Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց

ANALYSIS

Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացրել են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել դեպի միմյանց, գրում է հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը Regnum-ում «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց» վերտառությամբ հրապարակված հոդվածում:

«Հիշեցնենք, որ հենց Բաքուն է ակտիվացրել այս խնդիրը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններն անցել են նրա վերահսկողության տակ, և երկու երկրների սահմանը սկսել է անցնել անմիջապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի կողքով։ Այս հարցը քննարկվել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին Սոչիում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունների ժամանակ։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման և հաջորդիվ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողով: Միաժամանակ Մոսկվային վերապահվել է խորհրդատվական կողմի դերը։

Նման հարց բարձրացվել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների ժամանակ։ Խոսքը, սակայն, տեխնիկական հարցերի մասին չէ...Բաքվի տրամաբանությունը պարզ է. եթե Երևանը հրապարակայնորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա փաստացի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեջ մտնելուց հետո ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, փակուղային իրավիճակ է ստեղծվում։

Բայց Երևանը, «ա» ասելով, պետք է անցնի «բ»-ին։ Թեև նա բառերով բարձրացնում է ԼՂ կարգավիճակի որոշման հարցը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման ժամանակ երևանյան կողմը բաց է թողել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի գոտում հայտնվեցին ռուս խաղաղապահներ: Այժմ Բաքուն հայտարարում է, որ հեռանկարում խոսքն արդեն Ստեփանակերտի և հայաբնակ երեք այլ շրջանների Ադրբեջանին պոտենցիալ ինտեգրման մասին է։ Սակայն Լավրովը նշված ասուլիսում, Անդրկովկասի երկու հանրապետությունների սահմանի հստակեցման համատեքստում, հայտարարել է, որ «դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման (ղարաբաղյան հակամարտության) հարցին»։ Նրա խոսքով, «դա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ դրա համար սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով»։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատման և սահմանագծման ընթացակարգը կարող է իրականացվել միայն միջազգային հաղորդակցության սուբյեկտների միջև։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Բաքուն ստիպված է լինելու Ստեփանակերտի հետ երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղում սահմանային հարցերը։ Բացի այդ, ինչպես նախկինում, Փաշինյանը, խոսելով, թե որ քարտեզների վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ասել էր, որ «սա Արցախի հետ կապ չունի»։

Այս փոքրիկ ներածական մասն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Երևանը Մոսկվայի միջնորդությամբ Բաքվին է փոխանցել սահմանային իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված առաջարկների փաթեթ։ Առաջարկների մանրամասները չեն բացահայտվել։ Ադրբեջանը ևս հայտարարել է իր պատրաստակամության մասին «առանց որևէ նախապայմանի սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացը»՝ այս գործողությունը որակելով որպես «կարևոր տարր երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում»։

Այժմ կողմերը քննարկում են նման հանձնաժողովների ստեղծման պայմանները, իսկ Երևանում սպասում են Բաքվի գրավոր արձագանքին։ Բայց մենք կարծում ենք, որ քիչ հավանական է, որ կողմերը նահանջեն Լավրովի հայտարարած դիրքորոշումներից։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից։ Այժմ Ադրբեջանը պետք է որոշի, թե ինչ իրավունքներ կտրամադրվի հայկական անկլավին, ինչը կապված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ երկխոսության հետ, քանի որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության փաստն օբյեկտիվորեն որոշում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը։ Սա նոր աշխարհաքաղաքական իրողություն է, որն այսպես թե այնպես պետք է ճանաչեն բոլորը։ Առայժմ Ադրբեջանը խոսում է միայն Լեռնային Ղարաբաղի հայերի ինչ-որ «մշակութային ինքնավարության» մասին։ Բայց քանի որ իրադարձությունները զարգանում են, ոչ միայն տարածաշրջանում, հաստատված «ղարաբաղյան բանաձևի» բոլոր մասնակիցները պետք է նոր որոշումներ կայացնեն»,-գրել է Տարասովը։

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia