Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հրապարակ». Մոսկվան այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ, խաղացեք, տեսնենք՝ ով ինչ կշահի

INTERVIEW

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եվ այսպես, Սոչիի ինտրիգն ավարտված է մի բավականին չեզոք հայտարարությամբ, որը ցույց է տալիս, թե դեռ ինչքան երկար ճանապարհ ունենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ Ադրբեջանի հետ հստակության հասնելու համար։ Եզրափակիչ հայտարարության մեջ չկա «Արցախ» բառը, ինչը վատ է, բայց չկա նաեւ «միջանցք» բառը, ինչը լավ է։ Հայաստանի քաղաքական դաշտը Սոչիի հայտարարությունը որակեց որպես փաստաթուղթ, որը ցանկալի արդյունք չտվեց։ Իսկ ինչպե՞ս են գնահատում այն ռուս քաղաքագետները։ Մենք զրուցել ենք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, որը պաշտոնական Մոսկվայի խոսնակներից է համարվում։ 

Ինչպե՞ս եք գնահատում՝ այդհայտարարությամբ Հայաստանն ո՞ւր հասավեւ ինչ տվեց այն Ադրբեջանին։ 

Սպասելիքները, այս եռակողմ հանդիպման հետ կապված, բազմազան էին, ընդհուպ՝ սենսացիոն։ Շատերը կարծում էին, որ Մոսկվան հանդես կգա ինչ-որ նոր առաջարկներով, իսկ Փաշինյանը նախօրեին մեկ ժամ զրուցել էր Պուտինի հետ եւ խնդրել, որ հայտարարության մեջ հիշատակվի Ղարաբաղը։ Հայտարարությունը, սակայն, կազմված է ընդհանուր ֆրազներից, նշված են հայտնի թեզեր, բայց Ղարաբաղը չկա։ 

Ղարաբաղ չկաբայց այն նշված է որպես ռուսխաղաղապահների դիսլոկացիայի տարածք։ 

Այո, Պուտինն ասուլիսում ասաց, որ շատ հարցեր շոշափվել են, բայց որոշ դիրքորոշումներ չեն արտացոլվել հայտարարության մեջ։ Ասաց նաեւ, որ կշարունակվեն բանակցային գործընթացը, լուծումների որոնումը, նաեւ՝ որ սկզբունքորեն դեմ չէ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, միայն թե դրանք բերեն խաղաղության, թեկուզ՝ առանց ՌԴ մասնակցության։ Թեեւ մենք հասկանում ենք նպատակները, որոնք դնում  է Արեւմուտքը՝ ակտիվացնելով ջանքերը Ղարաբաղի ուղղությամբ։ Այստեղից եզրակացություն՝ Մոսկվան դադարում է իրեն համարել գլխավոր բանակցային հարթակ եւ ընդունում է նաեւ արեւմտյան պլատֆորմը։ Հետեւապես, այդ հայտարարությունն արտահայտում է նաեւ Ադրբեջանի հետաքրքրությունները, որոնք հիմնվում են 5 հայտնի սկզբունքների եւ այն համաձայնությունների վրա, որոնք ստորագրվել են եռակողմ ֆորմատում՝ սկսած 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ոչ մի այլ դետալ չկա։ 

Խաղաղության  պայմանագրի մասովնորություն  չկափաստորեն։  

Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը գործնականում ընթանում է։ Ըստ որոշ տվյալների՝ կա ինչ-որ կմախք, որը, իբր, Ադրբեջանն է նախապատրաստել, որի վրա աշխատում է Հայաստանը, բայց դրա մասին ոչ մի բառ չկա հայտարարության մեջ։ Չեն հիշատակվում նաեւ ամերիկյան, բրյուսելյան պլատֆորմները։ Որքան ես գիտեմ, Բրյուսելում Ալիեւը եւ Փաշինյանը կրկին հանդիպելու են դեկտեմբերին, եւ շատ հնարավոր է, որ ստորագրեն ինչ-որ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր։ Ինտրիգն այն է, թե ինչ պայմաններով դա կլինի։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը ենթադրում է, որ դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե Հայաստանը դա ստորագրում է, հետեւապես, նաեւ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Դա տրամաբանական է։ Երրորդ պահն էլ այն է, որ հայկական դիվանագիտությունը ԵԽ-ի օգնությամբ փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, որպեսզի որոշի ԼՂ-ում մնացած հայկական անկլավի ճակատագիրը։ Բայց այստեղ կա երկակի քայլ՝ նկատի առնելով այն, որ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ 

Հայտարարությունից հետեւում էոր ՌԴխաղաղապահները պահանջված եննրանցմանդատը երկարացվելո՞ւ է։ 

Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։ 

Բայց Փաշինյանն ասել էոր ՌԴխաղաղապահների տեղակայման ժամկետըերկարացվելու է առնվազն 20 տարով։  

Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, բայց դուք ուզում եք, որ ես վերլուծեմ այն, ինչ կա իրականում,  չէ՞։ Իսկ իրականության մեջ իրավական առումով այդպիսի տարբերակ է բացվում։ Մյուս պահը՝ կարող է մանդատը երկարացվել, իսկ կարող է չերկարացվել։ Բացառիկ դեպքում հնարավոր է, որ Ալիեւը գնա Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ շնորհելու, Սան Մարինոյի ստատուս տալու, բայց ինչ էլ լինի, դա լինելու է միմիայն  Ադրբեջանի կազմում։ Արդյունքում հակասությունները ֆորմալ առումով չեն վերացել։ Դիվանագիտական ջանքերը շարունակվում են, եւ հիմա բոլորը սպասում են, թե ինչ օգուտ է տալու արեւմտյան խաղը։ Մեզ համար անսպասելի էր այն, որ Պուտինը գրավեց նեյտրալ դիրք, որը հայտարարության մեջ մաքսիմումի է հասցված։ 

Ինչո՞ւինչի՞ հետ է դա կապված։

Ամենայն  հավանականությամբ, Մոսկվայում չեն հավատում, որ Արեւմուտքը հիմա ընդունակ է մեծ խաղի, որովհետեւ Եվրոպայում խելագար իրադարձություններ են տեղի ունենում, այնտեղ ճգնաժամ է, չենք հավատում, որ այդ իրավիճակում նրանք ի վիճակի են եւ հետաքրքրված են Անդրկովկասում խոշոր խաղ խաղալու։ Ուզում եք գնալ Արեւմուտք՝ գնացեք, խնդրեմ, մենք չենք առարկում, եթե դուք կկարողանաք համաձայնության գալ։  

Միջանցքի մասին խոսք եղե՞լ է Սոչիումհայտարարության մեջ չկա ոչինչ։ 

Ադրբեջանն է նախաձեռնում այդ հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ։ Հայաստանն իր տարբերակն է առաջարկում, եւ սա զուտ բանավեճի հարց է։ Բայց գոյություն ունի դելիմիտացիայի պրոբլեմ, որը հնարավոր չէ իրականացնել առանց ռուսական քարտեզների։ Բրյուսելի օրակարգն ունի նույն հարցերը, ինչ մոսկովյանը։ Նրանք կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց դելիմիտացիան ի՞նչ հիմքերով են իրականացնելու, Փաշինյանի ու Ալիեւի միջեւ անձնական պայմանավորվածությունների՞, թե՞ ինչ-որ այլ քարտեզների օգտագործմամբ։ Կարող են լինել 2018-2020 թվականների քարտեզները, որոնք Հայաստանը ներկայացրել էր Վերսալի կոնֆերանսի ժամանակ, 2019 թվականին։ Իսկ եթե Ռուսաստանի քարտեզներով է լինելու դելիմիտացիան, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ներկա է։ Ռուսաստանը՝ որպես ռեալ ուժ ու գործոն, գոյություն ունի, սակայն գրավել է նեյտրալության, հավասար հեռավորության դիրք ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից։ 

Մենք չե՞նք Ձեր ռազմավարական գործընկերը։ 

Պատճառները տարբեր են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Երեւանն իրեն պատից պատ խփում Մոսկվայի ու Բրյուսելի արանքում, ու Ալիեւը չի խանգարում այդ խաղին։ Նրա համար  միեւնույն է, թե որտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ Թեհրանում,  որովհետեւ խոսքն իր պայմանների մասին է։ Մոսկվան էլ այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ՝ խաղացեք։ Տեսնենք, թե ով ինչ կշահի։

Կարելի՞ է ասելոր Ռուսաստանն իրենվերադարձրեց տարածաշրջանումմոդերատորի դերը։ 

Ոչ, Ռուսաստանը հրաժարվեց գլխավոր մոդերատորի դերից եւ դարձավ մոդերատորներից մեկը»:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia