Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս խմբակի օրոք միլիարդավոր դոլարների տնտեսական ներուժ ենք կորցրել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում նախօրեին ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Լավատեսական համարվեցին ոչ միայն ՀՀ տնտեսական ցուցանիշները, այլև անդրադարձ եղավ Արցախին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ այդ համատեքստում ընդգծելով ՀՀ կառավարության դերակատարությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նաև նախօրեին հնչեցված գնահատականներին, մի քանի իրողության մասին է մատնանշել: Նա շեշտեց, որ նախօրեին հնչեցված գնահատականները բարոյականությունից դուրս են, դրանք, նրա խոսքով, հերթական մանիպուլ յացիաներն են. «Հարցը պետք է դիտարկենք բարոյական դաշտում, որովհետև այդտեղ անգամ տնտեսագիտություն չկա: Ասֆալտից են խոսում, քանի՞ կիլոմետր ճանապարհ նվիրեցին թուրքին: Գյուղատնտեսությունից են խոսում, որքա՞ն գյուղատնտեսական հողատարածքներ, որքա՞ն ՀԷԿ-եր, անտառներ, պատրաստի վիճակում վերամշակող գործարաններ հանձնեցին թուրքին: Ի վերջո, որքա՞ն տնտեսական հնարավորություններ ու ներուժ հանձնեցին: Այս ամենի հետ կապված գնահատական ինչո՞ւ չի տրվել մինչ հիմա, ինչը կարևոր է նաև միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

Մենք ի՞նչ տնտեսական ներուժ ենք կորցրել: Դրանք իրականում միլիարդավոր դոլարների են հասնում: Բացի այդ, որքա՞ն են ավելացրել պետական պարտքը: 30 տարվա անկախ պետություն ենք, 30 տարվա կուտակած պետական պարտքը վերջին 4 տարում 40 տոկոսով ավելացրին: Հնարավոր չէ գտնել որևէ երկիր, որը նման պետական պարտքի պայմաններում տնտեսական կոլապսի չի ենթարկվել: Եթե այսպիսի ցուցանիշներով շարժվենք, մենք մտնում ենք պարտքային ճգնաժամի փուլ»:

Անդրադառնալով Արցախի բյուջեի վերաբերյալ արված հայտարարությանը՝ նա շեշտեց. «Այն, ինչ իրենք բերել են Արցախի գլխին և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ բարոյահոգեբանական ու մնացած առումներով, որևէ կերպ դրամական արտահայտություն չունի: Անբարոյականությունը հենց դա է: Ի՞նչն են չափում: Իրենք փողով փորձում են հատուցել մարդկանց կյանքերը, որ տարել ու մատաղ են արել: Հայրենիքը երբեք փողով չես չափի, զոհված ընկերոջդ հիշատակը փողով չես վաճառի: Նման համեմատությունն ամենավերջին անբարոյականությունն է: Իրականում տնտեսական ծրագրերի մասին կարելի է վեճ ունենալ, ինչը նորմալ է, կարող է ազատականը սոցիալիստից տարբերվող կարծիք ունենա, ինչը ևս նորմալ է: Տնտեսական տարբեր դպրոցներ կան, որոնք մշտապես վեճի մեջ են. դա էլ է նորմալ: Աննորմալ է, երբ հայրենիքի կորուստը փորձում են մեղմել կամ արտահայտել փողային տեսքով: Իրենք դրանով շատ պարզ ասում են, որ, այո, իրենք վաճառվում են, որ, այո, իրենց համար չվաճառվող ու բացարձակ արժեքներ չկան: Այդ տեսակն իրավունք չունի մեր հայրենիքը ղեկավարել: Եթե նկարագրվածից բխող պարզ բանաձևը բացենք, կտեսնենք, որ իրենք պատրաստ են թուրքին փողով վաճառել հայրենիքը»:

Խոսելով վերջին 4 տարում արձանագրված վնասների մասին՝ Թ. Ավետիսյանն ընդգծեց, որ ամենամեծ կորուստն, իհարկե, մարդկանց կյանքերն են:

«Այդ թվում՝ նաև այն հերոս տղերքի, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Այստեղ միանշանակ է գործող իշխանությունների պատասխանատվությունը: Մարդկային կյանքերի կորուստներ ունեցանք նաև Covid-19 համավարակի ժամանակ: Իհարկե, ամբողջ աշխարհում են մարդիկ մահացել կորոնավիրուսի հետևանքով, բայց բոլորն են տեսել այն անկազմակերպ վիճակը, այն ապիկարությունը, որը կար նաև այդ ընթացքում: Նշված իրողությունների առաջնային հետևանքը ոչ թե տնտեսական անկումն է, սոցիալական խնդիրների սրացումը, այլ հենց մարդկային կյանքերի կորուստը, որ ունեցանք: Մյուս կարևոր հանգամանքը իշխանության գալու հենց առաջին օրվանից հանրությանը պառակտելու մոլուցքն է: Այս խմբակն ակնհայտորեն պառակտեց ամբողջ հանրությանը: Իմ ամբողջ կենսագրության ընթացքում ես չեմ հիշում մի այնպիսի պահ, որ այդքան մեծ պառակտում լիներ հանրության մեջ, երբ անգամ եղբայրը եղբոր դեմ դուրս գար: Այդ պառակտման պատճառով էին նաև 44-օրյա պատերազմի այն հետևանքները, որոնք տեսանք: Պառակտում են ամեն օր ու այսօր ևս շարունակում են դա անել, որովհետև պառակտելու հետևանքով է, որ կարողանում են նաև իրենց իշխանությունը երկարաձգել: Մարդկանց իրար դեմ հանելը, ստելը, կեղծելը, խաբելը, տարբեր կեղծ մեղավորների վրա իրենց գործունեության հետևանքները բարդելն այս խմբակի բանաձևն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ հետևողականորեն քանդում են նաև պետության հիմքերը, պետական կառավարման համակարգը: «Օրինակ՝ նախարարություններ, պետական կառավարման մարմիններ այցելելու դեպքում յուրաքանչյուրը միանգամից կզգա անպատասխանատվության շունչը: Անպատասխանատվությունը, որը գալիս է այս քաղաքական խմբակի ամենագլխավորից, արդեն տարածվել է պետական կառավարման համակարգում:Սա ևս շատ վտանգավոր երևույթ է: Այսինքն, ինչ-որ որոշումներ են կայացնում՝ մտքում ունենալով այն համոզմունքը, որ ինչ էլ լինի, միևնույնն է, իրենք պատասխանատու չեն, նոր կեղծ մեղավորների են գտնելու, «փաստարկներն» անընդհատ մարդկանց ականջներին են հասցնելու, և իրենք խուսափելու են պատասխանատվությունից: Պետական կառավարման կարևորագույն և առաջնային սկզբունքներից մեկը համաչափ պատասխանատվությունն է այն իրավունքների ու լիազորությունների նկատմամբ, որոնցով օժտված է պետական կառավարման համակարգը: Այդ ամենը, սակայն, շատ բարդ է լինելու վերականգնել. այդ ինստիտուտները կայանում են տարիներով, տասնամյակներով, թեպետ դրանք հնարավոր է շատ կարճ ժամանակում կազմաքանդել, ինչն այս խմբակն արել ու անում է: Մյուս կարևոր հարցը պոպուլիզմն է, որը ներմուծեցին հանրային կյանք: Սկզբունքը հետևյալն է. իրենք սուտ են ասում, հետո այդ ստի վրա բռնվում են ու ավելի մեծ սուտ են ասում, որպեսզի ծածկեն նախորդը: Այդ փուչիկն անընդհատ փչվում է, ու երբ դա մի օր տրաքի, կարծում եմ, շատ մեծ հիասթափություն ենք ունենալու հանրության մեջ: Խոսքը հատկապես հասարակության այն հատվածի մասին է, որն անվերապահորեն ու միամտորեն իրենց հավատում է: Իրականում այդ մեծ սթրեսն իր անդառնալի հետևանքներն է թողնելու և արդեն իսկ թողնում է»,-շեշտեց Թ. Ավետիսյանը:

Հիշեցնելով ներկայիս իշխանության կողմից նախկինում տրված խոստումների մասին՝ նա նշեց. «Իրենք 2018-ից սկսած ամենատարբեր խոստումներով խաբեցին, քվեներ շահեցին կամ գողացան: Հետո, իշխանության գալով, իրականացրեցին ոչ միայն այդ խոստումներից տարբերվող գործողություններ, այլև շատ կարևոր հարցերում ճիշտ հակառակ հետևանքներն ունեցանք. իրենք երբեք չեն ասել, որ Արցախը հանձնելու են Ադրբեջանին, որ իրենք տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում: Չեն ասել, որ ամեն օր ՀՀ-ից սուվերեն տարածք կորցնելու իրական հնարավորություն կա: Չեն ասել նաև, որ բանակը չեն վերականգնելու, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անելու են, որ բանակի ողնաշարը վերջնականապես ջարդեն: Չեն ասել, որ հայ մարդն իրենց իշխանության գալուց հետո յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի վատ է ապրելու, քան նախորդ օրը: Չեն ասել, որ ազատ խոսքի նկատմամբ տեռոր են իրականացնելու: Երբ այդ ամենն ասեին, այսինքն՝ այն, ինչ հիմա են իրականացնում, վստահեցնում եմ՝ ոչ միայն մեծամասնություն չէին լինի ԱԺ-ում, այլ իրենք ընդհանրապես ԱԺ-ում չէին էլ լինի»:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև, որ իշխանությունը տարածում է այն թեզը, թե հայ մարդը կարող չէ, չի կարող իր ինքնիշխանությունը պաշտպանել, ինչը բացառապես բխում է մեր թշնամու շահերից. «Ընդդիմության խնդիրն է այս ամենը մանրամասն ու պարզ կերպով ներկայացնել հանրությանը: Վստահ եմ՝ եթե հանրության աչքերը բացվեն ու օբյեկտիվ գնահատեն իրողությունները, այս խմբակը մեկ վայրկյան անգամ չի կարող մնալ որպես ՀՀ իշխանություն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia