Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այսօր դրված է իրական հայի տեսակի գոյության հարցը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհի խոշոր խաղացողներն իրենց շահերից բխող որոշակի ծրագրեր ունեն, և հենց այդ շահերից բխող գործընթացներ են սկսել մեր տարածաշրջանում՝ շարժվելով դեպի նախանշված նպատակ: Ու մենք, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, այսօր այնքան կազմակերպված չենք, որպեսզի կարողանանք դիմակայել այդ գլոբալ խաղացողների շահերին, ինչի հետևանքով իրենք հիմա հանդարտ իրենց ծրագիրն են իրականացնում, որի մեխանիզմները պարզ են:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով մեր երկրին առնչվող բանակցային գործընթացներին, դրանցից բխող մարտահրավերներին, նաև հասարակական ընկալումներին:

«Իրենք հաշվի են առել նաև մեր ժողովրդի իրական վիճակը, այն, թե որ չափով կարող ենք դիմակայել իրենց ծրագրերին: Եվ թե՛ 1015 տարի առաջ, թե՛ այսօր իրականացնում են քայլեր, որ այստեղ ոչ թե դիմադրողականություն, այլ հենց այս պահի վիճակը լինի: Երբ առկա իրողությունների նկատմամբ ժողովրդի ներկայիս արձագանքն են դիտարկում, ակամա համեմատում են 20-30 տարի առաջ ունեցած արձագանքների հետ ու տեսնում, որ կան փոփոխություններ՝ դեպի վատը: Ամբողջ հարցն այն է, որ այսօրվա ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ որևէ կապ չունի Արցախյան շարժման ժողովրդի հետ: Ինչո՞ւ, որովհետև գիտականորեն հիմնավորված փաստ է՝ եթե ժողովրդին 32 տարի բաց ես թողնում, չես կրթում, անհրաժեշտ գաղափարականություն չես տալիս, ինքն ինքնաբերաբարար այլասերվում է: Սա իմանալով՝ արտաքին դաշտից նպատակային կերպով խթանում էին այլասերումը: Եվ եթե այս ամենին գումարում ենք պարտության շոկը, որը մարդկանց ջարդում է, ստանում ենք այսօրվա իրավիճակը»,-ասաց մեր զրուցակիցը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ժողովուրդը հավաքական կերպար չէ:

«Այսինքն, ժողովուրդը չի հավաքվում ու որոշում՝ աջ, թե ձախ գնալ: Ինքն ունենում է էլիտա, որը խորհում, հասկանում է խնդիրները ու ինչ-ինչ եղանակներով ժողովրդին ուղղորդում է: Ցավոք, այդ էլիտան մենք չունենք: Եթե փոխաբերական իմաստով համեմատենք՝ ստացվում է, որ այսօր ունենք ինչոր հոտ, չկան շներ, չկա հովիվ, ոչինչ չկա, ամեն ինչ բաց է թողնվել, ու ով ասես՝ կարող է հոշոտել: Եթե ժողովրդի միջից ի հայտ գան էլիտայի ներկայացուցիչներ, որոնք, խորությամբ հասկանալով իրականությունը, վտանգները և ժողովրդի վիճակը, դիմակայելու որոշակի քայլեր մշակեն, մենք այս վիճակից դուրս կգանք: Եթե ի հայտ չգան՝ շատ տխուր ապագա է սպասվում մեզ: Հիմա առաջնահերթ հենց այս խնդիրն է դրված, որովհետև ստեղծված իրավիճակում ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի հարցն է դրված օրակարգում: Այսօր դրված է իրական հայի տեսակի գոյության հարցը՝ նա կմնա՞, թե՞ ոչ: Իսկ հայի՝ առանց այդ էլ քիչ այդ տեսակը եթե նվազի, ո՛չ Արցախ կկարողանա պահել, ո՛չ Հայաստան, ո՛չ էլ իրեն: Մեզ մոտ չեն լուծվում թե՛ ինքնապաշտպանական, թե՛ անվտանգային, թե՛ նաև դեմոգրաֆիկ հարցերը: Մենք ընկած ենք ու իրար ենք հոշոտում՝ ամեն մեկն ուզում է իր գոյությունը պահպանել: Խնդիրն այս դաշտում է, ու հենց այս խորությամբ մտածող մարդկանց անհրաժեշտություն կա մեր իրականության մեջ»,-հավելեց Արծրուն Պեպանյանը:

Հաշվի առնելով այսօրվա իշխանության քայլերն ու մի շարք այլ իրողություններ՝ քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ մենք պետություն, որպես այդպիսին, չունենք: «Մենք մեզ խաբել ենք, որ պետություն ունենք, որ կան պետական ինստիտուտներ, կառույցներ, որոնք իրենց գործառույթներն ունեն: Իրականում ոչ մի պետություն չկա, որովհետև պետականակիր ժողովուրդ չկա, իսկ պետականակիր ժողովուրդ չկա, որովհետև այս ամենը հասկացող էլիտա չկա, որն այդ ժողովրդին կձևավորեր: Սա պարզապես մի տարածք է, որտեղ ինչ-որ մեկը, որը ոստիկանության և մյուս ծառայությունների գլխին կանգնում է, և իրեն ենթարկվում են, ինչ ուզում, անում է՝ կախված իր ճաշակից, իր վախերից, իր անձից, իրավիճակից: Օրինակ՝ հենց ՀՀ առաջին իշխանությունների կառավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածել են, այնպես արել, որ ապրելու հնարավորություն չունենան ու հանկարծ չկարողանան որևէ քաղաքական հայտ ներկայացնել: Կարևոր հանգամանք է հատկապես այն, թե իշխանությունները որքանով են վախենում իշխանափոխությունից: Մեր նախկին բոլոր նախագահներն այսօր ազատ ապրում են, ցույցեր են անում, կարծիքներ հայտնում: Իհարկե, իրենք էլ են իշխանափոխության և դրա հետևանքների մասին վախեր ունեցել, բայց հիմա այլ իրավիճակ է: Այսօրվա իշխանության վարքից երևում է, թե որքանով են վախենում: Ակնհայտ է, որ շատ են վախենում, ու պատճառը պարզ է: Սա է մեր իրականությունը: Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես կարելի է շատ արագ այս ամենի դեմն առնել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպված ժողովուրդ չկա»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հիշելով ավելի վաղ՝ դեռ 2019ին արված վերլուծությունը:

«Դեռ 2019-ի օգոստոսի վերջին, երբ ժողովուրդը դեռ խանդավառ էր, ասել էի՝ եթե գործադիրի ղեկավարը մի օր որոշի, որ Երևանի ժողովրդին հարկավոր է լցնել Երևանյան լիճը, այդպես էլ կլինի: Ասել էի՝ 10 հազար հոգի կգտնվեն, որ կասեն՝ «մեր սուրբն է ասել», «դա մեր փրկությունն է», ու կգան, կլցվեն: Ասել էի՝ մնացածին էլ ոստիկանները զոռով կքշեն՝ առանց մտածելու, որ ժողովրդի մեջ նաև իրենք են: Դեռ այն ժամանակ էի ասել, որ ոչ մի պետական ինստիտուտ չի ասի՝ պարո՛ն վարչապետ, ի՞նչ ես անում: Իրականում սա աղետ է, որն այսօր շատերի համար ավելի ցայտուն է: Ժողովրդի մի մասը կհայհոյի, մի մասը կծափահարի, բայց այսպես պետություն չի կարող լինել: Տեսակն է պետք փոխել, ինքնակազմակերպման հիմքեր ստեղծել: Թեպետ նախկինում նշվածն ըմբռնող չկար, բայց հիմա մի քանի հոգի սկսել են հասկանալ, որ խնդիր կա»,եզրափակեց Արծրուն Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal