Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նշաձողը զրոյացվում է. ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախին առնչվող որևէ հարցի քննարկումից»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունը շարունակում է անտեսել Արցախի ինքնորոշման իրավունքը և արդեն բանակցային գործընթացում, միջազգային հարթակներում է խոսում միայն «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման մասին»՝ շեշտելով նաև բացառապես Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման հնարավորության մասին: Այս մոտեցումն ամրագրվեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը, թեպետ ավելի վաղ այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ մոտեցմանը, «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը մատնանշել է հնարավոր վտանգների մասին:

«Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունն այս հարցում ևս կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը և հրաժարվում է Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուց, Արցախի ինքնորոշման համար պայքարելուց: Եթե սկզբում դա տեղի ունեցավ, այսպես ասած, «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» ճանապարհով և Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի համար պայքարելու փոխարեն սկսեցին պայքարել Արցախի հայության իրավունքների և անվտանգության համար, ապա այսօր, ըստ էության, այդ նշաձողն ընդհանրապես զրոյացվում է: Հայաստանի իշխանությունն, ընդհանուր առմամբ, ձեռքերը լվանում է Արցախի հետ առնչվող որևէ հարցի քննարկումից, կարգավորումից, առհասարակ փորձում է Արցախի ճակատագրի հետ կապված հարցերի կարգավորման համար այլևս իրեն պատասխանատու չդիտել: Եվ լուծումն իբրև տեսնում է նրա մեջ, որ Արցախն ինքնուրույն պետք է Ադրբեջանի հետ բանակցություններ վարի և իր ճակատագրին վերաբերող հարցերը քննարկի»,-ընդգծեց Աննա Կարապետյանը:

Նշված համատեքստում մեր զրուցակիցը զուգահեռ մատնանշեց թշնամու դիրքորոշումը. «Մինչդեռ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը 2020-ից հետո որդեգրել է մի ձեռագիր, ըստ որի, «Արցախ, Արցախյան հիմնախնդիր այլևս չկա, իսկ Արցախի կարգավիճակի մասին խոսել ընդհանրապես պետք չէ»: Այսինքն, Ադրբեջանն Արցախը փորձում է ներկայացնել որպես իր մաս: Հետևաբար, այս բանակցություններին չի վերաբերվելու որպես բանակցություններ, չի դիտարկելու հավասարը հավասարին լիարժեք քննարկումների համատեքստում: Ադրբեջանը փորձելու է Արցախի հետ հարաբերվել որպես իր մի մաս, ինչպես ցանկացած կենտրոնական իշխանություն հարաբերվում է իր մարզերի կամ նահանգների հետ: Ու սրանով աստիճանաբար մարսվելու է այն մոտեցումը, ըստ որի, Արցախին առնչվող որևէ հարց այլևս թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության լիազորությունների շրջանակներում չէ, այն Ադրբեջանի ներքին հարցն է»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ մոտեցումներից բխող վտանգներին, Աննա Կարապետյանը շեշտեց. «Վտանգները շատ-շատ մեծ են. խոսքն Արցախի կորստի, Արցախի հայաթափման վտանգների մասին է, որովհետև առողջ բանականություն ունեցող որևէ մարդ, հաշվի առնելով վայրենի Ադրբեջանի բնույթը, չի կարող բնակվել այդ պայմաններում:Հայ գերիների հետ կապված վերջին տեսանյութը դրա վառ օրինակներից մեկն էր: Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրեն Արցախն առանց հայերի է պետք, Արցախը որպես տարածք է պետք: Հետևաբար, եթե այս քաղաքականությունն իսկապես կյանքի կոչվի, շատ շուտով Արցախն ընդհանրապես կհայաթափվի»:

Անդրադառնալով նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներին, սադրանքներին, ագրեսիային, ներխուժումներին՝ նա նկատեց. «Այս մոտեցումն Ադրբեջանի դեպքում նոր չէ: Բաքվից պարբերաբար հնչել են տարածքային հավակնություններ Հայաստանի,մասնավորապես Սյունիքի, նույնիսկ Երևանի նկատմամբ: Այս պահին շատ ակնհայտ են հատկապես Սյունիքի նկատմամբ ունեցած Ադրբեջանի հավակնությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ: Նշվածի նպատակը նույնպես հասնելն է այնպիսի իրավիճակի, որ Սյունիքն աստիճանաբար հայաթափվի: Ընդհանուր առմամբ, քանի դեռ Հայաստանն ունի իշխանություն, որն անընդհատ բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, այս հավակնությունները, ախորժակը գնալով ավելի ու ավելի են մեծանալու: Եվ, ի վերջո, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են իրենց վաղեմի երազանքին հասնելու խնդիր դնել, այն է՝ տարածաշրջանում ազատվել հայկական «սեպից»»:

Ինչ վերաբերում է անգամ այս պայմաններում խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվող քննարկումներին, Աննա Կարապետյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել է, որ ինքը յուրաքանչյուր իրավիճակում և ամեն գնով դեպի խաղաղության օրակարգ է գնում: Եվ, իսկապես, համոզվում ենք, որ այդ հարցում իրենց ոչինչ չի կանգնեցնում: Ժնևի հանդիպումից ժամեր առաջ տարածվեց հայ գերիների գնդակահարության տեսանյութը, բայց նույնիսկ այդ իրողությունը չկանգնեցրեց արտգործնախարարին այդ հանդիպմանը մասնակցել, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին քննարկումներ անցկացնել: Այս իրավիճակում ընդհանրապես խոսել այն մասին, որ Հայաստանի իշխանությունը Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերն է պաշտպանում, կարծում եմ, արդեն անգամ տեղին չէ»:

Մյուս կողմից՝ մեր զրուցակիցը չի բացառում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականությունը, ինչի ժամկետների վերաբերյալ հրապարակումներ կան. «Կա հավանականություն, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի, սակայն այլ հարց է, թե այդ պայմանագիրը տարածաշրջանում խաղաղությո՞ւն, թե՞ նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ կբերի և, ընդհանրապես, Հայաստանի գոյության համար սպառնալիքներ կառաջացնի»: Աննա Կարապետյանի խոսքով, Ադրբեջանի պահանջները դեռ վաղուց էին պարզ, և այնպես չէ, որ դրանց վերաբերյալ արտահոսքը նոր հարցեր առաջացրեց:

«Պատերազմի ավարտի պահից սկսած փորձագիտական հանրույթը բազմիցս արձանագրել է՝ որքան Հայաստանի իշխանությունը զիջումների է գնում, այնքան Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում: Սա բնական է, երբ դիմացի կողմը պատրաստ է զիջել ամեն ինչ, մյուս կողմը բոլոր երազանքներին հասնելու համար օգտագործում է պատմական շանսը: Այսինքն, այն, ինչն անում է Ալիևը Էրդողանի հետ: Ի սկզբանե առկա էին այն հինգ սկզբունքները, որոնք Ադրբեջանն առաջադրել էր և ակնկալում էր, որ խաղաղության պայմանագիրը դրանց վրա պետք է կառուցվի: Հետո աստիճանաբար մենք տեսանք, որ Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. ըստ էության, Փաշինյանին պատկանող թերթում հրապարակված կետերը ցույց են տալիս, թե այս փուլում Ադրբեջանի ախորժակը ինչքան է մեծացել: Եթե այս քաղաքականությունը շարունակվի, պետք է հասկանալ, որ սա առավելագույնը չէ, ինչն ակնկալելու է Ադրբեջանը: Այս ախորժակն ավելի կարող է մեծանալ, ու նոր պահանջներ կարող են առաջադրվել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Խոսելով վերջին շրջանում Արևմուտքի ակնհայտ ակտիվացումների, միևնույն ժամանակ ՀՀ-ից Ռուսաստանին ուղղված ազդակների մասին՝ նա ընդգծեց. «Մենք մեր տարածաշրջանում, մեզ առնչվող հարցերում Արևմուտք-Ռուսաստան սրացման աննախադեպ դրսևորմանն ենք ականատես լինում: Այսօր Արևմուտքը փորձում է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունից, Հայաստանի իշխանությունների տրամադրվածությունից և հասնել նրան, որ տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղվի: Նշվածով է պայմանավորված նաև խաղաղության պայմանագրի այն օրակարգը, որը թելադրվում է Արևմուտքի կողմից, դրանով է բացատրվում նաև Արևմուտքի ներկայիս միջնորդական ակտիվությունը: Առնվազն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ու ԱԳՆ-ի վարած քաղաքականությունից մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունն Արևմուտքին այդ հարցում աջակցություն ցուցաբերելու հակվածություն է ցույց տալիս՝ դրանից բխող մի շարք մարտահրավերներով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia