Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսության ճյուղերում վերականգնման գործընթաց չկա. գնաճի պաշտոնական ցուցանիշը չի արտահայտում իրական վիճակը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ 12-ամսյա գնաճը կազմեց 7,2 %:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը պաշտոնական տվյալներն ինքնին արդեն բարձր ցուցանիշ է համարում: «Մեր երկրում գնաճի՝ օրենսդրությամբ սահմանված 4+-0,5 % սահման կա, իսկ շուրջ 7 տոկոսը դուրս է այդ սահմանից: Մեր երկրի պարագայում դա ահավոր ցուցանիշ է: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Անկախ այդ պաշտոնական ցուցանիշից, կան սննդի տեսակներ, որոնց գինը 30-40 տոկոսով է բարձրացել: Խոսքը բանջարեղենի, նաև շաքարավազի թանկացման մասին է: Սա արդեն խոսում է այն մասին, որ գնաճի պաշտոնական ցուցանիշը չի արտահայտում իրական վիճակը: Իրականում սպառողական զամբյուղի մեջ մտնող մի քանի ապրանքներ ու ծառայություններ պետք է առանձին դիտարկել, որ հնարավոր լինի ստանալ գնաճի ու գնողունակության համեմատությունը:

Կան ապրանքներ, որոնցից մարդն իր կյանքում մեկ-երկու անգամ է օգտվում, մինչդեռ հացը, պանիրը, շաքարավազը նա չի կարող չօգտագործել: Առհասարակ գոյություն ունի միջազգային մեթոդիկա: Գնաճը գնահատելու համար դիտարկվում են 470 ապրանքներ ու ծառայություններ, իսկ արդյունքում ստացվում է միջին թիվ: Կա նաև մեթոդիկա, երբ սպառողական զամբյուղի մեջ գտնվող 20-25 ապրանքներն ու ծառայություններն են առանձին գնահատվում, ինչի արդյունքում ստանում են իրական գնաճի ցուցանիշը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը:

Վերջինս հավելեց՝ մեզ մոտ սպառողական միջին զամբյուղը կազմում է 57 հազար դրամ, իսկ պարենային զամբյուղը՝ 35 հազար դրամ. «Ապրանքների մեջ ավելի քան 60 տոկոսը կազմում է սնունդը: Քաղաքակիրթ երկրներում, երբ սպառողական զամբյուղի մեջ սնունդն անցնում է 25 տոկոսի սահմանը, սկսում են սոցիալական օգնության տարբեր ծրագրեր կիրառել: Մեզ մոտ 60-65 տոկոս է, ինչի մասին, սակայն, լռում են՝ ներկայացնելով միայն ֆորմալ թվեր, որոնք զուտ ֆորմալ պատկեր են ձևավորում:Իրականում գնաճը վատ բան չէ, այն տնտեսության զարգացման խթան է՝ նայած ինչ չափերով ու ինչ տեմպերով: Համենայն դեպս, ոչ այն տեմպերով, ինչպիսին մեզ մոտ է: Բայց ավելի կարևոր ցուցանիշ կա՝ եկամուտները պետք է աճեն առաջանցիկ տեմպերով: Եթե մարդկանց եկամուտը գնաճից մի քանի տոկոսով ավելի շատ է աճել, չեն զգա ու չեն էլ նկատի գնաճը: Մեզ մոտ եկամուտների աճ չկա, վերջին տարիներին թոշակը աննշան է բարձրացել, ինչը ոչինչ չփոխեց: Իսկ 27 հազար դրամ թոշակ ստացողների թոշակը 2000-ով ավելացնելը ոչ միայն ծաղր է, այլև վիրավորական է»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ առկա ու սպասվելիք թանկացումները խորացնելու են սոցիալական խնդիրները: «Մասնավորապես, երբ էլեկտրաէներգիան թանկանա, շատ ապրանքների գնագոյացման բաղադրիչն ավելանալու է: Շղթայական ռեակցիայով գները կբարձրանան: Իրենց ազդեցությունն են ունենալու նաև ջրի և գազի գների բարձրացումը: Միակ հույսը տնտեսության առողջացումն ու ծավալների մեծացումն է: Այս պահին, սակայն, ես չեմ տեսնում տնտեսական բլոկի աշխատանքը: Իհարկե, վերահսկողական գործառույթների մասով հարցեր կան, բայց ավելի կարևոր հարցն այն է, թե ինչպես անել, որ տնտեսությունը շնչի: Մենք գիտենք բազմաթիվ փակված ձեռնարկությունների մասին, սակայն չգիտենք բացվածների մասին: Բացի սննդի արտադրությունից, մեր երկրում տնտեսության որևէ այլ ճյուղում վերականգնման գործընթաց չկա: Լեռնային հանքահումքի արտահանումը, որը արտաքին առևտրի 20-25 տոկոսն է, պարզապես վաճառք է: Այն արդյունք չի ստեղծում, թեպետ մենք ունեցել ենք այլ գործարաններ, որոնք այդ հումքից նախկինում արտադրանք են ստացել: Հումք արտահանելը դեռ չի նշանակում աշխատել ու տնտեսագիտական մոտեցում ցուցաբերել»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak