Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդիկ կան, որոնք այսպես էլ չեն հրաժարվում թղթային տարբերակով գիրք կարդալու սովորությունից, սակայն ժամանակի հետ նորագույն տեխնոլոգիաները սկսում են «ճնշել» տպագիր գիրքը: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը կարծում է, որ գիրքն աստիճանաբար դառնում է թանկարժեք իր:

«Դրա արտադրությունը թանկանում է, նկատի ունեմ թուղթը, ժամանակակից տեխնոլոգիաներով համապատասխան նյութերը և այլն: Զուգահեռ զարգանում է գրքարվեստը՝ գրքի ձևավորումը, կազմի ձևավորումը, այսօր արդեն երգող և խոսող գրքեր ունենք: Գրքի թղթային տարբերակը դեռ երկար ժամանակ չի սպառելու իր կյանքը, այլ բան է գիտական գրականությունը: Գիտական միջազգային շատ հանդեսներ այլևս թղթային տարբերակով չեն հրատարակվում, ամբողջությամբ էլեկտրոնային են, ինչը դյուրին է դարձնում տեղեկության հասանելիությունը: Այսօր արդեն Հայաստանում ևս ունենք գիտահետազոտական ամսագրեր, որոնք թղթային տարբերակ չունեն: Կարծում եմ՝ գիտական տեղեկույթն այլևս չի լինելու թղթային տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չուլյանը:

Այս պարագայում արդյո՞ք իրենց դերը չեն կորցնում գրադարանները: Նշում է՝ նախ պետք է առանձնացնել գրադարանների տեսակները, հետո խոսել դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին: «Գրադարանները լինում են թղթային, երբ կրում են արխիվի կամ ազգային հավաքածուների գաղափարը, որը ձևավորվում է պարտադիր օրինակներով, որոնք որպես նմուշ պահպանվում են հատուկ պայմաններում: Դրանք գնալով դառնում են հատուկ պահոցներ: Երկրորդն էլեկտրոնային գրադարաններն են, դրանք երբեք թղթային տարբերակներ չեն ունեցել: Կա նաև երրորդ՝ հիբրիդային գրադարանների տարբերակը, երբ դրանք ունեն և՛ թղթային բլոկներ, և՛ էլեկտրոնային բավականին լուրջ հավաքածուներ: Կարծում եմ, որ աշխարհում հիբրիդային տարբերակով գրադարանները դեռ ապրելու են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում տեղեկացնում է՝ այսօր Ազգային գրադարանը բավականին մեծ քանակով ընթերցողներ ունի: «Գրադարանի գրքի շրջանառությունը մեկ տարվա կտրվածքով, խոսքը 2021 թ.-ի մասին է, երբ երկու անգամ լոքդաունի ենք գնացել, մեկ միլիոն 300 հազարից ավելի է: Սա քիչ չէ, բայց շատ էլ չէ: Մյուս կարևոր ցուցանիշը այցելուների քանակն է: Տարվա կտրվածքով ունեցել ենք 230 հազարից ավելի այցելու, որոնք պատվիրել են գրքերը թղթային տարբերակով: Ընթերցողներն ակտիվորեն օգտվում են նաև մեր շտեմարաններից: Ժամանակակից աշխարհում գրադարանները միայն գիրք կարդալու տեղ չեն, փոխում են իրենց մոդելը, դառնում սոցիալական հարթակներ: Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները, պետք է կարողանանք ապահովել յուրաքանչյուրի կարիքները:

Երազում եմ այն գրադարանի մասին, որտեղ ընթերցողը կբացի մեր կայքէջի որոնման պատուհանը, կնշի, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի անունը և կտեսնի, թե այս հեղինակը ինչ ձևաչափերով է մեզ մոտ ներկայացված՝ թղթե, էլեկտրոնային, ֆիլմի, խաղերի և այլ տեսքով, այսինքն՝ կունենանք ամբողջական փաթեթը, որը կարող ենք տարբեր ձևաչափերով հրամցնել մեր ընթերցողին: Գնում ենք դրան: Սա բավականին լուրջ աշխատանք է: Կարծում եմ՝ հայաստանյան գրադարանային համակարգերը դեռ պատրաստ չեն դրան: Ունենք տեխնիկական լուրջ վերազինման խնդիր, տեխնոլոգիաներն արագ են զարգանում, վազում ենք դրանց հետևից: Պետք են ֆինանսական բավականին լուրջ ներդրումներ տեխնոլոգիական բլոկը վերազինելու համար: Այդ քայլերն անում ենք: Վերջերս մեծ՝ 50 միլիոնի չափով տեխնիկա ենք նվիրատվություն ստացել Հայկական կրթական հիմնարկությունից: Այդ տեխնիկան փակում է մեր կարիքների ընդամենը 30 տոկոսը»,-ասում է գրադարանի տնօրենը և ընդգծում՝ մյուս կողմից լուրջ խնդիր ունեն հեղինակային իրավունքի հետ:

«Այսօր թվայնացնում ենք այն ամենը, ինչն ազատ է հեղինակային իրավունքից: Հեղինակի մահից 70 տարի հետո դեռ պահպանվում են հեղինակային իրավունքները, շատ դեպքերում անցնում են նրանց ժառանգներին: Հետաքրքիր մոդել ենք մշակել՝ Համագործակցության պայմանագիր, եթե հեղինակը իրավատեր է, նա թույլ է տալիս, որ իր գիրքը թվայնացնենք և զետեղենք մեր շտեմարաններում: Դրա դիմաց Ազգային գրադարանը թվայնացնում է նյութը համապատասխան ձևաչափով, ապահովում դրա նկարագրությունը համահավաք գրացուցակում և զետեղումը շտեմարաններում, ինչպես նաև մշտական հասանելիություն ընթերցողներին: Հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներն այս պայմանագրերով պատրաստակամությամբ մեզ են տրամադրում իրենց գործերը: «Մտավոր սեփականության և հարակից իրավունքների մասին» օրենքը լուրջ փոփոխության կարիք ունի, այն ոչ մի ձևով չի արձագանքում թվային միջավայրում ապրելու մեր կարիքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրադարանի ֆինանսական ծախսերը, ըստ տնօրենի, չորս ուղղությամբ են: «80 տոկոսի չափով աշխատավարձային ֆոնդն է: Երկրորդը համալրման ֆոնդն է, պետությունից այդ նպատակով ստանում ենք գումար, որը քիչ չէ, բայց բավարար էլ չէ, որ կարողանանք ըստ արժանվույն մեր ֆոնդը համալրել: Երրորդը տեխնիկական վերազինման հարցն է, այս առումով անընդհատ ծախս ունենք: Չորրորդը շենք-շինությունները պահելն է, կոմունալ ծախսերը բավականին շատ են, բացի այդ, շենքերը հին են, անընդհատ նորոգման խնդիր կա, կապիտալ նորոգման անհրաժեշտություն ևս ունենք:

Հայաստանի Ազգային գրադարանն այն կառույցն է, որը միշտ պետք է լինի պետական հոգածության ներքո՝ հաշվի առնելով, որ մի մեծ մասնաշենք նաև մշակութային ժառանգության հուշարձան է: Ազգային գրադարանն ունի հնարավորություն ինքն էլ գումար վաստակելու և ներդրումներ անելու նույն կառույցում, ինչն անում է, բայց պետությունը պետք է ստեղծի որոշ պայմաններ: Օրինակ՝ գրադարանն ազատվի ինչ-որ հարկերից: Կամ նման մի օրինակ բերեմ: Ներկայումս գրքերը ձեռք ենք բերում գնումների ընթացակարգով: Գիրքն այլ գին ունի, երբ հեղինակից ուղիղ գնում ենք կատարում, այլ գին, երբ հայտարարում ենք մրցույթ, այդ դեպքում գինն ավելանում է և 2030 տոկոս գերծախս ենք ունենում գրքերի համալրման մասով: Եթե պետությունը ցանկանում է, որ ՊՈԱԿ-ները կարողանան ինքնուրույն գումար վաստակել, օրենսդրական դաշտը մեզ համար պետք է ավելի հարմարավետ դարձնի, որ կարողանանք աշխատել»,-հավելում է գրադարանի տնօրենը:

Հետաքրքրվում եմ՝ իսկ այս բոլոր խնդիրների, դրանց լուծումների մասով քննարկումներ եղե՞լ են կառավարության կամ էլ համապատասխան գերատեսչության հետ: «Վերջին 1-1,5 տարվա ընթացքում խնդիրների մասին քննարկում չի եղել: Մինչդեռ այսօր արդիականացման կարիք ունեն և՛ գրադարանների, և՛ պարտադիր օրինակի, և՛ հեղինակային իրավունքների, և՛ ՊՈԱԿ-ների մասին օրենքները: Օրենքները չեն արձագանքում մեր առօրեական խնդիրներին»,-եզրափակում է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal