Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ջայլամային» քաղաքականությունը, հակառակորդի լկտիացումն ու Հայաստանի անտեսվող շահերը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների և այլն։ Սակայն հակառակորդն այդպես էլ արժանի հակահարված չստացավ, որի արդյունքում Բաքվի լկտիությունն ու ինքնավստահությունը շարունակաբար աճում է։

Ուստի պետք է ենթադրել, որ 2022 թվականի ընթացքում սահմանային լարվածության ու միջադեպերի պակաս չենք ունենալու։ Դրա համար էլ տարին դեռ նոր մեկնարկած՝ հակառակորդը սրում է իրավիճակը։ Ադրբեջանը, կարծես, հակվել է այն մտքին, որ ինչ սադրանքի էլ դիմի, միևնույնն է, այս իշխանությունների օրոք անպատիժ է մնալու։ Իշխանության ղեկին հո Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չե՞ն, որ Ալիևը իր չափը ճանաչի: Դրա համար էլ վերջինս հերթական անգամ սանձերը բաց է թողել, հոխորտացել և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ եթե Հայաստանը չճանաչի իրենց տարածքային ամբողջականությունը, ապա իրենք էլ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բացահայտ հավակնություններ ներկայացնելով Զանգեզուրի, Սևանի, Երևանի ու ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

Սա քիչ չէ, Ալիևն, ըստ էության, չի բացառում նոր պատերազմի հավանականությունը և դրան զուգահեռ ցույց է տալիս, որ ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային հանրության կարծիքի վրա։ Ըստ այդմ էլ, Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Բաքուն կշարունակի խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով, Ալիևը միանգամից դեմարշ է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ անդամ երկրների, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեմ: Եվ թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունները կոշտ արձագանքի պետք է արժանանային Հայաստանի ղեկավարության կողմից: Սա՝ այն դեպքում, իհարկե, եթե ունենայինք խելամիտ ու պատասխանատու իշխանություններ։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն այս անգամ ևս իր ջայլամային քաղաքականության շրջանակներում ընդունակ չէ արձագանքել Ալիևի սպառնալիքներին, առավել ևս պորտը տեղը դնել։

Չէ, նա, իհարկե, արձագանքեց, բայց կառավարության նիստում միայն հայտարարելով, թե խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար ամուր նյարդեր են հարկավոր։ Բոլոր փորձագիտական, քաղաքական ու քաղաքագիտական գնահատականները ցույց են տալիս, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացել, սակայն, միևնույնն է, Փաշինյանը հայտնի համառությամբ շարունակում է պնդել այդ մասին։ Պատերազմից առաջ էլ նա խոսում էր հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, տեսանք՝ վերջում ինչ տեղի ունեցավ։ Հիմա կարելի է պատկերացնել, թե նրա բացած խաղաղության դարաշրջանի արդյունքներն ինչպիսին կարող են լինել։ Կամ՝ հարց է առաջանում, թե այդ ինչի՞ հաշվին է խաղաղության դարաշրջանը բացվելու, Հայաստանի տարածքի՞։ Իհարկե, նախկինում ևս Ադրբեջանը փորձել է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններն ի ցույց դնել, սակայն բոլոր նախկին ղեկավարները ոչ միայն Ալիևին ցույց են տվել իր տեղը, այլև հասկացրել, որ չի կարող նման ակնկալիքներ ունենալ։

Այ, դրա համար էլ նա չի կարողանում անհանգստությամբ չանդրադառնալ նախկին նախագահներին: Իսկ ներկայիս պայմաններում հակառակորդը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանում պաշտոնավարում է անկարող, իրեն «դուխով» հռչակած, սակայն իրականում սպառնալիքների առաջ դողացող, նույնիսկ ՀՀ անվտանգային ու կենսական շահերի հաշվին սուր անկյունները հարթելու պատրաստ Փաշինյանը, ապա հնարավոր է հայկական կողմից ստանալ առավելագույն զիջումները, որովհետև ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել, և իշխանության գան ազգային ուժեր։ Հաջորդ հարցը. Փաշինյանն ի՞նչ ամուր նյարդերից է խոսում, երբ իր պատճառով ու մեղքով մեր պետականությունը միջազգայնորեն ստորացման է ենթարկվում, երկրի ինքնիշխան տարածքում կանգնած են հակառակորդի զորքերը, սահմանում անընդհատ զոհեր ու վիրավորներ ենք ունենում։

Իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեր երկրի ինքնիշխանությունը։ Համարձակություն չունեի՞ր անձամբ պատասխան տալու Ալիևին, գոնե դիմեիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված կոչով, որ Ադրբեջանն ակնհայտորեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային տեսնելով՝ Փաշինյանը կարող է էմոցիոնալ պոռթկման մեջ հայտնվել, շոու սարքել ու հրահանգել անմիջապես նրան պաշտոնից ազատել, իսկ երբ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է, և հակառակորդը մեզ սպառնում է պետականության կորուստով, ապա Փաշինյանն այդ ամենը շատ հանգիստ է տանում։

Բաքուն միայն ուժի լեզուն է հասկանում, եթե իրական խաղաղություն ենք ցանկանում ունենալ, ապա պետք է հակառակորդին խաղաղություն պարտադրել, այլ ոչ թե նրանից խաղաղություն մուրալ։ Այլապես ինչ զիջումներ էլ արվեն, Բաքուն դրանով չի բավարարվելու և ավելին է ուզելու։ Բայց երևի Փաշինյանին այդ ամենը քիչ է հուզում. նրա համար կարևոր է, որ ինչքան հնարավոր է՝ երկար կառչած մնա աթոռին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia