Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ազգային և պետական անվտանգության խնդիր է»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը չունի նավթ ու գազ, չունի զարգացման այլընտրանք, քան մարդկային ռեսուրսների զարգացումն է: Այս միտքը պարբերաբար շրջանառվում է, խոսվում այն մասին, որ կրթական զարգացած համակարգը և արդյունքում կրթված քաղաքացին է լինելու Հայաստանի զարգացման հիմքում: Սրան զուգահեռ կան ոլորտներ, որոնք տարեցտարի զարգանում են, հաջողություններ գրանցում, օրինակ` բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որում կայուն դիրք է զբաղեցնում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»:

Պատահական չէ, որ ԱՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից առաջինը կրթությունն ու աշխատուժն է, հետո արդեն ռազմարդյունաբերությունը, որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, դիրքավորումը և այլն: ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կոորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: Միության կազմում ընդգրկված կազմակերպությունների թիվն անցած տարի հասել է 122-ի: Միայն նախորդ տարի 38 նոր կազմակերպություն դարձել է ԱՏՁՄ լիիրավ անդամ: 2020 թ.-ին միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվանից հետո գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Րաֆֆի Քասարջյանը: Միության գործունեության այս փուլում Քասարջյանը լքում է տնօրենի պաշտոնը, սակայն հարազատ դարձած ընկերությունից չի հեռանալու՝ շարունակելով իր գործունեությունը խորհրդականի պաշտոնում: Քասարջյանին փոխարինելու է Հայկ Չոբանյանը:

Քասարջյանն ասում է՝ 2008 թ.-ին Հայաստան տեղափոխվելուց հետո միացել է ԱՏՁՄին իբրև վարչության անդամ: «Մեկ հստակ միտք էր պտտվում գլխումս՝ այն օրը, երբ հեռանամ կազմակերպությունից, պետք է այն ավելի լավ վիճակում թողնեմ, քան եղել է: Իմ գործընկերների հետ կարողացել ենք այդ կերպ աշխատել և շոշափելի ձեռքբերումներ ունենալ»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա: Ընդգծեց՝ միության տնօրենի փոփոխությունը նաև կատարված աշխատանքի մասին խոսելու լավ առիթ է: «Համաճարակի և հետպատերազմյան իրավիճակում 2021 թ.-ին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 52-ը Հայաստանում և Արցախում, 4-ը՝ Ջավախքում:

Այսպիսով՝ նախորդ տարվա ավարտին ունեցել ենք 618 լաբորատորիա, որից 19-ը վերազինվել է: Սա մեր ապագայի կարևորագույն ներդրումներից է: Սովորող սաների թիվը հասնում է 16 հազարի, իսկ նախորդ տարի ունեցել ենք 1614 շրջանավարտ: «Արմաթի» սաների կողմից ստեղծվել և զարգացել են IT ոլորտի մի շարք ստարտափներ: Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է մեկ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց: Այս տարի նախատեսվում է բացել ևս 9-ը»,-տեղեկացրեց ԱՏՁՄ-ի արդեն նախկին տնօրենը: Այս ընթացքում կազմակերպվել են մի շարք մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ՝ «Դիջիկոդ», «Արմաթ տեխնոճամբար», Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանության թեմայով հաքաթոն, «Դիջիթեք» ցուցահանդես, «ԱրմՌոբոտիքս 2021» առաջնություն: «Գիտուժի», որի հիմնադիրներից մեկը նաև ԱՏՁՄ-ն է, և բոլորիս համատեղ ջանքերով 83 տոկոսով ավելացավ գիտության պետական ֆինանսավորումը 2022 թ.-ին և դրանից հետո»,-հավելեց Քասարջյանը:

Հայկ Չոբանյանը նշեց՝ իր վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ անցած տարվա ապրիլի սկզբին ստանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: «Իմ կյանքի մեծ մասը անցկացրել եմ այս ոլորտում: Համարում եմ, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի: Մեր երկիրը զարգացման գրեթե այլ օրակարգ չունի, քան բարձր տեխնոլոգիական ոլորտը: Այս պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ, մեր գործընկերների, նաև Կառավարության հետ համատեղ նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր: Երկար տարիներ ԱՏՁՄ-ն կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդի դերը»,-ասաց Չոբանյանը:

Նշեց, որ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թ.ից և պատերազմի արդյունքներից հետո: «Մեր ջանքերը, նվիրվածությունը, մեր երազանքները պետք է ավելի հավակնոտ լինեն, որովհետև արդեն գտնվում ենք այլ կարգավիճակում, առանց թռիչքի չենք կարող իրական հաջողություն արձանագրել մեր կյանքում: Մեր գործընկերների հետ միասին իրականացնելու ենք դա, և յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,հավելեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը: Նա ևս համակարծիք է, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ-ի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է: «Մեր ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը ռազմարդյունաբերությունն է, որը մեր երկրի անվտանգության ապահովման հենասյունն է: Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմարդյունաբերություն չունենալը: Չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին: Այստեղ մեծ ներուժ ունենք, չպետք է ընկրկենք որևէ դժվարության առաջ, որովհետև դրանք անընդհատ լինելու են: Պետք է մեր սեփական անվտանգային համակարգը ձևավորենք մեր ձեռքերով` և զենքով, և գիտելիքով»,-ասաց Չոբանյանը:

Միևնույն ժամանակ վերահաստատեց՝ մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր արձանագրած հաջողությունները, որ ունեցել ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: «Այդտեղ ամենամեծ ներուժը կրթական համակարգում է, մեր ամենահավակնոտ ծրագրերը վերջին տարիներին եղել են հենց կրթության ոլորտում: «Արմաթը» մեր ամենախոշոր կրթական ենթակառուցվածքն է, բայց միակ կրթական ծրագիրը չէ, որ ԱՏՁՄ-ն ստեղծել, ներդրել և իրականացնում է: Այս առումով մեր նպատակն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում լինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա»,-եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak