Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թափառող տնտեսության» մոդել ունենք, աղքատությունն ու գործազրկությունը կլանող ռազմավարություն չկա. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետության անվտանգությունն է որոշում մնացած բոլոր հարցերի ճակատագիրը, և այս տեսանկյունից արդեն մի քանի ամիս է՝ անձամբ առաջինը կարևորում եմ հենց անվտանգությունը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որի հետ զրուցել ենք առկա անորոշությունների պայմաններում տնտեսական իրավիճակի, շարունակական գնաճի ու սոցիալական խնդիրների մասին: «Հիմա եթե անվտանգության երաշխիքները լիարժեք չեն կամ ամբողջությամբ հասանելի չեն, ապա դրանից բխող իրավիճակը կհանգեցնի մի քանի խնդիրների: Մասնավորապես, քաղաքացիների շրջանում կգեներացնի ժամանակավոր մտածելակերպ, ու իրենք տնտեսության մեջ իրենց ակտիվությունը կնվազեցնեն: Օրինակ՝ եթե որոշել են տուն սարքել կամ վերանորոգել, կամ էլ ամուսնանալու նպատակներ ունեն, կսկսեն մտածել՝ արժե՞, թե՞ ոչ, արդյո՞ք ռիսկային չէ: Մեծ հաշվով, քաղաքացու ծախսերն ու ակտիվությունը կնվազեն: Բացի այդ, նույն քաղաքացիները կարող են մտածել միգրացիայի, դրսում աշխատելու կամ էլ, օրինակ՝ «գրին քարտի» խաղարկության մասնակցելու ու նման տարբերակներով երկրից գնալու մասին: Իմիջիայլոց, իրականում այդպես է, ու այս առումով նման զգալի տրամադրություններ կան»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ բիզնեսի տեսանկյունից, ըստ նրա, երկու խնդիր կա. «Առաջին՝ տեղական բիզնեսը, որը պետք է ընդլայնի իր գործունեությունը, կարող է չցանկանալ դա անել՝ սպասելով, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի բոլոր խնդիրների առումով, ինչ երաշխիքներ կլինեն: Երկրորդ՝ ներդրողները կարող են անհանգստանալ, որ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ մենք մի գործընկեր ունենք, որը որոշակի ֆինանսական հոսքերի է սպասում Եվրոպայից, բայց նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արձանագրված վերջին դեպքերից հետո որոշ առումով իրենց մոտեցումներում փոփոխություն եղավ:

Կասեցրին որոշումը, հետո նորից համոզեցին հակառակում, բայց, ի վերջո, ամեն ինչ նրանց համար դեռ հստակ չէ: Այսինքն, Հայաստանը պետք է ցույց տա, որ հեռանկարային երկիր է թե՛ իր տեղական բիզնեսի, թե՛ իր քաղաքացու և թե՛ արտասահմանյան ներդրողների համար: Եթե հեռանկարային պետություն չէ, ապա ոչ հեռանկարային պետության ու բարձր ռիսկերի պայմաններում մնում է միայն ռիսկի գործոնը: Այսինքն, մարդիկ, որոնք, ամեն դեպքում, նման պայմաններում ռիսկի կդիմեն, օրինակ՝ ներդրումների առումով, այս դեպքում էլ, սակայն, որպեսզի ռիսկը լինի արդարացված, պետք է շատ կարճ ժամանակում փորձեն այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք իրենց ծախսերը շատ կարճ ժամանակում կվերադարձնեն: Այս հանգամանքը երկարաժամկետ կամ արդյունաբերական պրոյեկտների չի բերի, որովհետև նշվածներն ապահովելու համար մոտ 5-10 տարի է անհրաժեշտ: Այսինքն, արտադրությունը պետք է մի քանի տարի զարգանա, մտնի շուկա, հետո նոր սկսի եկամուտներ ստանալ: Հետևաբար, ներդրողների մասով էլ խնդիրներ կունենանք»:

Այս համատեքստում Գագիկ Մակարյանը նշեց կառավարությունում, նաև նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցող ոչ հանրային բնույթ կրող հանդիպումների, քննարկումների մասին. «Այդ զրույցների ընթացքում ինչ-որ քննարկվում է, պետք է հասանելի լինի: Գուցե գաղտնի մասեր կան, բայց որոշակի ինֆորմացիա պետք է լինի, որ մարդիկ այդ կամուկացի վիճակից դուրս գան: Երկրորդ հարցն այն է, որ պետության անվտանգությունը չի ստեղծվում միայն սեփական բանակը զինելով կամ միայն սեփական տնտեսությունն ուժեղացնելով: Այն ստեղծվում է նաև համախոհ, բարեկամ երկրների խումբ ստեղծելով: Արտաքին հարաբերությունների տեսանկյունից այդ հատվածը ևս դեռ լուծված չէ»:

Անդրադառնալով գնաճին ու դրանից բխող սոցիալական խնդիրներին՝ Գագիկ Մակարյանը նախ շեշտեց մի քանի իրողությունների մասին: «Հայաստանում սոցիալական ու տնտեսական խնդիրները լիարժեք չեն լուծվել ու անկախացումից հետո տարբեր կերպ են փոփոխվում: ՀՀ տնտեսական գրաֆիկը, եթե նայենք, մե՛կ բարձրանում է, մե՛կ կտրուկ ընկնում է, կարծես, այսպես ասած, թափառող, անհասկանալի տնտեսության մոդել լինի, որը ստաբիլ չէ, մոնոտոն զարգացող ու աճող տնտեսություն չէ, ըստ որի, կարողանա դիմակայել մարտահրավերներին: Հայաստանում սոցիալական խնդիրներն էլ են նույնկերպ ու դանդաղ փոփոխվում: Սոցիալական խնդիրները չենք կարողանում կարգավորել, աշխատատեղեր չեն ստեղծվում, չենք կարողանում կայուն աշխատատեղեր պահել: Հետևողականորեն չենք նաև այն հարցում, որ, ասենք, աղքատությունը մոնոտոն ձևով նվազի: Տեսեք, օրինակ՝ 90-ականներին խոր աղքատության ցուցանիշը շատ բարձր էր, իջեցրինք: Այն 2000-ականների սկզբներին բավականին նվազեց, հետո վերջերս նորից սկսեց կրկին աճել: Կորոնավիրուսի պատճառով ևս կրկին աճեց: Հիմա ավելի քան 30 տոկոս աղքատություն ունենք, ավելի քան 19 տոկոսի չափով էլ՝ գործազրկություն: Իսկ սոցիալական խնդիրները սրվում են: Մասնավորապես, երբ գնաճի ցուցանիշը փոխվում է, ապա գնաճն իր հերթին ավելացնում է աղքատների թիվը»,- ասաց նա՝ շեշտելով, որ նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձը մարդու կենսապահովումը չի լրացնում:

«Ստացվում է, այսպես ասենք, մինուսով աշխատող նվազագույն աշխատավարձ՝ հաշվի առնելով թանկացումները, որոնք անցնում են նույն 68 հազար դրամի շեմը: Ի՞նչ պետք է լիներ այս պայմաններում: Բնականաբար, տնտեսական ճյուղերի զարգացման այնպիսի մոդել ու ռազմավարություն, որոնք պետք է կլանեին աղքատությունն ու գործազրկությունը, ինչն ակնհայտ չի արվում: Առհասարակ, աշխարհի բոլոր երկրներում նվազել է թողարկվող ապրանքների քանակը, որովհետև կորոնավիրուսով պայմանավորված լոքդաունների հետևանքով բոլոր գործարանները նույն հզորությամբ չեն աշխատել, արտահանել ու ներմուծել: Այս ամենի պատճառով խզումներ են առաջացել: Բացի այդ, այս ամենին գումարվել է նաև կոնտեյներների դեֆիցիտը: Մասնագետներն ինձ հայտնել են, որ այսօր շատ մեծ թվով՝ մոտ 20 հազար նավ արդեն կոնտեյներ տեղափոխող է, մինչդեռ այդ թիվը մոտ քսան տարի առաջ շուրջ 2000 էր: Արդյունքում կոնտեյներների դեֆիցիտի պատճառով թանկացումներ կան, ինչն իր հերթին հանգեցնում է ապրանքների գների աճին: Օրեր առաջ Հայաստանում զրուցում էի ներկրողների հետ: Ասացին, որ, առհասարակ, գներն էլի են բարձրանալու, որովհետև տրանսպորտային ծառայությունների համաշխարհային գները ևս շարունակում են աճել: Ընդ որում, միջազգային տրանսպորտային ընկերությունները շաբաթը մեկ նոր գին են սահմանում, ու այս ամենը չէր կարող ազդեցություն չունենալ»,- ասաց Գ. Մակարյանը:

Իսկ թե որը կլիներ այս ամենին դիմակայելու ելքը, մեր զրուցակիցը շեշտեց. «Շատ ու շատ ապրանքներ պետք է արտադրեինք Հայաստանում: Սա դեռ անցած տարի պետք է հասկանայինք՝ պայմանավորված կորոնավիրուսով, որը, ըստ նաև ԱՀԿ-ի, դեռ շարունակելու է մեզ ուղեկցել: Մեր ռազմավարության հիմքում սեփական արտադրանքը խթանելը պետք է լիներ: 2020 թ.-ից արդեն այդ ճանապարհով պետք է գնայինք, ինչը չեղավ: Բացի այդ, կառավարության աշխատանքը պետք է շտաբի աշխատանքի բնույթ կրեր: Ամեն օրվա կտրվածքով պետք է հարցեր դրվեին ու լուծումներ ստանային: Հենց շտաբի մոդելը պետք է աշխատեցվեր: Ինչո՞ւ, որովհետև մինչև երկարաժամկետ ծրագրերի իրականացնելը, միգրացիան, աղքատությունը, գործազրկությունը կարող են տնտեսության ավելի քայքայման, սոցիալական վիճակի սրման բերել: Բնականաբար, բուժիչ գործողություններ էր պետք մտածել իրավիճակը շտկելու համար:

Երկարաժամկետի կողքին կարճաժամկետ գործողություններ պետք է լինեին, որի հիմքում հենց նշված շտաբի մոդելը պետք է աշխատեր: Բայց ի՞նչ ենք տեսնում: Մինչ օրս մեզ մոտ թույլտվություններ ստանալը քաշքշուկ է թե՛ շինարարության և թե՛ շատ այլ ոլորտներում: Մենք այդքան խոսում ենք ներդրումների կարևորության մասին, բայց մինչև հիմա ինստիտուտները թերի են աշխատում: Մեծ հաշվով՝ բազմաթիվ խնդիրներ կան, ու մասնավորապես կարճաժամկետ ծրագրերի առումով թերի գտնվեցինք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia