Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանի իշխանությունը միայն ահռելի կորուստներ ու վնասներ է հասցրել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մասնակցելով «ՀՀ 2021-ի բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումներին՝ օրերս Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի հետևից առաջ էր քաշում այն գաղափարը, որ ոչ միայն հասել են կառավարության ծրագրով նախատեսված նշաձողերին, այլև գերազանցել կատարողականը։ Նրա խոսքով, իրենց հաջողվել է ոչ միայն ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնել, քան կանխատեսվում էր մինչ այդ, այլև կարողացել են գերակատարել բյուջեի եկամուտների ապահովման մասը։ Կարճ ասած՝ Փաշինյանը փորձում էր իրեն հոգեհարազատ ոճով ի ցույց դնել, թե իրենք աննախադեպ, նմանը չունեցող արդյունքների են հասել։ Այն, որ սա հերթական մանիպուլ յացիան է, ակնհայտ կեղծ հայտարարությունն ու ծաղրը մեր հանրության նկատմամբ, պարզ է: Դրա մասին խոսել են նաև մասնագետները, թեպետ այդ ամենը հասկանալու համար մասնագետ լինել պետք չէ, բավարար է միայն ապրել Հայաստանում ու աստղաբաշխական եկամուտներ ունեցող քպական չլինել:

Սակայն այս ֆոնին ոչ պակաս էական է հասկանալ, թե ինչ ձախողումներ են ունեցել այս իշխանություններն ու ինչպիսի աննախադեպ վնաս են հասցրել Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին։ Նախ՝ ակնառու է, որ Արցախյան պատերազմում Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում կորցրեցինք մեր հայրենիքի մի զգալի մասը։ Նրա «թեթև ձեռքով» Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը, այսինքն՝ 9 շրջան, այդ թվում՝ Շուշին ու Հադրութը, որոնք նախկին ԼՂԻՄ կազմում են եղել։ Հայկական երկրորդ հանրապետությունն, ըստ էության, զրկվել է բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ կենսատարածքից ու անկլավային տեսք է ստացել՝ բոլոր կողմերից շրջապատված լինելով ադրբեջանական ուժերով։ Իսկ Հայաստանի հետ միակ կապը՝ Լաչինի միջանցքը, խոցելի վիճակում է, քանի որ դիտարկվում է Ադրբեջանի կողմից։

Եթե նախկինում Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, և այս հարցում մեր երկրի հետ հաշվի էին նստում, ապա Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում Հայաստանն անգամ ի վիճակի չէ ապահովել ՀՀ անվտանգությունը։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Եվ հակառակորդը ոչ միայն նահանջելու մտադրություն չունի, այլև շատ դեպքերում ժամանակ առ ժամանակ խորանում է ՀՀ տարածքում։ Փաշինյանի կառավարման օրոք է, որ ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, հայրենազրկված ու ունեզրկված մարդիկ։ Բացի դրանից, կորցրել ենք Ադրբեջանին հանձնված տարածքներում արցախահայության բնակավայրերը, մշակութային և պատմական արժեքները, որոնք այսօր պղծվում և ոչնչացվում են։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները նաև անվտանգային, ենթակառուցվածքային, տնտեսական և լոգիստիկ առումով մեծ նշանակություն ունեին, այդ թվում՝ անվտանգության գոտու, Հայաստանի հետ անխափան կապ ապահովելու, պարենամթերքի ու էլեկտրաէներգիայի, հանքային ռեսուրսների պաշարների բավարարման տեսանկյունից և այլն։

Եվ նույնիսկ առանց մասնագիտական հաշվարկներ էլ ակնհայտ է, թե ինչ աստղաբաշխական տնտեսական կորուստներ են կրել Հայաստանն ու Արցախը Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանավարման արդյունքում։ Դեռ մի բան էլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս արցախցիների երեսով տալ, թե «2021 թվականին Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է ՀՀ կառավարության միջոցներով», թե «Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը» և այլն: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են, առաջին հերթին հենց բարոյականության տեսակետից.... Այսպիսի հսկայական կորուստների ու վնասների ֆոնին կառավարության կողմից ներկայացվող նույնիսկ նկարված, նույնիսկ մանիպուլ յացիոն «ձեռքբերումներն» այնքան չնչին են, որ դրանց մասին բարձրաձայնելուն նույնիսկ դժվար է գնահատական տալ, առավել ևս, երբ խոսում են Արցախին աջակցելու ծրագրերի մասին այն ամենից հետո, ինչ նրանք արեցին Արցախի հետ:

Եվ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի: Փաստացի այս իշխանությունները ոչ թե ավելացրել են եղածին և նոր արժեքներ ստեղծել, այլ մեր ունեցածն էլ են քանդել, զիջել թշնամուն, ահռելի վնասներ տվել Հայաստանին ու Արցախին, աննախադեպ չափերով ավելացրել պետական պարտքը։ Իսկ ինչ նախաձեռնությամբ այս իշխանությունները հանդես են եկել, ապա դրանք միտված են եղել ոչ թե առաջընթաց ապահովելուն, այլ առաջընթացը խոչընդոտելուն և այդ գործընթացի համար նոր բարդություններ ստեղծելուն։ Ավելին, չորս տարվա մեջ ցանկացած բարեփոխում դարձել է չարեփոխում, դարձել է պարզապես գումարներ մսխելու միջոց՝ վերջնարդյունքում պարտադիր ձախողման ելքով:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia