Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի պատասխան՝ Քննչական կոմիտեի հերքման պահանջի. պարզաբանումներ

ANALYSIS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com կայքում հրապարակվել էր «Քննիչների զանգվածային արտահոսք ՔԿ-ից. նրանք չե՞ն ցանկանում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ» վերտառությամբ հոդված, որում անրադարձ էինք կատարել ՔԿ նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո տեղի ունեցող պրոցեսներին և դրանց վերաբերյալ մեր կարծիքն ու գնահատականները հնչեցրել:

Հոդվածին արձագանքել են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ, իսկ հոդվածում առկա մի շարք կետեր էլ պահանջելով հերքել: Քանի որ երբևէ խտրական վերաբերմունք չենք ունեցել և ոչ մի պետական կառույցի հանդեպ, ներկայացնենք, թե՛ ՔԿ-ի կողմից առաջ քաշված հիմնավորումները, թե՛ դրանց վերաբերյալ մեր մեկնաբանությունները:

Եվ այսպես, ըստ ՔԿ-ի՝ «ՀՀ քննչական կոմիտեում հաստիքների առավելագույն քանակը 1277 է, որից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) հաստիքները 925 է և մեր կողմից հրապարակված ժամանակահատվածում աշխատանքից ազատված ինքնավար պաշտոն զբաղեցնող 136 անձանց թիվը չի կազմում  քննիչների ընդհանուր թվի 20 տոկոսը, ինչն անմիջապես հուշում է, որ հրապարակված Քննչական կոմիտեի աշխատակիցների թիվը 1000-ից անցնում է, ըստ էության Քյարամյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր համակարգից հեռացել է աշխատակիցների 20 տոկոսը, ինչը ուժային կառույցի համար ահռելի մեծ թիվ է կազմում» հատվածը պարունակում է ակնհայտ  ապատեղեկատվություն է»:

Սակայն, կցանկանայինք այստեղ մի փոքր պարզություն մտցնել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՔԿ-ում առկա է քննիչի 100-ից ավել թափուր հաստիք, ինչը, թերևս, նույնպես խոսուն ցուցանիշ է: Հավելենք, որ կառույցից հեռացած քննիչների թվի մեջ, այն է՝ 136 հոգի, ՔԿ-ն չի ներառել հոկտեմբեր ամսին հեռացածներին, իսկ այդ թիվը նույնպես փոքր չէ. միայն հոկտեմբերին ՔԿ-ն լքել է 15 քննիչ: Եթե մեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա կխնդրեինք ՔԿ-ի մեր գործընկերներին պաշտոնապես հրապարակել այս պահի դրությամբ ՔԿ-ում առկա քննիչի թափուր հաստիքների թիվը:

Հաջորդը, ՔԿ-ն պնդում է, որ  «իրականությանը չի համապատասխանում և առնվազն անհասկանալի է նաև «Ակնհայտ է, որ ազատված աշխատակիցները համակարգի հնաբնակներն էին, մասնագիտական առավել բարձր որակներով օժտված կադրերը, որոնց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ կարող է արժենալ» դիտարկումը, քանի որ գրությամբ ներկայացված տվյալները թվային էին, իսկ «հնաբնակ» բնորոշումը տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել անձանց աշխատանքային ստաժը»:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ՔԿ-ում գերակշռում են մասնագիտական բարձր որակներով օժտված քննիչները: Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ իսկ ՔԿ-ն կարո՞ղ է հիմնավորել, որ հեռացած կադրերը հնաբնակներից չէին և մասնագիտական բարձր որակների տեր անձինք չէին: Թերևս, ոչ: Քանի որ այս հարցն էլ նույնպես գտնվում է սուբյեկտիվ ընկալման հարթության մեջ: Մեր տեսանկյունից՝ անգամ, եթե 136 ազատված քննիչից  40-50-ը հնաբնակներից էին, ապա այո՛ , նրանք օժտված էին մասնագիտական բարձր որակներով և, այո՛ , նրանց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ է արժենալու, ինչպես և ցանկացած այլ պետական կառույցի համար, որը լքում են պրոֆեսիոնալ կադրերը:

Հաջորդը, ըստ ՔԿ-ի՝  «իրականության հետ որևէ աղերս չունեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում կադրային արտահոսքին վերաբերող ձևակերպումները»:

Նշենք, որ այդ «ձևակերպումները», որոնք առկա էին մեր հոդվածում, ուղեկցվում էին համապատասխան հղումներով, որոնցից պարզ է դառնում, որ նմանատիպ տեղեկություններ շրջանառվել են մամուլում դեռևս Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Այո, ինքը՝ Քյարամյանը, հրապարակավ հերքել է այդ տեղեկությունները, սակայն դա ավելի քան տրամաբանական է և այդպես էլ պաշտոնյան պետք է վարվեր: Այժմ բերենք այն բոլոր հղումները, որոնցում բարձրաձայնվում է այն նույնը, ինչ նշված էր մեր հոդվածում: Նշված տեղեկությանը անդրադարձել էր Հրապարակը, ևս մեկ հոդված Հրապարակից, որը իր կայքում արտատպել էր Yerevan.today-ը, այդ նույն տեղեկությունը տարածել էր Zham.am-ը, ևս մեկ հոդված այս անգամ արդեն հրապարակված է 168.am-ում: Այսինքն՝ մենք վկայակոչել ենք այն ձևակերպումները, որոնք հայկական լրատվական դաշտում շրջանառվել են դեռ մեկ տարի առաջ, հետևաբար այդ ձևակերպումների հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, առավել ևս այդ ձևակերպումները չեն ներկայացվել իբրև դոգմատիկ ճշմարտություն:

Հաջորդը՝ ՔԿ-ն նշում է, որ «անճշտությունների շարքում  իր տեղն ունի նաև կառավարական առանձնատների հիմնանորոգմանը վերաբերող քրեական գործի մասին դրվագը, որի մասով նախ անհրաժեշտ ենք համարում պատշաճ տեղեկացնել, որ տվյալ քրեական վարույթը կարճվել է օրինական հիմքով, կարճման որոշումը հաստատվել է ՀՀ դատախազության կողմից և բացառապես օրինական հիմքով կարճման այդ որոշումը կայացվել է Արգիշտի Քյարամյանի` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց դեռևս ամիսներ առաջ ու որևէ կերպ չի կապվում նրա պաշտոնավարման ժամանակահատվածի հետ»:

Վերը նշված տեղեկության մասով մեր նյութում նույնպես առկա են եղել պատշաճ հղումներ, դիցուք՝ Yerevan.today-ի նյութը՝ «Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալ տողը՝  Արգիշտի Քյարամյանն է  ի սկզբանե եղել Փաշինյանի առանձնատան նորոգման կոռուպցիոն սկանդալի բացահայտողը՝ որպես ՊՎԾ ղեկավար և այսօր հենց ինքն էլ, իր ձեռամբ, երկու տարի անց փաստացի «ջրել է» ՔԿ-ում քննվող քրգործը՝ արդեն Քննչական կոմիտեի նախագահի կարգավիճակում: Լրատվամիջոցին նույն քննչական կոմիտեն որևէ այլ տեղեկություն չէր տրամադրել՝ պահանջելով բավարարվել այն տեղեկատվությամբ, որ գործը կարճվել է: Նույն նյութը տեղադրվել է նաև 24.news.am կայքումAlternativ.am կայքը նույնպես հղում է արել Yerevan.today-ին՝ տեղադրելով իր մոտ այդ հոդվածը:

Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել 2020թ. դեկտեմբերի 24-ին, իսկ նախագահ՝ 2021 թվականի հուլիսի 12-ին: Այսինքն՝ անգամ, եթե մի կողմ դնենք «ջրել է իր ձեռամբ» էմոցիոնալ ձևակերպումը, որը առկա է հայկական մեդիա դաշտում, անհերքելի են երկու կարևոր փաստ: Առաջինը՝ սույն սկանդալը բացահայտվել է ՊՎԾ-ում, երբ երբ վերջինիս ղեկավարը հանդիսանում էր Արգիշտի Քյարամյանը, երկրորդը՝ վարույթը կարճվել է այն ժամանակ, երբ Քյարամյանը արդեն իսկ ՔԿ համակարգում էր՝ նախագահի տեղակալի բավական բարձր պաշտոնում: Այնուամենայնիվ, փաստենք, որ սույն տեղեկությունը, որը դիտարկվել է իբրև անճշտություն, նույնպես երկար ժամանակ դեգերում է հայկական լրատվական դաշտում և չի հանդիսանում մեր երևակայության արգասիքը: 

Եվ վերջինը՝ «ՔԿ-ն հարկ է համարել ընդգծել, որ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումների շղթան ամփոփվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` համակարգին չտիրապետելու շարադրանքի տեսքով»: 

Այստեղ նույնպես կարող ենք երկար վիճել, քանի որ այս կամ այն պաշտոնյայի կողմից իր ղեկավարած համակարգին տիրապետելու կամ չտիրապետելու վերաբերյալ գնահատականները սուբյեկտիվ են և հիմնվում են գնահատողի ձեռքի տակ եղած ինֆորմացիայի, նրա փաստերի համադրման ունակությունների և, ընդհանրապես, աշխարհայացքի վրա: ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք հնչեցնելու իր գնահատականը այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության մասին, դա իր իրավունքն է, պաշտոնյայի իրավունքն է՝ պնդել հակառակը, սակայն ցանկալի կլինի, որ առնվազն պաշտոնյաները իրենց աշխատանքի արդյունավետությունը ապացուցեն ոչ թե գեղեցիկ և պաթոսախառն տեքստերով, այլ գործով:

Ի հավելումն վերը նշվածի՝ փաստենք, որ մեր լրատվամիջոցը մշտապես բաց է առողջ քննարկումների համար և երբևէ չի խորշել և չի խորշելու ներկայացնել մեր հոդվածների վերաբերյալ հակառակ կողմի կարծիքը՝ իհարկե ընթերցողին ներկայացնելով նաև մեր մեկնաբանությունը: Վստահ ենք, որ խոսքի ազատությունը, որի մասին այդքան շատ է այսօր խոսվում Նոր Հայաստանում, ենթադրում է հենց այդպիսի քաղաքականության որդեգրում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal