Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին շարունակում է ռազմական հանցագործությունների դիմել: Վերջին ապացույցը հայ գերիների գնդակահարությունն էր, որի տեսանյութն Ադրբեջանը տարածել էր սոցիալական հարթակներում: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից նաև կանանց խոշտանգման, դիերի պղծման մասին փաստող բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեպետ միջազգային հարթությունում մեր մի շարք փաստաբաններ ահռելի աշխատանքներ են տանում, բայց մեզ համար առարկայական արձագանքներ դեռ չկան:

«Հայաստանի մի շարք հարգարժան իրավաբաններ 44-օրյա պատերազմից սկսած միջազգային իրավունքի տիրույթում հնարավորինս լայնածավալ աշխատանքներ են կատարում: Արդարադատության միջազգային դատարանում, նաև ՄԻԵԴ-ում գործեր կան հարուցված: Ահռելի քանակով փաստեր ունենք, որոնցով ապացուցվում է հանգամանքը, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերը: Դրանք առնչվում են պատերազմական հանցագործություններին, ռազմագերիների պահման գործընթացին, պատերազմի ընթացքում զինվորների կյանքին և առողջությանը, խոշտանգումներին և համանուն մի շարք կոնվենցիաների հիմնարար դրույթներին: Ցավալիորեն, սակայն, պետք է արձանագրենք, որ համալիր փաթեթներում ՀՀ-ն դեռևս շոշափելի արդյունք չի ստացել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Նրա խոսքով, հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը այդ ամբողջ շարքում հերթականն է. «Այդ տեսանյութի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պետք է ընթացակարգեր ձեռնարկի թե՛ ՄԻԵԴ, թե՛ Արդարադատության միջազգային դատարան դիմելու կամ այն արդեն իսկ առկա գործերին կցելու տեսանկյունից: Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ՀՀ-ի ու հայ ազգի տեսանկյունից մեր՝ մասնագետներիս համար միջազգային իրավունքը պրակտիկայում կորցնում է իր արդիականությունը: Մենք ականատես չենք լինում այն լուծումներին, որոնք պետք է լինեին: Կարելի է ասել, որ իրավունքի դաշտում ավելի մեծ նշանակություն է ունենում քաղաքական ենթատեքստը: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը հերթական ողբերգությունն էր մեզ համար»:

Անդրադառնալով երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, ըստ որի, խախտվել է 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Գ. Մելոյանը նշեց. «Սա ևս մեկ հանգամանք ու հիմնավոր փաստ է առ այն, որ գործող ուժի հետ պայմանավորվածությունները չեն պահվում, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն ծայրահեղ խոցելի վիճակում է, որովհետև անգամ միջնորդ պետության հեղինակավոր միջամտության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն է կոպտորեն խախտվում: Արհամարհական ձևով ու ծաղրանքի ենթարկելով մեր կողմին՝ պայմանավորվածություն է խախտվում, իսկ մենք ամեն անգամ բավականին թանկ գին ենք վճարում: Մեզ համար այս ամենը մարդկային կյանքեր, տարածքներ է արժենում: Ընդհանուր առմամբ, մեզ համար բարենպաստ կամ հնչեղ ելքով որևէ արդյունքի դեռևս ականատես չենք եղել»:

Գոհար Մելոյանը իրավիճակը թե՛ հայ ազգի, թե՛ մեր պետության համար անարդարացի է որակում, միևնույն ժամանակ շեշտում այն բանաձևի մասին, որով, իր կարծիքով, պետք է առաջնորդվել: «Կյանքն ու պրակտիկ փորձը ցույց տվեցին, որ ուժն է ծնում իրավունք: Մինչև այս իշխանության գալը, թեկուզ Ադրբեջանի համեմատ ունեցած նվազ ռեսուրսներով, նախկին իշխանություններն իրենց փորձառության, հմուտ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ մի շարք հաջողություններ են գրանցել: Իսկ հիմա անհամեմատ վատթար վիճակում ենք հայտնվել:«Ուժն է ծնում իրավունք» բանաձը, ամեն դեպքում, գործում է: Մենք բոլոր իրավիճակներում առաջին հերթին մեզ վրա պետք է հույսը դնենք: Նախ՝ պետք է մեր բանակի մարտունակության վրա մեծագույն ներդրում անենք ու աշխատանք տանենք այդ ուղղությամբ: Նաև պետք է փորձենք այդ իրավիճակի համատեքստում դիվանագիտական ու բանակցային գործընթաց մեկնարկել, որովհետև այսպիսի նվաստացուցիչ, անհավասար ու վատթար պայմաններում անընդհատ պայմանավորվածություններ են խախտվելու»,-ասաց նա՝ նշված համատեքստում անդրադառնալով երեկ իշխանական մամուլում հրապարակված հոդվածին:

«Երեկ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ չակերտավոր «Հավաստի աղբյուրի» կողմից մի հոդված հրապարակվեց՝ ուղղված երեք նախագահներին ու Վեհափառ հորը: Իրականում նրանց համար որևէ կերպ գաղտնիք չեն Ադրբեջանի պահանջները, որոնք մշտապես են եղել: Հարցն այն է, որ Ադրբեջանը այդ պահանջները բարձրաձայնելու համար երբևէ այսքան մեծ հիմքեր չի ունեցել, օրինակ՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում: Հիմա ողբերգական վիճակ է այն առումով, որ կարողանում են բարձրաձայնել, նկրտումներ ունենալ ՀՀ ինքնավար տարածքի, տարածքային ամբողջականության նկատմամբ: Մեր խնդիրն առաջին հերթին ինքնակազմակերպվելն է, հույսը մեզ վրա դնելը: Հետո, երբ արդեն կլինի տեխնոկրատ կառավարում, երբ կլինեն պրոֆեսիոնալ, ազգանվեր կառավարիչներ, այդ ժամանակ հնարավորություն կունենանք աշխատեցնել նաև միջազգային իրավունքը: Իսկ այս օրերին միջազգային իրավունքը համենայն դեպս ՀՀ շահերի համատեքստում կաղում է»,-հավելեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal