերգության էությունը ու, ընդհանրապես, ընդդիմության մասնակցությունն այդ ձևավորվելիք հանձնաժողովում անթույլատրելի է իրենց համար: Ու ընդդիմությանը պարզապես ուզում են փորձագետի կարգավիճակ տրամադրել և իրենց սեփական հանցագործություններն իրենք իրենցով քննել, ինչն աբսուրդ է. այսինքն, Նիկոլ Անհողի թիմը քննում է մի պատերազմի ընթացք, որն ամբողջությամբ տապալվել է հենց իր կողմից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia