Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տպավորություն է, թե իրենք էլ չեն հավատում իրենց գրած օրենքներին»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարբերաբար հանրային քննարկման տիրույթում են հայտնվում տարաբնույթ օրինագծեր, որոնք ժամանակի ընթացքում ամրագրվում են օրենսդրության մեջ: Սակայն փաստ է նաև այն, որ դրանցից շատերն այդպես էլ կյանքի չեն կոչվում: Օրինակ՝ ցելոֆանե տոպրակների դեմ մի իսկական պայքար սկսվեց, սակայն դրանք մնացել են շրջանառության մեջ, առաջին ամենակարևոր գործառույթն իրականություն չդարձավ՝ շարունակում ենք նույն ծավալի տոպրակ օգտագործել, իհարկե, մեզ համոզում են, որ փոխվել է դրանց հաստությունը, պակաս վտանգավոր են և այլն:

Հիմա խոսվում է ակցիաների և զեղչերի համակարգի հսկողության, աղբը չնախատեսված վայրում նետելու համար ավելի մեծ տուգանք սահմանելու մասին, սակայն ունենք բազմաթիվ օրինակներ, երբ կարևոր օրենսդրական փոփոխությունները տեսանելի չեն մեր իրականության մեջ: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ երբ գրվում է օրենքը, պետք է հստակ ձևակերպվի, թե որ կառույցին այն պետք է հասցեագրվի, որ կառույցն ունի համապատասխան լծակներ, մասնագետներ և կարող է իրականացնել վերահսկողություն:

«Այսպես ձևակերպենք՝ պետք է կոնկրետ կառույցին համապատասխան կոստյում կարել: Աղբը նախատեսված վայրում թափելու, ցելոֆանների և մյուս հարցերի դեպքում վերահսկողությունը տրված է ՏԻՄ-երին, որակի հետ կապված խնդիրների դեպքում՝ Շուկայի վերահսկողութան տեսչական մարմնին, իսկ գնային մրցակցության խախտումներին պետք է հետևի Մրցակցության պետական հանձնաժողովը: Այսինքն՝ գործառույթները հստակ բաժանված են: Ինչպիսի՞ պատկեր ունենք:

Չենք տեսնում շրջայցեր, չունենք հստակ պատկեր, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչ ստուգումներ են իրականացրել և ինչ խնդիրներ են բացահայտել: Գուցե այդ ստուգումների արդյունքում առաջ են եկել հարցեր, և օրենքը լրամշակման կարիք ունի, որով կընդլայնվեն համապատասխան կառույցների վերահսկողական (և ոչ միայն) գործառույթները: Ի դեպ, նույն կառույցները հաճախ են դժգոհում, թե իրենց գործառույթները սահմանափակ են, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն դիմում օրենքում լրամշակումներ անելու առաջարկով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ օրենքը գրվում է, մեկ շաբաթ ոգևորություն է տիրում, հսկողություն ու շրջայցեր են իրականացնում, հետո ոգևորության ալիքը մարում է: «Տպավորություն է, թե իրենք էլ չեն հավատում իրենց գրած օրենքին, չեն հավատում, որ այն լիարժեքորեն կարող է կյանքի կոչվել: Բայց եթե իրենք արդեն նման տրամադրվածություն ունեն, դրան զուգահեռ կադրեր ու ռեսուրսներ չունեն, ինչպես հենց իրենք են պնդում, ապա ինչպե՞ս են օրենքները կյանքի կոչելու:

Երբ գրում ես օրենք և նաև քաղաքացուց պահանջում, որ հետևի դրան, ապա պետք է ստեղծես բոլոր պայմանները: Օրինակ՝ ասում ես աղբը համապատասխան վայրում չթափելու դեպքում տուգանելու եմ քեզ, դրանից առաջ պետք է սահմանված կարգով աղբամաններ տեղադրես: Ասում ես՝ ցելոֆանից տոպրակների շրջանառությունը պետք է նվազեցնել՝ առաջին հերթին նկատի ունենալով բնապահպանական հարցերը, ուրեմն պետք է նույն տնտեսվարողները ցելոֆանի փոխարեն կտորե կամ թղթե տոպրակներ առաջարկեն իրենց հաճախորդներին և այսպես շարունակ: Միայն այս պարագայում օրենքները կյանքի կկոչվեն: Միայն վարչական ակտ սահմանելով՝ խնդիրներին լուծումներ չեն տրվելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ի վերջո, տարբեր հարցերի շուրջ մշակույթ ձևավորելու խնդիր ունենք: «Օրենքը մտավ ուժի մեջ, հրահանգ է իջեցվում համապատասխան կառույցին, որը պետք է այն կյանքի կոչի: Հետո արդեն այդ կառույցը սկսում է համագործակցությունը տնտեսվարող սուբյեկտի, նա էլ իր հերթին քաղաքացու հետ: Օրինակ՝ տնտեսվարողին ասում են մեծամասամբ հրաժարվում ես ցելոֆանե տոպրակներից, առաջարկում թղթե տոպրակներ: Նախազգուշացնում, գուցե նաև տուգանում տարածքի աղտոտման համար:

Մեկ խոսքով ասած՝ պետք է նախադեպեր ստեղծվեն, մեկը տուգանվի, մյուսին նախազգուշացում արվի, մարդիկ տեսնեն, որ օրենքը ոչ միայն գրվեց, այլ նաև գործում է, կա խիստ վերահսկողություն, այդ ժամանակ ավելի զգոն կլինեն, ինչու ոչ, կվախենան, որ կարող են տուգանվել: Մեկը տեսնում է, որ հարևանն աղբը լցրեց գետը, ու նրան ոչինչ ասող չեղավ, նույնն էլ ինքը կարող է անել: Տուգանքը, նախազգուշացումը կարող է սթափեցնող գործոն լինել, իհարկե, քիչ-քիչ նաև հասարակության մտածելակերպը պետք է փոխել տարբեր հարցերում: Սրանք բոլորը փոխկապակցված հարցեր են»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia