Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեպի արյուն ու մահ տանող «խաղաղության» քարոզից պետք է ազատվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակ առաջ, երբ շուկայում կամ խանութում, առանց որևէ անուն տալու, թեկուզ միայն թանկացումից դժգոհեիր, միանգամից հայտնվում էին մարդիկ, որոնք պատրաստ էին քեզ ծվեն-ծվեն անել՝ պաշտպանելով «հեղափոխական» իշխանություններին, թե նրանք ի՞նչ մեղավոր են: Հիմա արդեն այս մարդկանց շարքերը ավելի ու ավելի նոսրանում են, քանի որ նրանք ոչ միայն չսկսեցին լավ ապրել, այլ նաև ամենակարևորը կորցրեցին: Հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանը նշում է՝ բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց ընկալումների մեջ, որոնք չնկատել ուղղակի չենք կարող:

«Երբ ամենասկզբում՝ 2018 թ.-ին, փորձում էինք բացատրել, թե ինչ է կատարվում, ինչ աղետ է մոտենում Հայաստանին, ագրեսիվ դիմադրության, մեղադրանքների էինք հանդիպում: Ամեն դեպքում շարունակում էինք բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է տեղի ունենում, ինչի հետևանքով ինչ պատկեր ունեցանք կամ կունենանք: Հիմա արդեն, կարծես թե, այս բացատրական աշխատանքն իմաստ չունի: Այն իր դերն արդեն կատարել է՝ պայքարի, զոհողությունների, նյարդերի գնով: Այժմ իրավիճակը շատ է փոխվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը:

Հավելում է՝ կարծես թե մարդիկ ամեն ինչ հասկանում են, ամեն ինչ պարզ է, նույնիսկ այն աբսուրդ փաստարկները, որոնք հնչում էին, հիմա գրեթե չկան: «Նման իրավիճակներում, երբ մարդիկ ոչ ամբողջովին, բայց հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, հասկանում են ակնկալվող վտանգներն ու սպառնալիքները, կարևոր է ճիշտ հակաքարոզչություն կազմակերպելը: Թշնամական քարոզչությունը, որը հենց մեր ներսից է գալիս, շարունակում է իր սև գործն անել, այն չի դադարում, մարդկանց հույզերի ու էմոցիաների հետ է աշխատում՝ խաղաղություն բառով, սգից դուրս գալու ոչ ադեկվատ ու դաժան լեքսիկայով: Քարոզչությունը հուզական իմաստով տարվում է, դրա նպատակը մեզ հոգեբանորեն զոհ դարձնելն է, անօգնականության զգացողություն ներշնչելը, «եկեք զիջենք, որ խաղաղ ապրենք, սա էլ տանք, ոչինչ, թուրքի հետ էլ կարող ենք խաղաղ ապրել»: Անհեթեթ իրավիճակների մեջ ենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նա այժմ կարևորում է խելամիտ հակաքարոզչությունը՝ կրկին ուղղված հույզերին: «Մի բան, որն առանձնապես չեմ տեսնում: Կան շատ խելամիտ վերլուծություններ, լրատվամիջոցներ ու անձինք, որոնք համառորեն կատարում են իրենց գործը, բայց հակաթույնը չի հասել այն ձևին ու մակարդակին, որ կարողանա լիարժեքորեն գործել: Մեր ժողովուրդն արդեն հասկացել է, թե ինչ իրավիճակում է, ժողովրդին կազմակերպել է պետք: Դեմ եմ, որ ազգի, ժողովրդի ինքնագնահատականն իջեցնում են: Երբեմն, այո, ասում ենք՝ ինչպե՞ս կարելի է իրականությունը չտեսնել, բայց սա դեռ չի նշանակում, որ պետք է վարկաբեկենք մեր ժողովրդին: Այսպես անուղղակի կերպով թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում: Եթե իջեցնում ես ազգային հավաքական ինքնագնահատականը, ներսից թուլացնում ես հասարակությանը: Անկախ քեզանից, թեկուզ ունենալով օբյեկտիվ մոտեցումներ, բայց թուլացնում ես: Հիմա շատ ենք լսում՝ այս ի՞նչ ժողովուրդ է, ի՞նչ ազգ է, ի՞նչ է, մարդիկ արժանապատվություն չունե՞ն: Սա նշանակում է, որ զոհի հոգեվիճակը ներարկելու հարցում օգնում ենք թշնամական քարոզչությանը»,-ընդգծում է Նալչաջյանը:

Նրա խոսքով, ճշգրիտ մտածված հակաքարոզչության պարագայում ազգի ինքնագնահատականը կբարձրանա, մարդիկ իրենց սուբյեկտ կզգան: «2018 թ.-ին ինչի՞ վրա էր մեխը: Մարդկանց ներարկում էին, որ իրենք սուբյեկտ են, երկրի տերն են, վարչապետ են, հպարտ են, սիրված, խոնարհվում էին նրանց առաջ, ասում, որ նրանք են իշխանությունը փոխում: Մարդկանց ներշնչում էին, որ իրենք կարևոր են, կարող են ինչ-որ բաներ անել: Այս մանիպուլ յացիան օգտագործելով՝ հասցրեցին այս օրվան և դեռ տանելու են առաջ, եթե այսպես մնա: Շատ կարևոր է մարդկանց ինքնագնահատականը բարձրացնելը, ընդ որում՝ ոչ թե օդի մեջ, անհիմն գաղափարների վրա: Ունենք շատ հենակետեր, որոնց շնորհիվ կարելի է մարդկանց դուրս բերել զոհի կարգավիճակից: Պետք է լուծել լիդերության հարցերը, ճիշտ առաջնորդություն է պետք: Որքան էլ տրամադրությունները խմորվում են, այնպես չի լինում, որ մեկ օր արթնանանք ու որոշենք, թե ուր ենք գնում, ինչ ենք անում: Առաջնորդության հարցն առաջնային է»,համոզված է հոգեբանը:

Հավելում է՝ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց կարծիքը հայտնում են, բայց, օրինակ՝ մտավորականության մի շերտ կա, որը կրավորական կեցվածք ունի, ինչը շատ ցավալի է: «Մտավորականի կերպարի մեջ պետք է հստակ ուրվագծվի իր պետության, հայրենիքի համար ինչ-որ բան անելու մղումը: Սակայն նրանց մի մեծ մասը պասիվ դիտորդի դերում է, ինչը ցավալի է: Որքան տեղին կլիներ, եթե պայքարի առաջին շարքերում սյուների պես մեր հոգևոր հովիվները և մտավորականները լինեին կանգնած: Հիմա ասպարեզը տրված է քաղաքական գործիչներին: Իսկ իրենց հանդեպ դիրքորոշումները շատ տարբեր են, մի մասն իրավացի դժգոհություն է, մյուս մասը՝ հանիրավի: Քաղաքական գործիչներին պետք է միանան հոգևոր, գիտական, մշակութային էլիտաները: Ի վերջո, կյանքի ու մահվան հարց է»,-ասում է մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ հավելում է, որ ժողովրդի տրամադրությունները ճիշտ հունի մեջ դնելով կարող ենք ազատվել այս իշխանություններից: «Դա նշանակում է դուրս գալ պատվազրկված վիճակից, Արցախի հարցում գոնե հնարավորը պահպանել, մարդկային ու տարածքային կորուստները դադարեցնել, դեպի արյուն ու մահ տանող խաղաղության քարոզից ազատվել, միջազգային ասպարեզում վերականգնել մեր տեղը: Որպես երկիր կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը, ցավալի է տեսնել, թե ինչպես են շփվում մեր երկրի ղեկավարների հետ: Ի՞նչ է, իմ երկիրը նման վերաբերմունքի՞ պետք է արժանանար: Մարդկանց տրամադրությունները փոխված են, տարբեր շերտերում ավելի խորքային փոփոխություններ ունենալու համար ճշգրիտ քարոզչության և խելամիտ լիդերության անհրաժեշտություն կա, որտեղ անպայման պետք է մասնակից լինեն մեր հոգևոր առաջնորդները և մտավորականները: Նոր մարդիկ և ուժեր պետք է գան ասպարեզ»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak