Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այսօր մեկ հարց է որոշվում՝ հայ ժողովուրդն արժանի՞ է պետություն ունենալու, թե՞ ոչ. այս իշխանությունը նահանջի տեղ չունի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր տեսնում ենք, որ ժողովրդի մի զգալի հատված, հասկանալով, թե ինչ վտանգներ են սպառնում թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին, փորձում է դիմակայել, որ այս վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Իրավիճակը դիտարկելով 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գործընթացների համատեքստում՝ Ա. Պեպանյանը շեշտեց. «Նոյեմբերի 9-ից հետո որոշակի շարժում եղավ, ինչն արդյունք չունեցավ գլխավորապես այն պատճառով, որ դիտորդներն ավելի շատ էին, քան հրապարակներ դուրս եկածները: Հետո մարդիկ համակերպվեցին, բավականին երկար ժամանակ ընկան դեպրեսիայի մեջ: Եվ այս վերջին փուլում արդեն որոշ ուժեր, զգալով, որ մոտենում ենք վերջին, փորձ են անում ակտիվացնել ժողովրդի անհանգիստ ու մտահոգ հատվածին: Չգիտեմ, թե Հայաստանի քաղաքացիները որ չափով են հասկանում, թե ինչ խնդիրների առաջ ենք ու ինչ վտանգներ կարող են լինել, բայց ինքս այն կարծիքին եմ, որ եթե այս կուրսը շարունակվի, ապա մի որոշակի ժամանակ հետո Հայաստանը գուցե լինի թղթի վրա, բայց փաստացի չլինի: Ես այս վտանգը տեսնում եմ, իսկ մտահոգությունները չեզոքացնելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել: Մեծ հաշվով՝ ունենք հարևաններ, որոնց հեռակա ծրագրերում մենք չկանք: Մենք սա պետք է հաշվի առնենք ու փորձենք մեր ժողովրդի մեջ գտնել այն ներուժը, որը կարողանա դիմակայել: Այսօր մեկ հարց է որոշվում՝ հայ ժողովուրդն արժանի՞ է պետություն ունենալու, թե՞ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանը նշեց՝ վերջին չորս տարվա իրադարձությունները հաշվի առնելով՝ ուղեղի մեջ գոնե երկու բջիջ ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչ իշխանություն ունենք, և նրանք ինչ նպատակներ ունեն. «Այն հայերը, որոնք վտանգը տեսնում են, պետք է փորձեն միավորվել՝ այս իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Սա բարդ գործ է, որովհետև ժողովրդի մի հատվածը պատմական հանգամանքների բերումով հայրենիքի ու պետության բավարար զգացողություն չունի, ու մենք այս առումով մեծ խնդիր ունենք: Մենք պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք պետությունը կործանումից փրկելու համար»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին՝ մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ստեղծված իրավիճակից մի քանի ելք կա: Առաջինն ու ամենավատ ելքը երկիրը կորցնելն է: Երկրորդ՝ տարածքների զիջումներ, ինչի ձգտումները, ինչպես տեսնում ենք, կան: Երրորդ՝ փորձում ենք բավարար ներուժ գտնել մեր մեջ և գոնե այս իրավիճակը պահել: Այս պահի առկա իրավիճակի համատեքստում ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե շարժման շտաբը որքանով է քաղաքականապես խոհուն և որ չափով է կարողանում ստեղծված իրավիճակից ռացիոնալ լուծումներ գտնել: Պետք չէ հիմա հույս ունենալ, որ 2018-ի նման շատ մարդիկ կլցվեն փողոցներ, և իշխանությունը հեշտ ու հանգիստ կհեռանա: Հիմա շատ ավելի բարդ իրավիճակ է: Այդ շտաբը պետք է հաշվի առնի այս ամենն ու ունենա մի քանի ծրագիր: Ենթադրենք՝ պլան Ա-ն իշխանափոխությունն է, որը բավականին ժամանակ չի ստացվում: Պլան Բ-ն պետք է այդ համատեքստում լինի: Մասնավորապես, ինչպես անել, որ մի քիչ հույս ունեցող ժողովուրդը չհուսահատվի, որովհետև դա արդեն մեր վերջն է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե բավարար քաղաքական խոհեմություն եղավ, ինչ-որ բան, ամեն դեպքում, կստացվի:

Իսկ թե, ի տարբերություն 2018-ի, այս անգամ ինչու հեշտ չեն թողնի իշխանությունը, Արծրուն Պեպանյանը շեշտեց. «Իրենք նահանջի տեղ չունեն:Նախկին նախագահները հիմա հրապարակներում ցույցերի են մասնակցում, բայց եթե վաղը, մյուս օրը այսօրվա իշխանությունները հեռանան, փողոց դուրս գալու հնարավորությունը քիչ հավանական է: Վնասն իրենց դեպքում շատ ավելին է, դրա համար իրենք նահանջի տեղ չունեն, ու որքան հնարավոր է՝ պետք է համառեն: Բացի այդ, 2018-ին դրսի որոշ ուժային կենտրոններ ճնշում էին գործադրում իշխանությունների վրա, և իշխանությունները կաշկանդված էին: Այդ նույն ուժերն էլ այն ժամանակվա ընդդիմադիրներին, ըստ հրապարակված տեղեկությունների, տարբեր ձևերով սատարում էին: Հիմա ես չգիտեմ՝ ուժային բևեռները սատարո՞ւմ են այս շարժմանը, թե՞ ոչ: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ մնում ենք մենք մեզանով, ընդդիմադիր շարժումները մեռնում են, ու չենք կարողանում իշխանափոխություն անել: Իսկ 2018-ինը հայաստանյան չէր, դա մենք չէինք կազմակերպել՝ ուժային կենտրոնների ցանկությունն էր, որն իրականացրին»:

Քաղաքական վերլուծաբանը հավելեց՝ շարժման այսօրվա շտաբը պետք է երկարաժամկետ պլաններ, գործողությունների ծրագիր ունենա, որ փոքր հաջողություններով առաջ գնան, ու մարդիկ չհուսահատվեն:

Անդրադառնալով պայքարը ծաղրի ենթարկելու փորձերին, արժեհամակարգային խնդիրներին, երբ անգամ կարող են պատերազմի մասնակիցներին, այդ ընթացքում հաշմանդամություն ձեռք բերածներին փողոցը փակելու փոխարեն խորհուրդ տալ գնալ ու սահմանը պահել, Ա. Պեպանյանն ավելի լայն համատեքստում մոտեցավ խնդրին: «Տխուր է, բայց մեր առաջ վերջապես բացվել է իրականությունը: Անհանգիստ մարդիկ վերջապես տեսնում են այն իրականությունը, որի մասին ես ահազանգում էի 25 տարի առաջ: Իմ առաջին քաղաքական աշխատությունը վերնագրված էր՝ «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը»:

Այնտեղ, որպես հիմնավորում, նշել էի, որ հայրենիքը հարկավոր է փրկել հայ ժողովրդից, որովհետև ես տեսել էի, որ կա մեծաքանակ շերտ, որն ազգի ու հայրենիքի զգացողություն չունի: Ասում էի, որ նման մենթալիտետով այս երկիրը նվիրելու են թուրքերին: Այդ շերտը 100 տարի առաջ էլ է եղել՝ իրենց թրքացած հայեր էին կոչում: Ես ահազանգում էի, որ նրանց վերափոխելու քայլեր պետք է ձեռնարկել, բայց, ցավոք, այդ ահազանգը չընկալվեց: Իսկ արդեն 2018-ից հետո այդ տեսակն արժևորվեց: Այս իշխանությունը 2018- ից հետո նրանց հանեց ջրի երես, հիմա էլ խրախուսում է, որովհետև իրենց միակ հենարանն են: Այս շերտը միշտ էլ եղել է, բայց միշտ ճնշված է եղել, նրանց ասպարեզ չէին տալիս թե՛ Խորհրդային Միության տարիներին, թե՛ Հայաստանի երրորդ Հանրապետությունում: Մինչդեռ հեղափոխություններն այդ տիղմը սովորաբար ջրի երես են հանում, որովհետև հենց այդ շերտերի վրա են հենվում: Մեզ մոտ էլ այդ շերտերին հանեցին փողոց, ու այսօր իրենք իրենց կարևոր են զգում: Մենք պետք է այնքան խոհեմություն ունենանք, որ իրականությունն ամբողջությամբ տեսնելով՝ փորձենք վերափոխել նրանց, ինչը դժվար է լինելու: Բարեբախտաբար, հիմա տեսնում եմ, որ գոնե ասվում է այդ խնդրի առկայության մասին: Կհասցնե՞նք լուծումը գտնել կամ չգտնել, դրանով էլ կորոշվի՝ արժանի՞ ենք պետություն ունենալ, թե ոչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia