Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսպես կոչված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը միանգամից մի քանի կողմերի ներգրավվածություն է տեսնում:

«Այս գործընթացում առաջին հերթին Թուրքիայի կողմից, հետո հայաստանյան դեֆակտո իշխանությունների ու միջազգային, այսպես ասած, պարտնյորների կողմից Հայկական հարցը փակելու և հարաբերությունների կարգավորման իլ յուզիա ստեղծելու փորձ կա: Սա թուրքական պայմաններով կարգավորում է նշանակում, որին փորձում են մասնակից դառնալ նաև աշխարհաքաղաքական կենտրոններն ու ինչ-որ տեղ նախաձեռնողի դեր ստանձնել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայել յանը:

Նրա խոսքով, ՀՀ դեֆակտո իշխանությունների կողմից այս ընթացքում ևս առաջ տարվող թեզերը զուտ հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն: «Մասնավորապես, շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին: Ի՞նչ «խաղաղության դարաշրջան», երբ գրեթե ամեն օր նոր հարձակում է տեղի ունենում ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության վրա: Իրենք խոսում են խաղաղությունից, որպեսզի ուղղակի առաջ տանեն իրենց օրակարգը, այն է՝ Թուրքիայի պայմաններով վերոնշյալ համաձայնությանը հասնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան- Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականությունը չի եղել, պետք է դիտարկել նախ հետևյալը. Հայաստանը շատ դեպքերում որոշ հանգամանքների մասին բացահայտ խոսելու հնարավորություն չի ունեցել: Իհարկե, ՀՀ-ն ուներ Հայ դատի օրակարգ, և այդ օրակարգը շատ ակտիվ իրականացվում էր հատկապես 2000-ականներին, սակայն, միևնույն ժամանակ, դա չի հայտարարվել պաշտոնապես: Այսինքն, պոպուլիստական հայտարարություններ չեն եղել, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունն իրականացվել է: Այն, որ վերոնշյալը թույլ է տալիս այդ իշխանավորին հայտարարել, թե իբր այդ քաղաքականությունը չի իրականացվել, իրականությանը չի համապատասխանում: Բայց մենք այլ խնդիր ունենք: Քանի որ հասարակության մեջ բավականաչափ ոչ քննադատական մոտեցում կա իր ասածների նկատմամբ, մարդիկ շատ հաճախ անգամ չեն խորանում:Իրականում խնդիրն այն է, որ մեզ մոտ այս պահի դրությամբ գործընթացների լրջության գիտակցում չկա»,- ասաց Հ. Միքայել յանը:

Այդ համատեքստում ավելի հստակեցնելով վտանգները՝ նա շեշտեց. «Նախ՝ խոսքը Հայոց ցեղասպանության հարցը հավերժ փակելու վտանգի մասին է: Երկրորդը՝ այստեղ ստեղծել պայմաններ, որ Թուրքիան տնտեսական առումով գերիշխող դիրք ունենա ՀՀ տարածքում: Երրորդ՝ Ադրբեջանի պայմաններով ու Ադրբեջանի օգտին Արցախյան հարցի կարգավորում, նաև ՀՀ տարածքով միջանցքի բացում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Հիմնական վտանգները սրանք են, որոնք արդեն բավականին ակնհայտ են դարձել: Բացի այդ, խնդիրն այն է, որ այս ամենն անշրջելի դարձնելու փորձ կա: Այսինքն, այնպես անել, որ եթե անգամ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի, արտաքին համատեքստը փոխվի, Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այլևս հնարավոր չլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր հայեցակարգը հօգուտ մեզ դեպի դրական ճանապարհ տանել: Թուրքական պայմաններով այս հաշտեցումը տեղի է ունենում այնպես, որի պարագայում այլևս հնարավոր չի լինելու որևէ բան փոխել: Սա շատ լուրջ իրավիճակ է»:

Նրա խոսքով, այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է: «Կապիտուլ յացիոն օրակարգ է տարվում. ներկայացվում է այնպիսի օրակարգ, որը միայն Ադրբեջանին է ձեռնտու: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցություններում ու այլ քաղաքական գործընթացներում հօգուտ Հայաստանի նույնիսկ փոքր ձեռքբերում չի եղել: Մեկ կամ մեկուկես տարի առաջ և հիմա արված հայտարարությունները համեմատելով՝ կարող ենք ասել, որ որևէ հարց չի լուծվել: Դեֆակտո իշխանությունների բոլոր խոստումները սուտ են դուրս եկել, բայց քանի որ հանրության կողմից հստակ քննադատական մոտեցում չկա, այդ ամենն աշխատում է նաև հիմա: Իրականում բանակցություններ վարելու համար տարրական գիտելիքներ են հարկավոր:

Պետք է ճանաչել դիմացինին, մասնավորապես՝ Թուրքիային, տիրապետել նաև բանակցային տեսությանը: Երբ առանց նախապայմանների որևէ հանձնում կամ զիջումներ են լինում, օրինակ՝ գերիների վերադարձի պահանջ չի դրվում, Ադրբեջանը սա ընդունում է ի գիտություն՝ հետագայում որևէ քայլի ի պատասխան որևէ փոխադարձ քայլ չանելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ստեղծվում է նաև մի իրավիճակ, երբ ՀՀ դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը և չեն ստեղծվում մեխանիզմներ, որոնց միջոցով դա կարող է իրականացվել: Հետևապես, ականատես ենք լինում մի գործընթացի, որը մարդկանց մի մասը չի գիտակցում, մյուս մասը մի փոքր գիտակցում է, բայց ոչ ժամանակին. երբ իրավիճակը փոխելու կարիք լինի, գուցե արդեն ուշ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia