Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շարունակաբար թուլացնում են մեր հասարակության զգոնությունը. այս իշխանությունն իր գործելաոճով սպառնալիք է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը, ըստ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, այս տարի տարբերվում էր այն իրողությամբ, որ այժմ մեզ համար մարտահրավերները ոչ միայն արտաքին, այլև ներքին են:

«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախօրեի իրադարձություններին, ուղերձներին ու ազդակներին, Ռուբեն Մել քոնյանը մի շարք հանգամանքներ է առանձնացրել: «Թուրքիան միշտ էլ թշնամական քաղաքականություն է վարել: Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլերի» նշանով ողջույնի ժեստը միշտ էլ եղել է Թուրքիայի քաղաքական մտածողության հիմքում, ինչն ընկալվել է և միշտ համարժեք պատասխան է տրվել Հայաստանի Հանրապետության կողմից: Որպես պետություն՝ մենք թուրքական խաղաղասիրության կամ թուրքական փոփոխված քաղաքականության մասին երբեք իլ յուզիաներ չենք ունեցել: Բայց հիմա փոխվել է հենց հետևյալը. ճակատագրի հեգնանքով իշխանություն դարձած հատկապես որոշ կերպարներ շարունակաբար և սիստեմատիկ կերպով թուլացնում են մեր հասարակության զգոնությունը ու թե՛ Ազգային ժողովի, թե՛ այլ տարբեր ամբիոններից խոսում են թվացյալ մի «խաղաղասեր» Թուրքիայի մասին, որն իրականում գոյություն չունի: Բացի այդ, նաև քննադատում են հայ հասարակության մեջ մնացած արժանապատվության այն կարևոր հիմքերը, որոնց վրա պետք է վեր հառնի պետականությունը: Ովքեր խոսում են թուրքական թշնամանքի մասին, նրանց թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ Հայաստանի ԱԺ որոշ մարդիկ ռևանշիստներ են անվանում ու նրանց քայլերը համարում են թշնամական: ԱԺ ամբիոնից նաև խոսում են թուրքատյացության մասին, մինչդեռ այդ նույն ուժը շատ մեղմ, շատ զուսպ գնահատական է տալիս Չավուշօղլուի բացահայտ ռասիստական ողջույնի ոճին և հայտարարությանը: Ոմանք էլ պարզապես խուսափում են Չավուշօղլուի ժեստին անդրադառնալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու պատասխանատուի մեկնաբանություն է լսել երեկ, որոնք խայտառակություն է համարում:

«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասում է՝ այդ ազգայնական ժեստը չի նպաստի ժողովուրդների միջև երկխոսությանը: Սա նույնն է, որ ասեն՝ Հիտլերի ժեստը չի նպաստի հրեա և գերմանացի ժողովուրդների երկխոսությանը: Այդպես չեն գնահատում ու այդպես չեն արձագանքում բացահայտ ազգայնամոլական ժեստիկուլ յացիային: Նման արձագանքն ուղղակի խայտառակություն է: Բացի այդ, մեկ այլ կուսակցության լիդեր, որը, պարզվեց, այս իշխանության հետ շատ սերտ կապ ունի և հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ասաց՝ լուսանկարներ չեմ մեկնաբանում: Եթե նորից Հիտլերի հետ զուգահեռ տանենք, նույնն է, թե ասեն՝ Հիտլերի ողջույնով նկարները չեն մեկնաբանում: Մարդիկ, ովքեր կենդանի Հիտլերին չեն տեսել, հետաքրքիր է, այդ դեպքում ի՞նչն են մեկնաբանում, ինչպե՞ս են Հիտլերին ռասիստ անվանում: Իհարկե, հենվելով լուսանկարների ու մնացած փաստերի վրա: Այնպես որ, նման խուսափող, խուսանավող մեկնաբանությունները բացարձակ վստահություն չեն ներշնչում: Մեծ հաշվով, հիմա Հայաստանն ու հայ հասարակությունը կանգնած են արտաքին ու ներքին մարտահրավերների առջև. ընդ որում՝ ներքին մարտահրավերները միտված են մեր զգոնությունը թուլացնելուն: Միտված են նաև մեր արժանապատիվ պահվածքը անհասկանալի խաղաղասիրական կեղծ իդեաներով տարվող պահվածքի վերածելուն»,-նկատեց Ռ. Մելքոնյանը:

Վերոնշյալը դիտարկելով նաև մինչ այդ նկատելի պահվածքին, երբ, օրինակ՝ Ալիևի բազմաթիվ հոխորտանքներ ՀՀ-ից այդպես էլ պաշտոնական մակարդակով համարժեք արձագանք չէին ստանում, նա հավելեց. «Այս իշխանությունը, որն իր քաղաքական իմիջի մասն էր համարում «դուխով» ձևակերպումը, արտաքին քաղաքական ոլորտում ճիշտ հակառակ ոճի քայլեր է անում: Այսինքն, «դուխով» են միայն ներքին տարբեր շրջանակներում ու իրենց քաղաքական ախոյանների հետ բանավիճելիս: Մինչդեռ իրական և արտաքին թշնամու հետ կապված հարաբերություններում այդ նույն կատաղի ատելությամբ, փրփուրները բերանին հայտարարություն անողները դառնում են շատ մեղմ, շատ գրագետ և զգուշավոր բառեր կիրառողներ:Խոսքը մեկ կամ երկու պատահական դեպքերի մասին չէ, երբ, օրինակ՝ չեն արձագանքել Ալիևին, Չավուշօղլուին կամ մեկ ուրիշին: Դեպքերը շատ են: Կարծում եմ՝ այս իշխանության պարագայում սա օրինաչափություն է, ինչը ցույց է տալիս նրանց քաղաքական մտածողությունն ու ոճը: Ու եթե սա ևս կապենք մեր վերոնշյալ դիտարկումների հետ՝ հատկապես առկա մարտահրավերի համատեքստում, ապա պետք է ֆիքսենք, որ այս իշխանությունն իր գործելաոճով, իր հռետորաբանության ոճով սպառնալիք է Հայաստան պետությանը և հայկական հասարակությանը»:

Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները սկսելու մասին հավաստիացումներին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել նախապայմաններով: Այն հայտարարությունները, ըստ որոնց, հայ-թուրքական հարաբերությունները դեպի առանց նախապայմանների փուլ են գնում ու ընթանում են «առանց նախապայմանների» տրամաբանությամբ, ուղղակի կեղծիք են ու չեն համապատասխանում իրականությանը: Բազմիցս առիթ եմ ունեցել մանրակրկիտ ցույց տալու, բացատրելու, որ թուրքական հայտնի նախապայմանները, որոնք կային 1990-ականների սկզբից, նույնությամբ շարունակում են մնալ նաև այսօր: Եթե Թուրքիան հայտարարում է, թե իբրև առանց նախապայմանների է առաջ շարժվում, դա Թուրքիայի կեղծիքն է՝ ուղղված Հայաստանին ու միջազգային հանրությանը:

Մնում է հարցնել, թե Հայաստանի իշխանություններն ո՞ւմ են խաբում՝ ասելով, թե գնում են հարաբերությունների՝ առանց նախապայմանների: Իրենք իրե՞նց են խաբում, իրենց հասարակությա՞նը, թե՞ միջազգային հանրությանն են խաբում: Ո՞ւմ է ուղղված Հայաստանի իշխանությունների այդ կոչը: Պարզապես պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է հայտնի նախապայմաններով: Ի՞նչ է նշանակում Թուրքիայի այն հայտարարությունը, թե «մենք ամեն ինչ կոորդինացնում ենք Ադրբեջանի հետ, և հենց Ադրբեջանի հետ Հայաստանը պայմանավորվածության հասնի, մենք էլ կակտիվացնենք ՀՀ-ի հետ հարաբերությունները»: Սա չի՞ նշանակում նախապայման, չի՞ նշանակում, որ մինչև Ադրբեջանի ցանկությամբ Արցախը չճանաչենք նրանց տարածքային ամբողջականության մաս, Թուրքիան մեզ հետ հարաբերությունների չի գնալու: Հենց միայն սա արդյո՞ք հայտնի նախապայման չէ: Որքա՞ն կարելի է ջայլամային քաղաքականություն վարել ու չտեսնել այն, ինչ ակնհայտ է»:

Այս համատեքստում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում հայկական պահանջատիրությանը, թուրքագետը շեշտեց, որ իրականում պահանջատիրություն ասվածը բարդ է՝ ձևակերպումները տարբեր տարիներին դեռ լիովին հստակեցված չեն եղել. «Այդուհանդերձ, այն, որ Հայաստանն ունի պահանջատիրության իրավունք թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, անսակարկելի է: Այն, որ Հայաստանն ընտրել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, ինչը գտավ համահայկական ընդունելություն, բացառությամբ որոշ նեղ մարգինալ շրջանակների, դա ևս ակնհայտ է: Բայց հիմա ողբերգությունն այն է, որ այդ որոշ նեղ մարգինալ շրջանակները, որոնց համար պահանջատիրության գաղափարը խորթ է, ավելին՝ սարսափեցնող է, դարձել են այս իշխանության գաղափարախոսները, հոգևոր ուսուցիչները: Եվ հենց այդ գաղափարներն են դրված իշխանության հայտարարությունների ու մոտեցումների հիմքում, որտեղ շատ հաճախ գերիշխում է կեղծ ու չակերտավոր խաղաղասիրությունը, իսկ պահանջատիրությունը մղվում է հետին պլան կամ ուղղակի անտեսվում է: Հնչող տեսակետների, իշխանության քայլերի տեսությունը ժիրայր Լիպարիտյանի հայտնի աշխատություններում եմ տեսնում: Հիմա նրա թեզերն են առաջնորդում այս իշխանությանը. նրա թեզերում պահանջատիրություն գաղափարն անգամ գոյություն չունի: Այնպես որ, ամեն ինչ այս իշխանության պարագայում շատ օրինաչափ է, և զարմանալ պետք չէ: Ակնկալել, որ այս իշխանությունը կարող է խոսել պահանջատիրության մասին՝ անիրական է: Նախօրեի ուղերձներն էլ այդ օրինաչափ տրամաբանության մեջ էին: Պետք չէ ակնկալել մի բան այս իշխանություններից, ինչը լիովին խորթ է նրանց գաղափարական ընկալումներին»:

Թուրքագետը պատահական չի համարում նաև այն կարգախոսը, որը տարածվել էր այս տարի՝ Ապրիլի 24-ին: Խոսքը «Հիշում եմ և խոնարհվում եմ» կարգախոսի մասին է. «Դա բոլոր՝ իմիջային, գաղափարական, փաստագրական, պատմագիտական և բարոյական իմաստներով սխալ ու խայտառակ լոզունգ է: Նախնիներիդ առջև, իհարկե, կարող ես խոնարհվել, բայց հիշում եմ ձևակերպման մեջ արդեն իսկ քո հիշողությունն է, քո խոնարհումն է նախնիների հիշատակի առջև: Իսկ հաջորդ ձևակերպումը պետք է լինի այն, թե հիշելուց ու նախնիների առջև խոնարհվելուց հետո ինչ ես պահանջում, ինչը բացակայում է: Չեմ կարծում, որ սա պատահական է, որովհետև «պահանջում եմ» բառի վրա դեռ 2018-ից անընդհատ «պատահական» հարձակումներ են լինում, անընդհատ իբր տեխնիկական վրիպակներ են լինում, իբր մոռանում են գրել: Սա շատ հետաքրքիր լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս որոշ շրջանակների իրական մտածողությունը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak