Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Սկսվել է 44-օրյա պատերազմը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Զբոսաշրջության համաշխարհային օր, Ծովի համաշխարհային օր, Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր, Բելգիա՝ Ֆրանկախոս հասարակության օր, Ռուսաստան՝ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների օր, Ուկրաինա՝ Զբոսաշրջության օր, Մոնղոլիա՝ Հեռուստատեսության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1829– Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը:

1914– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1950 – ծնվել է նկարիչ Հենրի Գարուկյանը, որը կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

1976 – վախճանվել է հայ խորհրդային մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արտավազդ Մխիթարյանը, որի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։

2004– Երևանի խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը:

2005– վախճանվել է հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Իսրայել յանը:

2006-Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք:

2008- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել նորակառույց Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռմկրտարանի օծման արարողությունը:

2020-ադրբեջանական բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա հյուսիսային և հարավային ուղղություններով զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու մասսիվ օգտագործմամբ: Սկսվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

ԱՇԽԱՐՀ

489 –օստգոթերի՝ Իտալիայի նվաճման արշավանքի ժամանակ Վերոնա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի ժամանակ Թեոդրիխ Մեծի ղեկավարած օստգոթական բանակը հաղթել է Իտալիայի թագավոր Օդոակրի գլխավորած բանակին:

1130 -Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվել են՝ ստեղծելով Սիցիլիական թագավորություն:

1480 -Իսպանիայի կառավարիչներ Իզաբելլա Կաստիլսկայան և Ֆերդինանդ Արագոնցին Հռոմի պապ Սիքստ 4-րդի թույլտվությամբ ստեղծել են Իսպանական ինկվիզիցիան:

1590 –Հռոմի պապ Ուրբան 7-րդը վախճանվել է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:

1672 -Աֆրիկյան թագավորական ընկերությունը (Անգլիա) ստացել է Աֆրիկայի ստրուկների վաճառքի մոնոպոլ իրավունք:

1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դարձել է ԱՄՆ-ի մայրաքաղաք:

1818- ծնվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն:

1821 - Մեքսիկան ձեռք է բերել անկախություն Իսպանիայից:

1821 - Ժան Ֆրանսուա Շամպոլ յոնը հայտարարել է, որ վերծանել է Ռոզետյան քարը:

1863 -Սանկտ Պետերբուրգում բացվել է Ռուսաստանում առաջին մանկապարտեզը:

1891 – վախճանվել է ռուս գրող Իվան Գոնչարովը:

1905– գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվել է Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվել է նշանավոր E=mc2 բանաձևը:

1913– ծնվել է աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը՝ ամերիկացի հոգեբան Ալբերթ Էլլիսը:

1917 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան:

1931 – ծնվել է ավստրիացի երգիչ, դերասան Ֆրեդի Քուինը:

1937 -Ալբիոն քաղաքում (Նյու Յորք նահանգ) բացվել է Սանտա Կլաուսների ուսուցման առաջին դպրոցը:

1940 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան ստորագրել են Եռյակ դաշինքի պայմանագիրը:

1941 -Սիրիան հայտարարվել է անկախ պետություն:

1959 - Հոնսյու կղզում տեղի ունեցած թայֆունի զոհ է դարձել 5000 մարդ:

1984– ծնվել է կանադացի հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը:

1998- ստեղծվել է «Գուգլ» որոնողական կայքը:

1990– ԽՍՀՄ-ը մտել է Ինտերպոլի մեջ:

1991 -ԽՍՀՄ Կոմերիտմիության 22-րդ արտահերթ համագումարը որոշել է դադարեցնել կազմակերպության գործունեությունը:

1993 -վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար, որի արդյունքում քաղաքը անցել է աբխազների ձեռքը:

1996 -գրավելով Քաբուլը՝ թալիբները կախել են Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամեդ Նաջիբուլլային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia