Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հանրությանը նախապատրաստում են ցավագին ու զգալի զիջումների՝ օդում կախելով պատերազմի վտանգը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Արցախյան խնդրի և հայթուրքական հարաբերությունների ձևավորման շուրջ առկա գործընթացները բավականին սուր աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնի վրա են: Աշխարհաքաղաքական բավականին թեժ հակամարտության այդ ֆոնը նաև իր խաղի կանոններն է թելադրում:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Հիմա Ռուսաստանը և հավաքական Արևմուտքը՝ ի դեմս բրյուսել յան ֆորմատի, մրցակցում են իրար հետ: Քննարկվող հարցերի նախապատվությունները, սակայն, Ռուսաստանի և Արևմուտքի դեպքում տարբեր են: Ռուսաստանն առանձնապես դեմ չէ, որ նաև բրյուսել յան ֆորմատում հարցերը քննարկվեն, բայց մի պայմանով, այն է՝ հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա այն նույն տրամաբանության մեջ, որի հիմքում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, դրանից հետո ՌԴ-ի մասնակցությամբ ստորագրված մյուս եռակողմ փաստաթղթերն ու համաձայնությունները: Ռուսաստանը դեմ չէ բրյուսել յան ֆորմատում քննարկմանը, եթե շարունակում են ընդունել ՌԴ-ի՝ գլխավոր միջնորդի դերակատարությունը: Բայց ամենակարևոր տարբերությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև այն է, որ ՌԴ-ն ասում է՝ ցանկացած պայմանավորվածություն կարող եք ձեռք բերել, ընդհուպ մինչև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախապատրաստում, բացի Արցախի կարգավիճակի հստակեցումից, որի վրա պնդումներ է անում կոլեկտիվ Արևմուտքը: Կոլեկտիվ Արևմուտքը, ըստ էության, շտապեցնում է, որպեսզի համապարփակ ձևով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում լինի, ընդհուպ մինչև «խաղաղության պայմանագիր» ու հստակեցումներ Արցախի կարգավիճակի շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արևմուտքը խոսում են «խաղաղության պայմանագրի» շուտափույթ լուծման մասին, դա ենթադրում է, որ Ադրբեջանը դնում է նաև հետևյալ պայմանը. «Այն է՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի կազմում գոյություն ունեցող միավոր: Սա ընդգրկված է նաև Հայաստանին ներկայացված 5 սզբունքների մեջ, որին ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել: Մեծ հաշվով, Ռուսաստանը դեմ է, որ արագացվի Արցախի կարգավիճակի հստակեցման գործընթացը, քանի որ հասկանում է՝ երբ թե՛ հայադրբեջանական, թե՛ Արցախի կարգավիճակի շուրջ բոլոր հարցերը լուծված լինեն, այդ ժամանակ Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում զգալիորեն նվազելու է, ինչն արտացոլվելու է Արցախից խաղաղապահ ուժերի հեռացմամբ: Արևմուտքը, փորձելով այդ բոլոր հարցերը շուտափույթ լուծել, փորձում է արագացնել ռուսների ազդեցության նվազեցման գործընթացը և նրա փոխարինումը Թուրքիայով»:

Քաղտեխնոլոգի խոսքով, վերոնշյալն է այն քաղաքականությունը, որով առաջնորդվում են: «Իսկ մնացածը՝ սահմանային կրակոցները, Նիկոլ Փաշինյանի կամ Ալիևի այս կամ այն սրությամբ արված հայտարարություններն ընդամենը այս քաղաքական գործընթացը կյանքի կոչելու գործիքակազմ են: Այսինքն, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կրակելու է սահմաններում, սրելու է իրավիճակը, որպեսզի հնարավոր պատերազմի շանտաժը միշտ օդում կախված լինի: Առավել ևս, որ այդ «պասը» բավականին ակտիվ վերցնում է նաև ՀՀ իշխանությունը. անընդհատ թմբկահարելով հնարավոր պատերազմի մասին՝ փորձում են հանրությանը հրամցնել այն գաղափարը, որ եթե մենք զիջումների չենք համաձայնում, ապա այլընտրանքը պատերազմն է:

Փորձում են նաև տպավորություն ստեղծել, թե Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, ու նոր զոհեր են լինելու: Այսինքն, հանրությանը նախապատրաստում են ցավագին ու զգալի զիջումների՝ օդում կախելով պատերազմի վտանգը: Այս ամենը տեղավորվում է վերոնշյալ գործիքակազմի մեջ և պետք է սպասարկի այն նպատակները, որոնք ուրվագծված են բանակցային այսօրվա իրողություններում ու վերոնշյալ գործընթացներում»,-շեշտեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է նշվածից բխող վտանգներին, նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, եթե գնում ես «խաղաղության պայմանագիր» ստորագրելու այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ ասում է, թե ինչ է դրա տակ հասկանում, այսինքն, որ Հայաստանն Արցախը պետք է ճանաչի որպես Ադրբեջանի անքակտելի մաս, պարզ է, որ սա այսօր ամենագլխավոր վտանգն է:

Բայց, հաշվի առնելով, որ Ռուսաստանին, կարծես թե, ձեռք չի տալիս Արցախի հարցի լուծման շուրջ այն շտապողականությունը, որը ցուցաբերում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, պարզ է դառնում, որ, բարեբախտաբար, կարծես, Արցախի կարգավիճակի հստակեցման շուրջ ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ իշխանությունից: Կարծում եմ, ելնելով այս կամ այն կողմերի շահագրգռվածություններից՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցը որոշ ժամանակով սառեցնելու շանս կա»:

Անդրադառնալով ներքաղաքական հնարավոր զարգացումներին ու այս տարի ևս «թեժ աշնան» մասին խոսակցություններին՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Ընդհանրապես կարծում եմ, որ քաղաքականությունը սեզոնայնություն չի ենթադրում: «Թեժ աշուն», «շոգ ամառ», «ցուրտ ձմեռ» տերմիններն ընդհանրապես դուրս են քաղաքական տրամաբանությունից, որովհետև, եթե այդպես լիներ, ապա Արցախյան շարժումը պետք է սկսվեր ոչ թե ձմռանը, այլ գարնանը: Իրականում իրավիճակը, եղած հնարավորություններն ու ռեսուրսներն են թելադրում՝ երբ սկսել: «Թեժ աշուն», «շոգ ամառ», «ցուրտ ձմեռ» տերմինները քաղաքական գործընթացների շուրջ զուտ որոշակի կլիշեներ են: Ես չէի ասի, որ սպասվում է թեժ աշուն կամ թեժ ձմեռ: Գործընթաց է, որը ակտիվանում, նվազում կամ ընդհանրապես վերաձևավորվում է՝ կախված հնարավորություններից ու ռեսուրսներից, նաև արտաքին քաղաքական իմպուլսներից: Տարբերակներից մեկն էլ այն է, որ եթե առկա քաղաքական ուժերը չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրները լուծել, նոր ուժեր են գալիս հարթակ»:

Անդրադառնալով այսօր առկա հնարավորություններին՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Ընդդիմությունը ցույց տվեց, որ այսօր որոշակի փողոցային ռեսուրսներ ունի, որոնք միավորվում են ազգային և անվտանգային, Արցախյան թեմատիկայի շուրջ: Այդ ռեսուրսը շատ է, թե քիչ, կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրվում: Ամեն դեպքում, արձանագրվեց, որ ընդամենը այդքան քանակ կա փողոցում: Որպեսզի փողոցում այլ քանակ ունենաս, մանավանդ, երբ հույսդ դնում ես փողոցի վրա, ուրեմն պետք է կարողանաս ազգային, Արցախին առնչվող հարցերով չհետաքրքրվող զանգվածին հասկանալի ու հետաքրքրող թեմաներով հանդես գալ: Տարբեր խավերին տարբեր թեմաներ են հետաքրքրում, դրա համար քաղաքական ուժերը պետք է ձեռքը պուլսի վրա պահեն՝ հասկանալու, թե ընդհանրապես ի՞նչ է հետաքրքրում հանրությանը: Յուրաքանչյուր թեմայի շուրջ հնարավոր է տասնյակ հազարավոր մարդկանց միավորել:

Ընդդիմությունը, կարծում եմ, իր այդ ռեսուրսը չի օգտագործում, եթե կարողանա՝ ավելի ընդլայնված զանգվածներ կունենա փողոցում: Բացի այդ, նաև պետք է հասկանա, թե ինչ է հետո լինելու, երբ մարդիկ, օրինակ՝ 10 հազարի փոխարեն արդեն 100 հազար լինեն: Ընդհանուր վարչապետի թեկնածու ունենալը ևս լավ թեմա է, բայց, կարծում եմ, իսկական լիդերը բնական գործընթացում է իհայտ գալիս»:

Անդրադառնալով ռուսական դաշտի՝ քաղաքական ու ոչ քաղաքական ֆիգուրների հնարավոր ու արդեն իրողություն դարձած ակտիվացմանը Հայաստանում՝ քաղտեխնոլոգը նշեց. «Կարծում եմ՝ այս ամենը պատահական չէ: Ըստ իս, արտաքին աշխարհում ձևավորվել է այն կարծիքը, որ այս իշխանության՝ պատերազմից հետո ունեցած արտաքին քաղաքական միսիան ավարտին է մոտենում, որովհետև թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն իրենց բավարարված չեն զգում: Իրենք հասկանում են, որ այսօրվա հայաստանյան իշխանությունը փորձում է մանևրել երկու բևեռների միջև՝ խոստանալով երկուսի ուզածն էլ բավարարել: Բայց քանի որ գոյություն ունեն իրար բացառող պահանջներ, հնարավոր չէ բավարարել մեկին՝ առանց վնասելու մյուսի շահերը: Հաշվի առնելով, որ այս դեպքում որևէ կողմ բավարարված չէ, ապա եթե Հայաստանի ներսում այնպիսի ընդդիմադիր քաղաքական ռեսուրս, ուժ երևա, որը կարող է փոխարինել այսօրվա իշխանություններին, առանձնապես որևէ մեկը դեմ չի լինելու: 2020-ի պատերազմից հետո Փաշինյանի շուրջ կոնսենսուս կար, բայց այն առանձնապես այլևս կա՛մ չկա, կա՛մ շատ թույլ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package