Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երեխաներին պատերազմի մասին պետք է պատմել հեքիաթի միջոցով, այն չպետք է ողբերգական ավարտ ունենա»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի կարող ազդեցություն չունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա, յուրաքանչյուրս յուրովի է արձագանքում տարբեր իրավիճակներին և հաղթահարում տագնապներն ու վախերը: Այս առումով խոցելի են հատկապես երեխաները: Ինչպե՞ս խոսել նրանց հետ պատերազմի մասին, ծնողներից շատերն այս պարագայում կտրականապես մերժում են երեխաների հետ այս թեմայով ցանկացած զրույց ունենալու միտքը՝ նշելով, որ այս կերպ պաշտպանում են նրանց: Բայց չէ՞ որ ինչ-որ տարիքից սկսած երեխաների տեղեկատվություն ստանալու հնարավորությունը վերահսկելը գրեթե անհնար է: Կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը նշում է՝ պատերազմներ միշտ են լինում:

«Արդեն մի քանի տարի է՝ ճգնաժամային վիճակում ենք: Պատմե՞լ, թե՞ չպատմել երեխային պատերազմի մասին: Նախքան այս հարցի քննարկումը՝ պետք է սկսել ծնողի հոգեվիճակից: Երեխան պորտալարով կապված է ծնողի հետ, առաջին հերթին նա է զգում ծնողի հոգեվիճակը, հատկապես մինչև վեց տարեկանը: Այս տարիքի երեխաները շատ ավելի զգայուն են: Եթե անգամ ծնողը չի պատմում որևէ բան, փորձում է երեխային ամեն կերպ զերծ պահել տեղեկատվությունից, խոսակցություններից, միևնույնն է՝ երեխան զգում է, որ ինչ-որ բան այն չէ, վատ բան է կատարվում: Երբ երեխային զերծ ենք պահում սրանից, հետևանքները կարող են ավելի վատը լինել, դա դառնում է գաղտնիք: Սա փախուստ է իրականությունից: Երեխային մանկուց սովորեցնում են փախչել իրականությունից»,-«Փաստի հետ զրույցում ասում է հոգեբանը:

Նա հարց է ուղղում և միանգամից էլ պատասխանում դրան՝ ի՞նչն է ամենավախենալուն այսօր մեր հոգեվիճակի համար: «Անորոշությունը: Այն ուղղակի սպանում է: Բայց այս անորոշության վիճակի հետ պետք է փորձենք այս պահին և այստեղ ապրել հենց մեր երեխաների համար, որպեսզի մեր բացասական էմոցիաներն իրենց վրա չանդրադառնան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպե՞ս պատմել երեխաներին պատերազմի կամ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Պատմել հեքիաթների միջոցով: Դեռ մանկուց ներդնել հեքիաթաթերապիայի գործիքակազմը: Հեքիաթը չպետք է ողբերգական ավարտ ունենա, պետք է ունենա հաղթող և ոչ թե թշվառ հայ հերոս: Մեր հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին, այդ պայծառ լույսը պետք է կարողանալ ներդնել երեխաների մեջ: Հեքիաթների, նրանց մեջ եղած տրամադրվածության և հերոսական ոգով գուցե կարողանանք հաղթել»,-հավելում է Օհանյանը:

Իհարկե, ավելի փոքր տարիքի երեխաների հետ հեշտ է խոսել հեքիաթի լեզվով: Իսկ ի՞նչ «լեզվով» խոսել դեռահասների կամ նրանց հետ, որոնք որոշ ժամանակ անց պետք է զինծառայության մեկնեն, չէ՞ որ նրանց էլ ավելի բարդ է տեղեկատվական հոսքերից զերծ պահել: «Իրենց հետ մի քիչ ավելի բարդ է: Կախված երեխայի անձից՝ յուրաքանչյուրի հանդեպ պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Մեկն, օրինակ՝ ուզում է գնալ կռվելու, մյուսը հակառակը՝ վախենում է: Բայց վախը լավ զգացում չէ, դա պարտվողին բնորոշ զգացում է, և երեխայի մեջ անխուսափելիից վախ սերմանել չի կարելի: Դեռահասներն ավելի շատ միտված են դեպի իրենց հասակակիցները: Եթե ընտանիքում էլ ինչ-որ բան այնպես չէ, նա ավելի շատ ձգտում է դեպի դուրս: Ուստի, երեխայի հետ ամեն ինչի մասին պետք է մանրամասն խոսել:

Ծնող-երեխա փոխհարաբերությունները պետք է փոխվստահության վրա կառուցվեն, որպեսզի երեխան չվախենա ասել, որ ինքն, օրինակ՝ վախենում է մեկնել ծառայության: Միայն այդ դեպքում ծնողը կհասկանա, թե ինչ անել: Օրինակ՝ դիմել մասնագետի, ընտանիքում հեղինակություն ունեցող անդամների օգնությանը, ի վերջո, շատ մայրեր կան, որոնք միայնակ են մեծացնում իրենց զավակներին: Երեխան ծնողի հետ ամեն ինչի մասին պետք է խոսի, նաև՝ վախերի: Եթե դու խոսում կամ գրում ես քո վախի մասին, այն դառնում է ավելի առարկայական: Երբ դու բարձրաձայնում ես վախերիդ մասին, նաև լուծումներ ես գտնում: Լուծման բանալիներն ընտանիքում են: Դեռահասների պարագայում լինում են շատ դեպքեր, երբ ծնողներն արդեն «ուշացել» են, փոխվստահությունը չի ձևավորվել: Գալիս են և ասում՝ բայց ես ի՞նչ անեմ, ինքն ինձ չի լսում: Պատասխանը հստակ է՝ պետք էր սկսել զրո տարեկանից: Այս պարագայում մասնագետների և ընտանիքի անդամների հետ պետք է երեխայի հետ երկխոսել և փոխվստահության մթնոլորտ ստեղծել»,-եզրափակում է Եվա Օհանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal