Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ են կանաչ լույս վառում ագրեսիայի ճանապարհին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ մի կարևոր արձանագրում կար, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը։ Ադրբեջանը չէր համաձայնել, որ իր կողմից սահմանին տեղակայվեն այդ դիտորդները, ուստի նշվում էր, որ նրանք պետք է տեղակայվեն միայն հայկական սահմանի ուղղությամբ։ Պրահայի հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ նաև նշվում էր, թե առաքելության հետ Ադրբեջանը կհամագործակցի այնքանով, որքանով առնչություն կունենա։

Բայց այդպես էլ պարզ չէր, թե ինչ ուղղությամբ կարող է այդ առաքելության հետ համագործակցել ամեն տիպի հանցագործությունների ընդունակ Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելության աշխատանքը լինելու է երկու ամսով, սակայն շատերի համար էր տարակուսելի, թե ինչո՞ւ հենց երկու ամսով, այդ ի՞նչ խնդիր է լուծում առաքելությունը, որ ընդամենը երկու ամիսը բավարար է։ Թերևս դա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն հույս ունի կամ վստահ է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր է կնքվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և այդպիսով հակամարտությունը հաղթահարվելու է։ Որպես առաքելության նպատակ՝ ԵՄ-ի պաշտոնյաների կողմից ընդգծվում էր վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը։

Եվ մինչ Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատեցին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը, ՀՀ իշխանություններն արդեն սկսել էին քարոզչական դաշտում թմբկահարել եվրոպական դիտորդների գործուղումը՝ ներկայացնելով այն որպես ադրբեջանական ագրեսիան զսպելու և դրա դրսևորումները արձանագրելու կարևոր խողովակ։ Ճիշտ է՝ Եվրամիության նմանատիպ դիտորդական առաքելություն 2008 թվականի հոկտեմբերից գործում է նաև Վրաստանում և հսկողություն իրականացնելու համար «աշխատում» է 300-ից ավելի քաղաքացիական անձ, բայց ամեն դեպքում հայ-ադրբեջանական շփման գոտում առկա իրավիճակը համեմատելի չէ Վրաստանում առկա իրադրության հետ։

Բացի այդ, տարակուսանքի տեղիք էր տալիս այն հարցը, թե ԵՄ-ի կողմից Հայաստան ուղարկված ընդամենը 40 դիտորդն ինչպե՞ս է պատշաճ կերպով հսկողություն իրականացնելու հայ-ադրբեջանական շփման գոտու ամբողջ երկայնքով, քանի որ սահմանագիծը բավական երկար է, իսկ Ադրբեջանն այնպիսի սանձարձակությամբ է գործում, որ մի քանի տեղից միաժամանակ տարբեր սադրանքների է դիմում։ Եվ ահա, հոկտեմբերի 20-ից, երբ Եվրամիության դիտորդներն արդեն ուղևորվեցին հայ - ադրբեջանական շփման գոտի՝ պարեկություն իրականացնելու, թվում էր, թե իրադրությունն ինչ-որ կերպ կարող է փոխվել, վստահության միջոցները դրա արդյունքում որոշակիորեն կամրապնդվեն, իսկ Ադրբեջանը զսպվածություն կդրսևորի ու այլևս նոր սադրանքների չի դիմի։

Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ եվրոպական դիտորդների ներկայությունը Ադրբեջանի համար եղած-չեղածի հաշիվ է։ Ադրբեջանի նախագահը պարծենում է, որ եթե ինչ-որ մեկից վախեցող լինեին, ապա Արցախյան երկրորդ պատերազմը չէին սկսի, իսկ մեկ այլ առիթով էլ հայտարարել էր, թե իրենց համար միջազգային իրավունքը չի գործում, մի՞թե եվրոպական մի քանի քաղաքացիական դիտորդի առկայությունը պետք է անհանգստացներ Բաքվին։ Եվ դիտորդների տեղակայումից ի վեր ադրբեջանական զինուժը ոչ միայն շարունակում է մնալ Հայաստանից օկուպացված տարածքներում, այլև շարունակաբար սադրանքների է դիմում և խախտում հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում հայկական կողմն անգամ զոհ ունի։

Ոչ մեկ անգամ ՀՀ ՊՆ-ն հայտարարություններ է տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Սակայն զարմանալի է, որ այս իրավիճակում եվրոպական դիտորդները և հետևաբար նաև ԵՄ պաշտոնյաները լուռ են, ամեն կերպ աչք են փակում Ադրբեջանի սադրանքների առաջ և որևէ գնահատական չեն տալիս։ Ու այդպիսով տպավորություն է առաջանում, թե դիտորդները Հայաստան են գործուղվել ընդամենը հայ-ադրբեջանական շփման գոտում «ծառի հովին նստելու» և մաքուր օդ շնչելու համար՝ այդպիսով լեգիտիմացնելով Ադրբեջանի նախկին, ներկա ու հետագա ագրեսիվ գործողությունները։

Այդպիսով բազմաթիվ կասկածներ են առաջանում ԵՄ առաքելության իրական նպատակների հետ կապված։ Դրա համար էլ փորձագետներից շատերը ԵՄ-ի կողմից դիտորդների գործուղման փաստի ներքո այլ ենթատեքստ են տեսնում՝ մանավանդ Փաշինյանի որոշ պնդումների պարագայում։ Վերջինս բացատրել էր, թե Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ Հայաստանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը։

Իսկ եվրոպացի գործընկերներն ասում են, թե ինչու է Հայաստանը ռուսական նոր զորքեր բերում, ինչի համար էլ ինքն առաջարկել է դիտորդական առաքելություն ստեղծել և տեղում իրավիճակին ծանոթանալ։ Ստացվում է, որ ԵՄ-ի կողմից քաղաքացիական դիտորդներ ուղարկելը պայմանավորված է ոչ թե ադրբեջանական սադրանքներն արձանագրելու և դրանք կանխելու, այլ Հայաստանում՝ մասնավորապես սահմանային շրջաններում ռուսական զորքերի տեղաշարժը մոնիթորինգ անելու հետ։ Համենայն դեպս, այդպիսի արձանագրումներ կարելի է անել Փաշինյանի հայտարարություններից ու դիտորդական խմբի «լռության ուխտից»...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia